Խրփուկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խրփուկ սովորական
Խրփուկ սովորական
Խրփուկ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Տրիբա Aveneae
Ցեղ Վարսակ (Avena)
Տեսակ Խրփուկ սովորական (A. fatua)
Միջազգային անվանում
Avena fatua
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Խրփուկ սովորական,դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի վարսակ ցեղին պատկանող միամյա, վաղ գարնանային մոլախոտ, որն ունի փնջաձև արմատներ, մերկ, հիմնականում 50—60 սմ (և մինչև 120 սմ) երկարության հասնող ուղղաձիգ ցողուններ, որոնք վերջանում են մինչև 30 սմ երկարության հուրանով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները ձգված-երկարավուն են, զուգահեռ ջղեր ունեցող տերևաթիթեղներով, որոնց հիմքի մասը թավոտ է։ Դյուրաբեկ առանցքով հասկիկների ծոցում տեղավորված են 2—3 ծաղիկ։ Հասկիկը, հատկապես հիմքի մասում, պատված է դեղնավուն մազմզուկներով և նրան է ձուլված երկհատված քիստը, որի առաջին՝ հիմքի հատվածը, ոլորված է։ Ընկնելով հողի մակերեսին, փոքր-ինչ խոնավանալու դեպքում քիստի հիմքի պարույրը ետ է ոլորվում, իր հետ ոլորելով ու հողի մեջ մտցնելով նաև սերմը։ Կենսաբանական այս առանձնահատկությունը նպաստում է, որպեսզի հողի ամբողջ վարելաշերտը վարակվի այս մոլախոտերի սերմերով (լավ թփակալված մեկ բույսը տալիս է շուրջ 600 հատիկ)։ Խոնավությամբ ապահովված բարձրադիր գոտիներում խրփուկի աշնանային ծիլերը ձյան հաստ ծածկոցի տակ չեն ցրտահարվում, այդ պատճառով էլ այս մոլախոտը բարձր լեռնային ու նախալեռնային բարձրադիր գոտիների ամենաչարորակ մոլախոտերից է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրփուկի արեալն ընդգրկում է ամբորջ Եվրոպան և Միջերկրական ծովին հարող շրջանները, Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքն ու Սկանդինավյան թերակղզու հարավը, ՍՍՀՄ-ում՝ Հարավային Ուկրաինան, Ղրիմը, Կովկասն ու Միջին Ասիան։ Հայաստանում խրփուկը տարածված է Շիրակում, Լոռիում ու Սևանի ավազանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետյան Ռ․Ս․, Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, 1980