Jump to content

Քիրսավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիրսավան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Շուշիի շրջան
ՀամայնքԼաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
ԲԾՄ1600 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն33[1][Ն 1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Ժամային գոտիUTC+4
Քիրսավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քիրսավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Քիրսավան, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[3][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի բնակավայր։

Բնակավայրի անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Քիրսավան է, իսկ ադրբեջանական անունը՝ Քյոհնաքենդ (ադրբ.՝ Köhnəkənd):

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում։ Տեղաբաշխված է Փոքր Քիրսի ստորոտում։ Միջնադարում ներկայիս բնակավայրի և նրանից ոչ շատ մեծ հեռավորության վրա մի քանի հայկական գյուղեր են եղել։ Կան նաև Մեղի, Քյոհնաշեն, Ռիչա,Ղշլաղ գյուղերը, որոնք գտնվում են Փոքր Քիրսի հարակից ձորահովտում։ Վերոհիշյալ տարածքում առայսօր տեսանելի են եկեղեցիների, գերեզմանատների, մատուռների հետքերը, մասնավորապես Քյոհնաշենից 5կմ հեռավորության վրա գտնվող Հարթագոմ կամ Զանգելան, Գափ վայրում[9]։

Արցախի Հանրապետության Քիրսավան համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շրջկենտրոն Շուշիից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 2662,73 հա տարածք, որից 1997,42 հա անտառային հողեր են։ Քիրսավան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը[3]։

Քիրսավան գյուղից արևելք գտնվում է Արցախի լեռնաշղթայի հարավային ճյուղի բարձր գագաթներից է, լեռնաշղթայի հարավային հատվածի ամենաբարձր գագաթը։ Ունի 2724,6 մ բարձրություն[10]։ Իր տեսքի և պատմական նշանակության համար տեղացինների կողմից կոչվում է «Արցախյան բռունցք»։

Քիրսավանն ունի հնագույն պատմություն և դարեր շարունակ եղել է հայկական բնակավայր[11]։

18-րդ դարի երկրորդ կեսին Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից ծրագրված միջոցառումները ունեցել են երկու նպատակ՝ Արցախում վերաբնակեցնել մուսուլմաններին և կրոնափոխել հայ բնակչությանը։ Այս ամենի զոհը դարձավ Մելիք-Եգանյան-Ավանյանների հայտնի տոհմը։ Մելիք-Եգանյանների շառավիղներից Մելիք Ասլանին Իբրահիմ խանը կրոնափոխ էր արել։ Նրանց են անցել այդ գերդաստանի ողջ ունեցվածքը և կալվածքները[9]։

Նման տխուր ճակատագիր էր հասել նաև Փոքր Քիրսի ստորոտում եղած հայկական գյուղերի և Շուշիից որ շատ մեծ հեռավորության վրա գտնվող Զառիստ բնակավայրի հայերին։ Քյոհնաշենի հայերը, իսլամ ընդունելուց հետո,գյուղը վերանվանել են Մուսուլմանլար։

Այդ դեպքերի մասին Աբրահամ Կիսիբեկյանն իր հուշերում գրել է․

Մուսուլմանլարը կոչվում է նաև Ենգի Մուսուլմանլար։ «Ենգի» նշանակում է հավատափոխ եղած։․․․Սրանք թե իրենց դիմագծերով, թե նիստ կացով նման են հայերին։

Մուսուլմանլարի գյուղախմբի հարևան ադրբեջանական գյուղերն իրենց վերաբերմունքով դեպի հայերը միանգամայն տարբերվում են․ այսպես, օրինակ, նրանք չեն ուտում հայերի թխած հացը․ կարիքի դեպքում նրանցից ստանում են ալյուր և իրենք թխում։ Նրանք հայերի ամաններով կերակուր չեն ուտում կամ ջրամանով ջուր չեն խմում։ Սակայն դրան հակառակն էր Մուսուլմանլարը։ Այստեղի բնակիչներն ուտում էին հայերի թխած հացը, նրանց ամաններով կերակրվում ու նրանց ամանով ջուր խմում։ Մուսուլմանլարի բնակիչները, համեմատած ադրբեջանական մյուս գյուղերի բնակիչների հետ, վերին աստիճանի մաքրասեր են։ Սա Խոծաբերդի հետ չափազանց բարեկամական և մտերմական հարաբերությունների մեջ էր գտնվում։ ․․․Եղել են այնպիսի դեպքեր, երբ դրանք միասնաբար պաշտպանել են իրար։ Օրինակ ՝ 1919 թվականին, երբ Մուսուլմանլարի շրջակա գյուղերը հավաքվում են հարձակվելու Խոծաբերդի վրա, Մուսուլմանլարի շրջակա գյուղերը հավաքվում են հարձակվելու Խոծաբերդի վրա, Մուսուլմանլարի հասարակության առաջնորդ Իլդրիմն իր ժողովրդի հետ միասին հրաժարվում է մասնակցել այդ հարձակմանը և մինչև անգամ զգուշացնում են Խոծաբերդին ու այսպիսով խոչընդոտ հանդիսանում նրանց։ 1905 թվականին հայ- թաթարական ընդհարումների ժամանակ այդ գյուղերը չեն մանակցել ընդհարումներին, այլ ընդհակառակը՝ նրանք իրար պաշտպանել են։ Այդտեղ տարածված է այն կարծիքը, ու Մուսուլմանլարի այժյան բնակիչների նախնիները եղել են հայեր և անընդհատ շարունակվող ճնշումների ու անվերջ բռնությունների պատճառով նրանք փոխել են իրենց կրոնը[9]։ 1918-1920 թվականներին Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի ժամանակ Մուսուլմանլար գյուղախմբի մեջ մտնող բնակավայրերը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դարձրել էր ռազմական հենակետեր։

