Մեծշեն (Շուշիի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Շեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Մեծ Շեն
Կոորդինատներ: 39°39′30″ հս․ լ. 46°36′7″ ավ. ե. / 39.65833° հս․. լ. 46.60194° ավ. ե. / 39.65833; 46.60194
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՇուշի
Մակերես1743,3 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն116 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Մեծշեն (Շուշիի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մեծ Շեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձր լեռնային է, ունի 1743,3 հա տարածք, որից 864,65 հա գյուղատնտեսական նշանակության, 796,36 հա անտառային հողեր։ Մեծ Շեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Սասուն Դավթյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ [1]:

Մեշ Շեն

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ․ Աստվածածին եկեղեցի (19 դ․), Պարին պիժ եկեղեցի (1658 թ․)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  1. Վիճակագրական հաշվետվություն, ձև թիվ 021, Հաշվետվություն տարրական,հիմնական և միջնակարգ դպրոցների 2016-2017 ուստարվա սկզբին, 07.09.2016