Հառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հառիճ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՂեկավարՆազարեթյան Ռոլանդ
Մակերես12.5 կմ²
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1536[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Հառիճ (Հայաստան)##
Հառիճ (Հայաստան)
Հառիճ (Շիրակի մարզ)##
Հառիճ (Շիրակի մարզ)

Հառիճ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Արագածի արևմտյան լանջին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները գաղթել են Բասենից, Բաբերդից և Մուշից։

Հառիճի ազգաբնակչության փոփոխությունը[3].


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի վարդագույն, սև և կարմիր տուֆի պաշարներ, շինարարական ավազ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հվ. գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի (մ.թ.ա. 3-րդ հզմ.- մ.թ. 10դ.), միջնադարյան Հառիճի վանքը (VII-XIII դարեր), Սբ. Հարություն (1116 թ.), սբ. Գևորգ (VII դ.), սբ. Աստվածածին (XIII դար) եկեղեցիները, “Շիրիմներ” (VII-VIII դարեր) և “Ճգնավոր” (4 դար) մատուռները։

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։

Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. X դարը շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ 2 տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։

Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճի գյուղի տարածքում։

Տեսարան գյուղից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 119» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 119. — 184 p.
  5. 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 753.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  8. http://www.armstat.am/file/article/marz_12_42.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։