1920 թվականի մարտի 23-ին՝ թուրք թաթարների կողմից Շուշիի հայկական քաղաքամասը մատնելուց հետո, երկրամասի տարբեր գավառներում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ծանր մարտեր էին ընթանում։ Թուրք սպաների գլխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը մեծաքանակ զորքեր էր կուտակել Ղշլաղում, որը համարվում էր Արցախը Սյունիքի հետ կապող կարևոր հանգուցակետերից մեկը։ Ըստ հրամանատարության խնդրի,անհրաժեշտ էր գրավել այդ հենակետը։ Ռազմաճակատի այդ հատվածում հայկական զինված ուժերը՝ հետևազորը՝ Ստեփանյանի, իսկ հեծելազորը՝ Մանուկի հրամանատարությամբ, երեքօրյա մարտերից հետո ազատագրեցին Ղշլաղը։ Ուժեղ ու համառ մարտերից հետո հայերին հաջողվեց ազատագրել Մուսուլմանլարի գյուղախմբի մյուս բնակավայրը՝ Ռիչանը։ Արցախում խորհրդային կարգերի հատատվելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ ձգտում էր ԼՂԻՄ-ից կտրել մարզի տարածքում գտնվող թուրքաբնակ, ինչպես նաև խառը բնակչություն ունեցող բնակավայրերը[9]։

ԼՂԻՄ-ի սահմանները ճշտող հանձնաժողովի անդամ, ԱԽՍՀ Չեկայի նախագահ հայատյաց Միր Ջաֆար Բաղիրովը 1923 թվականի հոկտեմբերի 8-ին ԱԿ(բ)Կ կենտկոմին հայտնում է, որ անհրաժեշտ է Ստեփանակերտի և Բերձորի արանքում գտնվող թուրքաբնակ Զարսլու, Փալփալու, Մուսուլմալար գյուղախմբի բնակավայրերը, ինչպես նաև Շուշի քաղաքն ընդգրկել Քրդստանի օկրուգի կազմի մեջ։ Նա առաջարկում է նույն սկզբունքով լուծել նաև Ջևանշիրի գավառի թաթարաբնակ գյուղերի ճակատագիրը։ Հարցը հանվեց օրակարգից ԼՂԻՄ ղեկավարության բողոքների հետևանքով։ 1992 թվականի մայիսին Շուշիի ռազմագործողությունից հետո ազատագրվեցին նաև Մուսուլմանլարի գյուղախմբի բնակավայրերը։

Արցախյան պատերազմ (1991-1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բռնագաղթված և ԱՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ վերաբնակվել են Քյոհնա շենում (Մուսուլմանլար)։ Բնակավայրը ստացավ Քիրսավան անվանումը[9]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8][12]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրսավանի տարածքում եղել են բազմաթիվ հին խաչքարեր, եկեղեցիների և այլ պատմական շինությունների փլատակներ[11], 2 աղբյուր, որոնք կոչվում էին «Ցորտ» և «Երե»[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրսավանի համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 86 մարդ էր (22 տնտեսություն)[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[13].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 48 48 63

Համայնքային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարին տակում առկա էր միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները գրունտային են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Քիրսավանն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 591,91 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[3]։

Քիրսավանում գործում էր[Ն 3] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 6 աշակերտ[3]։

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քիրսավանը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քիրսավանը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  3. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քիրսավանը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. 8,0 8,1 8,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 567–569.
  10. Սերգեյ Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թ., էջ 9
  11. 11,0 11,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 666։
  12. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  13. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.