Վիքիպեդիա:Շաբաթվա կենսագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շաբաթվա կենսագրություն

Emblem-star.svg

«Շաբաթվա կենսագրություն» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել որևէ մի հայտնի անձի կենսագրություն։

Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Շաբաթվա կենսագրություն» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։

Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս ձախում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։

↱ ՎՊ:ԸԿ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ

Վերահսկող մասնակիցներ * Aram-van (քննարկում)

Նախագծի վերջին թողարկումը (2012 թ․ դեկտեմբեր)

- Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չին.՝ 成龍, Չեն Լուն; բնագիր Բնագիր անունը չին.՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց:); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չին.՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անցկացրել է կոնսուլի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում:

Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման իսկ առաջին տարում դուրս մնաց դպրոցից, որի պատճառով էլ նրա ծնողները հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերա` Ավստրալիա, որտեղ աշխատում էր որպես գլխավոր խոհարար ամերիկյան դեսպանատանը: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի նա սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը շարունակել...

-
Շաբաթ 9
Selfportrait of Raffaelo, Uffizi Florence.jpg

Ռաֆայել Սանտի, ուշ Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ: Ծնվել է 1483թ. Մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:

1500թ-ին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները:շարունակել...

Շաբաթ 10
Robert Duvall by David Shankbone.jpg

Ռոբերտ Դյուվալ (անգլ.՝ Robert Duvall, հունվարի 5, 1931, Սան Դիեգո, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան, Ամերիկյան կինեմատոգրաֆիայի վետերաններից մեկը:

Ընդհանուր առմամբ, խաղացել է ավելի քան 130 ֆիլմում, մարմնավորելով բազմապիսի կերպարներ: Առավել հայտնի դերերից են. մայոր Ֆրենկ Բերնս (Ռոբերտ Օլթմենի «Ռազմադաշտային հոսպիտալը» ֆիլմում), քաղաքացի ТНХ-1138 (Ջորջ Լուկասի «ТНХ-1138» ֆիլմում), փաստաբան Թոմ Հեգե (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոպատումում), փոխգնդապետ Կիլգոր («Ապոկալիպսիսը հիմա»), Ֆրենկ Հեկկետ (Սիդնի Լյումետի «Հեռուստացանց») և այլն: շարունակել...

Շաբաթ 11
Charles Darwin by Julia Margaret Cameron.jpg

Չարլզ Դարվին (անգլ.՝ Charles Robert Darwin, փետրվարի 12 1809 - ապրիլի 19 1882) — անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։

Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրված էր 1859թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անվանումը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության մեթոդով կամ բարենպաստ ցեղերի կյանքի պայքարի համար գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը։ Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։շարունակել...

Շաբաթ 12
Պիկասոյի դիմանկարը, Խուան Գրիս (1912 թ.)

Պաբլո Պիկասո (1881–1973), իսպանացի նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ: Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես Կուբիզմի հիմնադիր: Աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը:

Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ` իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ: Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը: շարունակել...

Շաբաթ 13
Հովհաննես Շիրազը

Հովհաննես Շիրազ (իրական անունը` Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 271915 Ալեքսանդրապոլ - Մարտ 141984 Երևան), հայ մեծանուն բանաստեղծ։

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան): Մայրը՝ Աստղիկը, նրա ծննդից քիչ առաջ` Հայոց Ցեղասպանության հետևանքով այրիացավ: Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է "Շիրազ" գրական անունը, որովհետև «այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Հովհաննես Շիրազը ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: շարունակել...

Շաբաթ 14
Paul Gauguin 111.jpg

էժեն Անրի Պոլ Գոգեն (18481903), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը։ Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։

Ծնվել է 1848 թ. հունիսի 7-ին։ Հայրը` Կլովիս Գոգենը, ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը` Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր։ Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս, նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա` Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ շարունակել...

Շաբաթ 15
Tigran Mets.jpg

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է «արքայից արքա» տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում: շարունակել...

Շաբաթ 16
Marlene Dietrich in No Highway (1951) (Cropped).png

Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]), լրիվ անունը՝ Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901, Շյոնենբերգ, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992, Փարիզ, Ֆրանսիա), ազգությամբ գերմանացի ամերիկացի անցյալի հայտնի դերասանուհի և երգչուհի։

Ամերիկյան կինոակադեմիան իր՝ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Մառլենին ընդգրկել է 9-րդ տեղում։շարունակել ...

