Տրյուֆելներ
Տրյուֆելներ, տրյուֆել (լատ.՝ Tuber դասի ներկայացուցիչ)՝ պայուսակավոր սնկերի պտղամարմինը։ Տրյուֆելների որոշ տեսակներ բարձր են գնահատվում որպես սննդամթերք։ Ֆրանսիացի համադամասեր Բրիլյա-Սավարենը իր «Համի կառուցվածք» տրակտատում (1825 թ.) տրյուֆելներն անվանել է «խոհանոցի մարգարիտ»[1][2][3]։ Հայտնի են տրյուֆելների հետևյալ տեսակները՝ սև, սպիտակ, սպիտակավուն, ամառային կամ բուրգունդյան։ Նրանցից պատրաստում են նաև թանկարժեք յուղ։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրյուֆել եզրը, ամենայն հավանականությամբ, ծագում է լատիներեն կլուբեն (լատ.՝ tuber) բառից, որ նշանակում է ուռուցք. այն ձևափոխվելով եվրոպական տարբեր լեզուներով տարբեր կերպ է հնչել՝ իտալերեն՝ tartufo, ֆր.՝ truffe, իսպ.՝ trufa, բոս․՝ tartuf, դան․՝ trøffel, գերմ.՝ trüffel, շվեդերեն՝ tryffel, հոլ.՝ truffel, լեհ.՝ trufla, սերբ.՝ тартуф, խորվ.՝ tartuf: Պորտուգալերենում պորտ.՝ trufa և պորտ.՝ túbera բառերը հոմանիշներ են, ընդ որում՝ վերջինն ավելի մոտ է լատիներեն եզրին։ Բացի դրանից՝ գերմաներեն կարտոֆիլ (գերմ.՝ Kartoffel) բառը ծագում է իտալերենի հեռավոր նմանությունից[4]։
Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրյուֆելի սնկամարմինը սիմբիոզի մեջ է մի քանի ծառատեսակների արմատների հետ (օրինակ՝ հաճարենի, բարդի, կաղնի, կեչի, բոխի, տիզենի, սոճի)[5][6]։ Տրյուֆելները հանդիպում են կավային հողում։ Տրյուֆելների պտղատու մարմինը, կախված տեսակից, ձևավորվում է ամբողջ տարի. կարող են գտնվել ընկած տերևների կամ հենց հողի տակ։
Ֆիլոգենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրյուֆելների ֆիլոգենետիկան և կենսաաշխարհագրությունը 2008 թվականին հետազոտվել է անգլ.՝ Internal transcribed spacer (ITS) մեթոդի միջոցով[7]։ 2010 թվականին տրյուֆելի կլադոգրամի գիտական հետազոտությունը բարելավվեց և պարզվեց, որ ի տարբերություն լատ.՝ Aestivum-ի՝ լատ.՝ Magnatum-ի և լատ.՝ Magnatum-ի ծագումնաբանական կապերն ավելի մոտ են։
Տրյուֆելների որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լագոտո-ռոմանյոլո ցեղատեսակի շներն ամբողջ աշխարհում հայտնի են նրանով, որ առանձնահատուկ հոտառության շնորհիվ՝ լավ են գտնում տրյուֆելներ (տեսականորեն շների ցանկացած այլ տեսակի ներկայացուցիչ կարող է վարժեցվել այս նպատակով)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բրիլյա-Սավարեն (1838) [1825]։ Համի կառուցվածք։ Paris: Charpentier (ֆր.)
- ↑ Բրիլյա-Սավարեն Archived 2008-07-06 at the Wayback Machine. (Բրիլյա- Սավարեն «Համի կառուցվածք») (անգլ.)
- ↑ Համի կառուցվածք, 1848 թվականի հրատարակություն (ֆր.)
- ↑ Ժ, Սիմփսոն, Ե. Վեյներ(eds) (1989) Անգլերենի՝ Օքսֆորդի բառարան, 2-րդ հրատարակություն, Clarendon Press, ISBN 0-19-861186-2 (անգլ.)
- ↑ «‘finds’ registered at Royal Botannical Gardens, Kew» (անգլերեն)։ Truffle UK Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-18-ին։ Վերցված է 2015-04-04
- ↑ «Non-cultivated Edible Fleshy Fungi» (անգլերեն)։ Վերցված է 2015-04-04։ «...it has been known for more than a century that truffles were mycorrhizal on various trees such as oak, beech, birch, hazels, and a few others»
- ↑ Jeandroz, S., Murat, C., Wang, Y., Bonfante, P., Le Tacon, F. (2008). Molecular phylogeny and historical biogeography of the genus Tuber, the true truffles. Journal of Biogeography, 35 (5), 815-829. DOI : 10.1111/j.1365-2699.2007.01851.x (անգլ.)