Ականջասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ականջասնկեր
Ականջասնկեր
Pleurotus pulmonarius
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիավոր սնկեր
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Agaricales
Ընտանիք Pleurotaceae
Ցեղ Ականջասնկեր
Լատիներեն անվանում
Pleurotus eryngii
(Fr.) P. Kumm. 1871

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 5320

Ականջասնկեր, կախասունկ տափաստանային, սպիտակ տափաստանային սունկ, կայսերական սունկ (լատ.՝ Pleurotus eryngii), Pleurotaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է ականջասունկ սովորականը (P. ostreatus)։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է խառը և սաղարթավոր անտառներում, կոճղերի կամ ծառերի բների վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (ողջ տարին)։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-30 սմ) խոշոր է, ականջանման, լայն ձագարաձև, ներծալված եզրերով, հարթ, խոնավ, սպիտակավուն, մոխրագույն կամ գորշ մակերեսով։ Մազմզուկներով ծածկված ոտիկը գլանաձև է, երբեմն բացակայում է։ Պտղամիսը սպիտակ է, մսալի, թիթեղները՝ լայն, խիտ, սպիտակ, հետագայում՝ մոխրագույն։ Ուտելի է, ունի հաճելի հոտ և համ։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած վիճակում։ Ունի արդյունաբերական նշանակություն, աճեցվում է արհեստականորեն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ տարածված ուտելի սունկ է, որի 4-15 տրամագծով սպիտակ, դեղնամոխրագույն գլխարկը հարթ է կամ թեփուկավոր, մսալի տափակ կամ ուռուցիկ, թեթևակի կողքային։ Հաճելի համով և հոտով պտղամիսը սպիտակ է և ամուր։ Մոխրագույն երանգով թիթեղները սպիտակ են, նոսր, լայն և իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը 3-5 x 1-2 սմ է, սպիտակավուն, ամուր և ապակենտրոն, երբեմն կողքային։ Անգույն, իլիկաձև, հարթ սպորները 8-14 x 4-5,5 մկմ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Արայի լեռան փեշեր), Երևանի ֆլորիստիկական շրջանում «Խոսրովի անտառ» արգելոցում և Գառնիի շրջակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է հովանոցազգի բույսերի արմատների կամ մահացած ցողուների վրա, անտառազուրկ վայրերում, ապրիլ-մայիս ամիսներին, 1300-1800 մ բարձրություններում։ Հերբոտրոֆ է, մակաբույծ։ Քիչ քանակությամբ արհեստականորեն աճեցվում է որոշ երկրներում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png