Շաբաթ 17
Aram Manoogian.gif

Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան; Արամ, Արամ փաշա; 1879, Զեյվա (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ) - հունվարի 29, 1919, Երևան), պետական, հասարակական գործիչ: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ:

Ծնվել է Զեյվա գյուղում, Ռուսական կայսրություն: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907 թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903 թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: շարունակել ...

Շաբաթ 18

Գրիգոր Հովհաննեսի Շլդյան կամ Շիլդյան (օգոստոսի 20 1900 թ. - ապրիլի 1 1985 թ.), հայ նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ։

Ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), իրավաբանի ընտանիքում։ 1915 թվականին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, գեղարվեստի ակադեմիայում ուսանելու։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվում է Թիֆլիս, որոշ ժամանակ անց Ղրիմ։ 1920 թվականին մեկնում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Վիեննայում, որտեղ և սովորում է գեղարվեստի ակադեմիայում։

Եղել է Փարիզի «Անի» և «Հայ ազատ արվեստագետներու միության» անդամ։ շարունակել ...

Շաբաթ 19
Լիոնել Մեսսին

Լիոնել Անդրես Մեսսի (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006): շարունակել ...

Շաբաթ 20
Սեբաստացի Մուրադ

Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ (1874-1918) - հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։

Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում՝ 1874 թ.-ին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ շարունակել

Շաբաթ 21

Գրիգոր Գ Պահլավունի (1093-1166 թթ.), Ամենայն Հայոց Կաթողիկոս 1113-1166 թթ-ին: Հաջորդել է Բարսեղ Ա Անեցուն:

Բարսեղ Ա Անեցի Հայրապետի մահից հետո բոլորի համար պարզ էր, որ կաթողիկոսական ամենահավանական թեկնածուն 20-ամյա Գրիգոր եպիսկոպոս Պահլավունին էր, որին Գրիգոր Բ Վկայասեր եւ Բարսեղ Ա Անեցի հայրապետները մանկուց նախապատրաստում էին կաթողիկոսության: Սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա Կաթողիկոս կդառնա այսքան երիտասարդ հասակում: Գրիգորի կաթողիկոսանալուն ջերմորեն սատարում էին նաև Կոմագենեում հաստատված Վասիլ Կամսարական իշխանը և Կիլիկիայի Թորոս Բ իշխանը, ինչպես նաեւ Սև լեռան հայ հոգևորականությունը, որի մեծագույն մասը Գրիգոր Բ Վկայասերի աշակերտներն էին: 1113 թ. Շուղրի Կարմիր վանքում գումարվում է ժողով, որտեղ Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Գ Պահլավունին: շարունակել

Շաբաթ 22
Լևոն Արոնյանը

Լևոն Արոնյան (ծնվել է 1982հոկտեմբեր 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր։ 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու):

Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012մայիսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2825): շարունակել ...

Շաբաթ 23
Բերտ Լանկաստերը

Բերտ Լանկաստեր (անգլ.՝ Burt Lancaster, նոյեմբերի 2, 1913 - հոկտեմբերի 20, 1994), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 19-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա հերոսը «Հաջողության քաղցր բույրը» ֆիլմում 35-րդն է բացասական հերոսների ցանկում:

Բերտ Լանկաստերը ծնվել է 1913 թվականին Նյու Յորքում փոստի աշխատակից Ջեյմս Լանկաստերի ընտանիքում: Լինելով բարձրահասակ և մեծ ուժի տեր երիտասարդ զբաղվում էր բեյսբոլով: Ընդունվում է ֆիզկուլտուրայի քոլեջ, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ: շարունակել...

Շաբաթ 24

Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Իսրայելի Օրին առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը։ Իսրայելի Օրու գաղափարները երկար սնուցեցին հայ ազատագրական միտքը, դարձան հայ ազատագրական պայքարի ուղենիշը։

Հայաստանի ազատագրության խնդրով 1677–ին Էջմիածնի գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679–ի դեկտեմբերին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ, 1683–ին՝ Փարիզ: շարունակել...

