Գետնախնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնախնձոր
Sunroot top.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Արևածաղիկ
Տեսակ Գետնախնձոր
Լատիներեն անվանում
Helianthus tuberosus
L., 1753
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գետնախնձոր (լատ.՝ Helianthus tuberosus), գետնատանձ, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ 2-4 մետր։ Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր։ Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ։ Տերևներից պատրաստվում է սիլոս։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Պալարների բերքը 400-500 ց/հա է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24 CC-BY-SA-icon-80x15.png