Ֆեյխոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյխոա,Վարդաթուզ
Ֆեյխոա ծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Ֆեյխոա,Վարդաթուզ
Լատիներեն անվանում
Ácca sellowiána, Burret (1941)


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 506165
NCBI 260130

Տարրայում աճեցված ֆեյխոայի տերևներն ու ընդհանուր տեսքը
Տերևներ
Ֆեյխոայի ծաղիկ։ Ակնհայտ երևում են ծաղկի առէջներն ու վարսանդը
Ծաղիկներ
Ֆեյխոայի պտղի հորիզոնական կտրվածք

Ֆեյխոա,Վարդաթուզ, (լատ.՝ Ácca sellowiána), բարձրակարգ բույս վարդազգիների ընտանիքից (Myrtaceae)։ Պատկանում է մշտադալար բուսերին, ունի մինչև 4 մ բարձրություն։ Պատկանում է Acca ցեղին[1]։

Ֆեյխոան առաջին անգամ հայտնաբերվել է 20-րդ դարի վերջին Բրազիլիայում եվրոպացիների կողմից և իր լատիներեն անվանումն ստացել է ի պատիվ Բնության պատմության թանգարանի տնօրեն Խոաո դե Սիլվա Ֆեյխոյի (պորտ.՝ João da Silva Feijó

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոան տարածվել է Հարավային Բրազիլիայի լեռնային շրջաններից, Կոլումբիայից, Ուրուգվայից և Հյուսիսային Արգենտինայից։ Այն աճում է Կովկասի մերձարևադարձային շրջանների պահպանվող տարածքներում, Ռուսաստանի հարավում[2]՝ Կրասնոդարի երկրամասում, Դաղստանում։ Աճում է նաև Աբխազիայում, Հայաստանում, Վրաստանում, Ղրիմում, Թուրքմենստանում, Ադրբեջանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Սիցիլիայում։

Աճի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոան մերձարևադարձային բույս է, ուստի աճում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Աճում է նաև արևադարձային շրջաններում։ Այնուամենայնիվ ցրտադիմացկուն է։ Հյուսիսային կիսագնդում այս բուսատեսակն աճում է ինչպես Շոտլանդիայի հյուսիսային, այնպես էլ արևմտյան հատվածներում, բայց նման պայմաններում ամեն տարի ծառը պտուղ չի տալիս։ Դա կապված է ջերմաստիճանի հետ. -9 °C (16 °F) ջերմության պայմաններում ծաղիկները վնասվում են, ինչն էլ ազդում է ապագա մրգի ձևավորման վրա։ Ամառային բարձր ջերմությունը, ինչպիսին կարող է լինել՝ 90 °F (32 °C), ևս բացասաբար է ազդում պտղի վրա։ Ֆեյխոան կարող է աճել երաշտների ժամանակ, ինչպես նաև հողի մեջ աղի ակայության պայմաններում, բայց դա նույնպես կարող է ազդել ծառի բերքատվության վրա։ Անհրաժեշտ է միաժամանակ ջրել ծառը, որի ընթացքում պտուղը հասունանում է։ Ստվերոտ վայրերում նույնպես կարող է աճել։

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոայի պտուղը հասունանում է աշնանը։ Պտուղը կանաչ է, էլիպսաձև, չափը՝ հավի ձվի չափ։ Այն ունի քաղցր, անուշաբույր համ՝ նման արքայախնձորի, խնձորի և անանուխի համ։ Պտուղը հյութալի է և կազմված է ամբողջական, դոնդողանման պտղամիսից, ամուր թավ մաշկից։ Պտուղն ընկնում է ճյուղից, երբ հասունանում է, բայց կարելի է ընտրել և հավաքել ծառից մինչև լիարժեք հասունացման փուլը։

