Խնկածաղիկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնկածաղիկ սովորական
Խնկածաղիկ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Origanum vulgare



Խնկածաղիկ սովորական լատ.Origanum Vulgare L. Պատկանում է խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին։

Բազմամյա բույս է, 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը՝ սողացող, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները հակադիր դասավորված, երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը(հունիս-օգոստոս), պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։http://www.med-practic.com/arm/143/1361/Խնկածաղիկ%20սովորական%20-%20Душица%20обыкновенная%20-%20Origanum%20vulgare%20L./article.more.html

Խնկածաղիկ սովորականը դեղաբույս է, որի հումք է հանդիսանում խոտը։ Բուրումնավետ է, տտիպ դառնավուն համով։ Մթերումը կատարվում է ծաղկելուց հետո, չորացնում լավ օդափոխվող տեղայնքում։ Պիտանելիության ժամկետը՝3 տարի։ Հումքը պարունակում է եթերայուղեր (մինչև 1.2-1,5%), հիմնականը՝ թիմոլ, կարվակրոլ, սեսկվիտերպեններ, բացի այդ դաբաղային նյութեր, ֆւլավանոիդներ, ասկորբինաթթու։

Շնորհիվ եթերայուղերի պարունակության ցոցաբերում է խորխաբեր կծկանքալույծ ազդեցություն, բարելավում աղիների պերիլստատիկան։ Մտնում է կրծքային և քրտնաբեր հավաքների կազմի մեջ։


  1. Linnaeus C. Species Plantarum: Exhibentes plantas rite cognitas ad genera relatas — 1753. — Vol. 2. — P. 590.