Jump to content

Ծաղկակաղամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Brassica Cauliflora



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծաղկակաղամբ (լատին․՝ Brassica Cauliflora), մշակովի կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ ավելի նոր մշակաբույս է։

Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը։ Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և, մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը։ Բացի այդ՝ գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։

Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ։ Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում։

Ալու գոբի, Հնդկական խոհանոցին պատկանող ճաշատեսակ՝ պատրաստված ծաղկակաղամբից և կարտոֆիլից

Ծաղկակաղամբը արժանացել է մաթեմատիկոսների ուշադրությանն իր վառ արտահայտված ֆրակտալ հատկության համար[1][2], որը, ըստ հաշվարկների, կազմում է մոտավորապես 2,8[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Walker, John. (2005-03-22) Fractal Food. Fourmilab.ch. Retrieved on 2013-09-03.
  2. Description of the Julia sets of the cabbage fractal. Iwriteiam.nl. Retrieved on 2013-09-03.
  3. Kim, Sang-Hoon (2004). «Fractal Structure of a White Cauliflower» (PDF). Journal of the Korean Physical Society. 46 (2): 474–477. arXiv:cond-mat/0409763. Bibcode:2004cond.mat..9763K.
  4. Kim, Sang-Hoon (2004). «Fractal dimensions of green broccoli and a white cauliflower». arXiv:cond-mat/0411597.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Капуста / Сост. И. Пустырский и др. — Ростов-на-Дону, Феникс, 2004. ISBN 5-222-04417-3.
  • Вехов В. Н. и др. Культурные растения СССР. — М., «Мысль», 1978. — С. 107—108.
  • Болотских А. С. Капуста. — Харьков, «Фолио», 2002. — С. 286—295. ISBN 966-03-1669-0
  • Лебедева А. Т. Ошибки и неудачи огородника: как их избежать. — М., Колос, 2002. — С. 155—165. ISBN 5-10-003459-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկակաղամբ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկակաղամբ» հոդվածին։