Մրգի պտղամիսը հիշեցնում է գուավա միրգը (լատ.՝ Psídium)։ Այն օգտագործվում է որպես բնական կոսմետիկա՝ մաշկի խնամքի, թարմացման համար։ Ֆեյխոայի պտուղն ունի բնորոշ սուր հոտ, որը հիշեցնում է օծանելիքի հոտ։ Բույրը պայմանավորված է եթերայուղ մեթիլ բենզոատի (C6H5CO2CH3) առկայությամբ, որը մտնում է պտղի քիմիական բաղադրության մեջ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոայի պտուղն օգտագործում են սննդի մեջ։ Պատրաստում են մրգային ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, մուրաբաներ, կոմպոտներ, ջեմ, մրգային աղանդերներ ու աղցաններ։ Կեղևազատելուց հետո կարելի է կտրատել, ավելացնել մեղր կամ շաքարավազ և ուտել։ Օգտագործում են նաև թխվածքաբլիթներ պատրաստելիս՝ որպես միջուկ։ Կարելի է ուտել նաև առանց հավելումների, առանց որևէ մշակման։

Կիրառելի է շաքարային դիաբետով հիվանդների շրջանում՝ որպես դիետիկ սնունդ[3]։

Էներգետիկ արժեք և բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոայի պտուղները հարուստ են շաքարներով, յոդով, օրգանական թթուներով։ Խորհրդային մեծ հանրագիտարանի տվյալներով 1 կգ պտուղը պարունակում է 2,06-3,9 մգ յոդ (ընդ որում նորմալ քաշով մարդու օրական յոդի անհրաժեշտ քանակը 0,15 մգ է[4])։ Պտղի 100 գ չոր զանգվածի բաղադրության մեջ կարող է լինել 8-35 մգ յոդ, ընդ որում, հստակ նկատելի է այդ նյութի առկայության կապը բույսի՝ ծովափնյա տարածքներում աճի հետ. որքան մոտ, այնքան ավելի մեծ քանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաբարձր ցուցանիշները առկա են եղել այն պտուղներում, որոնք աճեցվել են ծովափնյա երկրներում, իսկ ծովափից 40-100 կմ հեռավորության վրա աճած ֆեյխոաները պարունակել են 8-10 գ յոդ 100 գ պտղի հաշվով[5]։

Սննդային արժեք Գրամներով
ԿՋ 230
Պրոտեին 0.98
Ճարպ 0.6
Ածխաջրեր 12.92
Մանրաթել 6.4
Շաքար 8.2
Կալցիում 17
Երկաթ/մգ 0.14
Մագնեզիում/մգ 9
Ֆոսֆոր/մգ 19
Կալիում/մգ 172
Նատրիում/մգ 3
Ցինկ/մգ 0.06
Մանգան/մգ 0.084
Վիտամին C/մգ 32.9
Թիամին/մգ 0.006
Հանքանյութեր/մգ 0.018

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյխոայի բազմաթիվ տեսակներ մշակվում են։

  • Apollo
  • Bambina
  • Choiceana
  • Coolidge
  • Edenvale Improved Coolidge
  • Edenvale Late
  • Edenvale Supreme
  • Gemini
  • Mammoth - Named for its relatively massive fruits.
  • Moore
  • Nazemetz
  • Pineapple Gem
  • Smilax - Mid-sized, spherical fruits with smooth texture.
  • Trask
  • Triumph
  • Vista Long - Noted for the long shape of its fruits. Developed in Vista, CA.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биологический энциклопедический словарь ФЕЙХОА ответственный=Гл. ред. М. С. Гиляров; редкол.: А. А. Бабаев и др|издание=2-е изд|место=М.|издательство=Сов. энциклопедия|год=1986}}
  2. as well as in south of Russia ( Sochi), Ukrain ( Crimea), Abchazia. (Feijoa (Feijoa sellowiana), Dr.Abhay Kumar Pati, Biotechayur, Orissa, India
  3. Блинова К. Ф. и др.|заглавие=Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие|ссылка=http://herba.msu.ru/shipunov/school/books/botaniko-farmakognost_slovar1990.djvu%7Cответственный=Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева|место=М.|издательство=Высш. шк.|год=1990|страницы=250|isbn=5-06-000085-0
  4. Дефицит иода и иододефицитные заболевания
  5. Мелкадзе, Р. Г.|заглавие=Иодонакопление в плодах фейхоа в условиях субтропиков Грузии Кутаисский науч. центр НАН Грузии. Тезисы конф

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]