Տոմատի սոուս
Տոմատի սոուսի պատրաստումը տնային պայմաններում | |
Իտալական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | մայր սոուս |
Ենթատեսակ | սոուս, սննդամթերք, sugo? և տոմատային ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | տոմատ |
Tomato sauce Վիքիպահեստում |
Տոմատի սոուս (իտալ.` Salsa di pomodoro), հասունացած թարմ լոլիկի պտուղներից կամ տոմատի մածուկից, շաքարի, կերակրի աղի, համեմունքների, քացախաթթվի և կտրատած բանջարեղենների, խնձորի պյուրեի, ալյուրի, կիտրոնաթթվի բուսական յուղի ավելացմամբ կամ առանց դրանց եփված մթերք։
Տոմատի սոուսները կարող են ունենալ տարբեր աստիճանների կծվություն կամ լինել քաղցր։ Կծվությունը կարգավորվում է համեմունքների բաժնեմաս համարվող կծու կարմիր տաքդեղի, սև պղպեղի և սխտորի ավելացմամբ։
Լայնորեն օգտագործվում է որպես մակարոնային, ինչպես նաև մսային կամ բանջարային ուտեստների լցոն։ Սոուսների տեսականիները միմյանցից հիմնականում տարբերվում են համեմունքային կազմով։
Տոմատի սոուսի լցոնումը մակարոնեղենում առաջին անգամ նկարագրվել է հռոմեացի շեֆ խոհարար Ֆրանչեսկո Լեոնարդիի 1970 թվականին հրատրակած խոհարարական գրքում (L'Apicio moderno)[1]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ L'Arte della cucina in Italia, Emilio Faccioli, Einaudi, Milano, 1987
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալական տոմատային սոուսի բաղադրատոմս (անգլերեն)