Եղցահող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Եղցահող
Եղցահող գյուղի համայնապատկերը, 2018 թվական
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շուշի
Համայնք Եղցահող համայնք
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն118 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Եղցահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Եղցահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Երցահող, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝[2]՝ 2020 թվականին ձևավորված հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։ Տասը Վերստ և Կանաչ Թալա գյուղերի հետ միասին կազմում է Եղցահող համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է Արցախի լեռնաշղթայի կենտրոնական հատվածի արևելյան լեռնաճյուղերի հարթավայրային մասում, Շուշի-Բերձոր մայրուղուց 1,5 կմ հյուսիս՝ Մեծ Շեն բնակավայրի դեմ դիմաց՝ մոտ 2,5-3 կմ հեռավորության վրա[4]։

Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։

Երցահող համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անունը ստուգաբանվում է որպես «եկեղեցական հող կամ եկեղեցու հող»[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղցահող գյուղը Արցախի Հանրապետության հին բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակատեղիներ

Հայտնի է, որ 15-19-րդ դարերում Եղցահողի տարածքը խիտ բնակեցված է եղել։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին Եղցահող գյուղը եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շուշիի շրջանում[4]։

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայ քաղաքականության հետևանքով Եղցահողի հարակից Մեծ Խերխան, Փոքր Խերխան, Դաշտահող, Կանաչ Թալա գյուղերը լիովին հայաթափվել են։ 1970-ական թվականներին Լաչինի շրջանի ադրբեջանցիները և քրդերը տեղափոխվել և բնակություն հաստատել են Կանաչ Թալայի հայկական տները, սակայն Եղցահողի բնակչությունը մնում էր հայկական[4]։

1929 թվականին Եղցահողում ձևավորվել է կոլեկտիվ տնտեսություն, իսկ 1978 թվականին կոլտնտեսությունը վերափոխվել է խորհտնտեսության[4]։

Եղցահող գյուղից Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի կողմից մասնակցել են 80 բնակիչ, որոնցից 67-ը զոհվել են[4]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մայիսի 16-18-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները ազատագրեցին Եղցահողը։

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր Եղցահող գյուղի մոտ

Եղցահող և Կանաչ թալա կոչվող գյուղերի միջև գտնվող տարածքում պահպանվել են հին բնակատեղիների, գերեզմանոցների հետքեր։ Մասնակի պեղումների և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կենցաղային իրեր, զարդեր, որոնց մի մասը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում[4]։ Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (18-19 դդ․), Սբ․ Սարգիս եկեղեցի (2003 թ․), աղբյուր (18 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), սրբատեղի (18-19 դդ․)։ Պատմամշակութային հուշարձաններ կան նաև Կանաչ Թալա գյուղում՝ դամբարաններ (մ․թ․ա․ 2-1 հազ․), գյուղատեղի (12-13 դդ․), գերեզմանոց (19 դ․)։

Եղցահողի համայնքի տարածքում են Մուղդամ, Քռած նով, Ցորտ, Չոբանանց գյոլ, Թաբունց գյոլ, Մելիքանց, Սավալասարուն, Հարամ ջուր, Թթու ջուր աղբյուրները[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Եղցահող գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 137[6] 133[6] 138[6] 118 (33 տուն)[2]

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղցահող գյուղն ընդգրկված է համանուն համայնքի մեջ, որի կազմում են գտնվում նաև Կանաչ թալա և Տասը Վերստ բնակավայրերը[2]։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ–ի Եղցահողի մասնաճյուղը, միջնակարգ դպրոց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մերձակայքում մեր զորամիավորումները ապահովում են բնակչության անվտանգությունը. Լուսինե Ավանեսյան» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 03․08․2022թ․)։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 569–571.
  5. Սարգսյան, Սլավա (2018). Արցախի Բնակավայրերը. Երևան. էջ 64.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 6,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։