Անձրևաորդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անձրևաորդեր
Miñoca066eue.jpg
Անձրևորդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Օղակավոր որդեր
Դաս Սակավախոզաններ
Կարգ Megadrilacea
Ենթակարգ Անձրևաորդեր
Լատիներեն անվանում
Lumbricina
NODC v. 8.0, 1996
Ընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 69069
NCBI 6391
EOL 2564863

Անձրևաորդ (լատիներեն՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը (երկարությունը՝ 30-150 սմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկս է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։

Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Այսօր հայտնի են մոտ 3500 տեսակներ։ Մարմնի առջևում գտնվում է մուգ գույնի լորձային հաստացում՝ գոտի, որը մասնակցում է բազմացմանը։ Այն հերմաֆրոդիտ կենդանի է։ Բեղմնավորու Նրանց բեղմնավորումը իրականացվում է խաչաձև եղանակով։ Երկու որդեր փոխանակում են իրենց սերմնահեղուկները, այնուհետև որդերի հեռանում են միմյանցից։ Որ-դերից յուրաքանչյուրի գոտու վրա սկսում է լորձ արտադրվել, առաջանում է կցորդ։ Կցորդի մեջ են ընկնում ձվաբջիջները և սերմնահեղուկը, տեղի է ունենում բեղմնա-վորում։ Բեղմնավորված ձվերով կցորդը, դուրս ընկնելով մարմնից, կարծրանում և վերածվում է բոժոժի, որտեղ էլ զարգանում են ձվերը։