Շաբաթ 25
Մովսես Խորենացին

Մովսես Խորենացի (մոտ 410 թ. - մոտ 490 թ.), Ոսկե Դարի հայ գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ «Պատմահայրը»։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ է համարվում։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր» և այլ պատվանուններով:

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում: շարունակել...

Շաբաթ 26
Մոուրինյոն Չելսիում

Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո (պորտ.՝ José Mário dos Santos Mourinho Félix; ծնվել է 1963 թվականի հունվարի 23 -ին Սետուբալ քաղաքում, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ: Ներկայումս մարզում է Ռեալ Մադրիդը: Նրա մականունն է «Առանձնահատուկը»: Մասնագետները Մոուրինյոյին համարում են լավագույն մարզիչներից մեկը ֆուտբոլում:

Մոուրինյոն սկսեց ֆուտբոլային կարիերան որպես խաղացող, սակայն լուրջ հաջողություններ չունենալով շարունակեց որպես մարզիչ: 1990-ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձավ սեր Բոբի Ռոբսոնի թարգմանիչը: Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտին դե Պորտուգալ և Պորտու ակումբներում, մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը: Նա մնաց Կատալոնիայում նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ: շարունակել...

Շաբաթ 27
Գարեգին Նժդեհը

Գարեգին Նժդեհ, (իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան; հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ժամանակավորապես դաշնակցական գործիչ: Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին` Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան: Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։ շարունակել...

Շաբաթ 28
Մաքսիմիլիան Շելլ

Մաքսիմիլիան Շելլ (գերմ.՝ Maximilian Schell, դեկտեմբերի 8, 1930, Վիեննա, Ավստրիա) ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

Մաքսիմիլիան Շելլը ծնվել է Ավստրիայում շվեյցարացի գրող Գերման Ֆերդինանդ Շելլի և վիեննացի դերասանուհի Մարգարետ Նոե ֆոբ Նորդբերգի ընտանիքում: Նա ընտանիքի ամենափոքր երեխան էր և ուներ 2 քույր և մեկ եղբայր` Մարիա, Իմմի և Կառլ: 1938 թվականին նրանց ընտանիքը Ավստրիայից տեղափոխվեց Շվեյցարիա: Մաքսիմիլիան Շելլի մանկությունն այդպիսով անցել է Ցյուրիխում:

Խաղացել է 100-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ընդհանուր թվով ստացել է 19 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի:

Մաքսիմիլիան Շելլը համարվում է ամենահաջողակ և հայտնի գերմանալեզու դերասաններից մեկը: շարունակել...

Շաբաթ 29
Giuseppe Verdi by Giovanni Boldini.jpg

Ջուզեպպե Վերդի (իտալերեն՝ Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813, հոկտեմբեր 10 - 1901, հունվար 27), նշանավոր իտալացի կոմպոզիտոր։ Համարվում է 19-րդ դարի առավել ազդեցիկ օպերային երգահաններից մեկը: Գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում` «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում:

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն): Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ: Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր:

Վերդին դժվար մանկություն է ունեցել: շարունակել...

Շաբաթ 30
Անդրե Վիլլաշ-Բոաշը

Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, Հոկտեմբերի 17, 1977, Պորտո, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը: Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի` «Պորտոն»: «Պորտոյում» նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է: Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ:

16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ: Մի անգամ նրանց միջև տեղի ունեցած բանավեճից հետո, Ռոբսոնը վերցնում է Բոաշին դիտորդների խումբ: Ռոբսոնի շնորհիվ, ով զարմացած էր Բոաշի անգլերենի վարժ իմացությամբ, Բոաշը Շոտլանդիայում, 17 տարեկանում ստացավ ՈւԵՖԱ-ի մարզչի C մակարդակ:

Շաբաթ 31
Արթուր Մեսչյան

Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևան) հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ:

ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի` «Առաքյալներ» -ի (1968-1979) հիմնադիր և առաջատար: 2011 թ-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ-ի մարտի 3-ին Երևան քաղաքում: Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ: Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական:

Հասուն տարիքում` 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում իր ստեղծագործությունների վրա շարունակել...

