Jump to content

Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Ահվազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մեսրոպ եկեղեցի
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱհվազ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1968
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ահվազ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Շահիդ Մոսթաֆայի փողոցի վրա՝ Մոսալլա մետրոկայարանից 1 կմ հեռավորության վրա։ Քաղաքի քրիստոնեական երեք կառույցներից մեկն է՝ բողոքական և կաթոլիկ եկեղեցիների հետ[1]։

Շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթից հետո Իրանի կենտրոնական նահանգներում հազարավոր հայեր են հաստատվում։ Մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի տարածքում, հայերը հիմնականում բնակվել են գյուղական բնակավայրերում։ 20-րդ դարի ընթացքում նրանց մեծ մասը տեղափոխել է Թեհրան, Սպահան և Ահվազ։ Վերջինս գտնվում է Խուզեսթանի նահանգում՝ Պարսից ծոցի ափին, հանդիսանում է իրանական կարևոր նավահանգիստներից մեկը։ Տեղի հայերը 1968 թվականին հիմնադրում են սուրբ Մեսրոպ եկեղեցին, ապա նաև՝ հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը՝ Սպահանի թեմի վերահսկողության ներքո։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ և արդյունաբերող Տրդատ Դավթյանի կողմից[2]։ Քաղաքում գործում է նաև մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները։ Մինչև իսլամական հեղափոխությունը և իրանա-իրաքյան պատերազմը քաղաքում եղել է մեծաթիվ հայ բնակչություն։ Հայկական եկեղեցիներ կառուցվեցին նաև Աբադանում և Բուշեհրում, որոնք այլևս չեն գործում հավատացյալներ չլինելու պատճառով[3]։

2001 թվականի դրությամբ Ահվազում ապրում էր շուրջ 60 հայ ընտանիք[4]։ Հայերի թիվը խիստ նվազել է. մնացել են մի քանի հայ ընտանիքներ՝ նավթային ընկերության անհատ պաշտոնյաներից։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին աղյուսաշեն է, հիմնական ուղղանկյունանիստ կառույցին արևմուտքից ավելացված է վեցանիստ զանգակատուն։ Բոլոր պատերին բացված են պատուհաններ, գմբեթի թմբուկն ունի ութ լուսամուտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «کلیسای سنت مسروپ اهواز». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. «Iran Churches - Qazvin , Kermanshah & Ahvaz». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  3. «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. «Սպահանի թեմ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.