Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաձոր (այլ կիրառումներ)
Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակ
Բերդաձորի 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳումարտակ
Զորքերի տեսակՄոտոհրաձգային
ԵրկիրՀայաստան Հայաստան
Արցախ Արցախի Հանրապետություն
ԵնթարկոումՇուշիի պաշտպանական շրջան
.
Անվանված էԲերդաձորի ենթաշրջանի անունով
Պատմություն
ՍտեղծվեցՍեպտեմբեր, 1992 թվական
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՎլադիմիր Կասյան (01․01․1993թ․-ից)

Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակ (հայտնի է նաև Բերդաձորի 51-րդ գումարտակ անունով), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմում 1992-1994 թվականներին Արցախյան ազատամարտին մասնակցած զինվորական ստորաբաժանում, որը ընդգրկված է եղել Շուշիի պաշտպանական շրջանի կազմում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակը կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա և ներառել նույն թվականին ստեղծված Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերի վաշտերը[1]։ 1993 թվականի հունվարի 1-ից գումարտակի հրամանատար է նշանակվել Վլադիմիր Կասյանը[1][2]։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բերդաձորի 51-րդ գումարտակը մասնակցել է Շուշիի ազատագրման, Բերձորի հյուսիսային և հարավային մատույցներում մղված ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ 1993 թվականին ստորաբաժանումը մասնակցել է Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիզի, Մարտակերտի ազատագրական մարտերին[1][2]։

Գումարտակից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետմահու), Վ. Կասյան, Հ. Պհտրոպանը, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ղ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինապանը, Կ. Սարգսյանը[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումարտակի զոհված ազատամարտիկների հիշատակին Արցախի Հանրապետության Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախ կողմում կառուցվել է հուշահամալիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։