Շաբաթ 32
Ֆրից Լանգը

Ֆրից Լանգ, (իսկական անունը` Ֆրիդրիխ Քրիստիան Անտոն Լանգ; գերմ.` Friedrich Christian Anton Lang; դեկտեմբերի 5, 1890, Վիեննա, Ավստրո-Հունգարիաօգոստոսի 2, 1976, Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը, 1933 թվականից հետո ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: Գերմանական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը: Նկարահանել է համր կինոյի պատմության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը` «Մետրոպոլիս», (1927 թ.):

Ֆրից Լանգը ծնվել է 1890 թվականին Վիեննայում: Հայրը` Անտոն Լանգը ճարտարապետ էր, մայրը` Պաուլ Շլյեզինգեր արմատներով հրեա էր: Նրանք գաղթականներ էին Չեխիայի Մորավիայի նահանգից: Մայրը ընդունել էր կաթոլիկությունը և շատ լուրջ էր վերաբերվում կաթոլիկ ավանդույթներին: Փոքր տարիքից զբաղվում էր նկարչությամբ, և դպրոցն ավարտելուց հետո 1907 թվականին ընդունվում է բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության ֆակուլտետրը, սակայն այնտեղ սովորում է ընդամենը մեկ կիսամյակ: շարունակել...

Շաբաթ 33
Պլատոնը

Պլատոն (հին հուն․՝ Πλάτων; մ.թ.ա. 428/427 – 348/347 թթ.) կամ իր ի ծնե տրված անունով՝ Արիստոկլես, հին հույն փիլոսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։

Նախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիոփայությամբ։ Սովորել է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։ Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։ Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ապստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլանոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։ շարունակել...

Շաբաթ 34

Մինաս Կարապետի Ավետիսյան (Հուլիսի 20, 1928, Ջաջուռ, - Փետրվարի 23, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։

Մինասի Գեղարվեստական և էսթետկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ շարունակել...

Շաբաթ 35
Արիստոտելը

Արիստոտել (հունարեն՝ Αριστοτέλης Արիստոտելես, մ.թ.ա. 384 - Մարտ 7, մ.թ.ա. 322), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. Մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։ Մ.թ.ա. 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո, ինքը՝ Արիստոտելը որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ շարունակել...

Շաբաթ 36

Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 - Օգոստոս 12, 1996), հայազգի հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։ շարունակել...

Շաբաթ 37
Հովհաննես Մկրտիչը

Հովհաննես Մկրտիչ (լատ.՝ Io[h]annes Baptista, հուն.՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբր.՝ יוֹחָנָן הַמַּטְבִּילՅոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում։

Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում: շարունակել...

Շաբաթ 38
Ջեք Նիկոլսո

Ջեք Նիկոլսոն, (անգլ.՝ Jack Nicholson, ծնված ապրիլի 22, 1937 թ.) ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե գլոբուս: Բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը: Ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին, Ջերսիում: Ծնողները մասնագիտությամբ պարող էին: Մայրը` Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ:

Նրան դաստիարակել և մեծացրել են պապը` Ջոն Նիկոլսոնը` մասնագիտությամբ նկարիչ դիզայներ և տատը` Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր: Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մորը` որպես քույր: շարունակել...

Շաբաթ 39
Abraham Lincoln head on shoulders photo portrait.jpg

Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809ապրիլի 15, 1865), ԱՄՆ–ի 16–րդ նախագահն էր։

Աբրահամ Լինքոլնը 1809 թվականի փետրվարի 12-ից մինչև 1896 թվականի ապրիլի 15-ը զբաղեցրել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ ԱՄՆ–ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից(1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս: Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր որը նա շատեր սիրում։

Երբ նա դարձավ չափահաս, նա սկսեց վարել ինքնուրույն կյանք, սկսեց զբաղվել ինքնաուսուցմամբ և տալով քննություններ նա կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն, շարունակել...

Շաբաթ 40
Րաֆֆին

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, ՊարսկաստանԱպրիլի 25, 1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը` Մելիք Միրզան 13 զավակների հայր էր։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ ։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավ թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով; Կյանքի վերջին տարիներին աշխատակցում ` Աբգար Հովհաննիսյանի արձագանք թերթին; որությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։

1872 թ. Գրիգոր Արծրունին սկսում է հրատարակել «Մշակ օրաթերթը» որի խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը, շարունակել...

Շաբաթ 41
Օ. դե Հեվիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ, հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը: Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ:

Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր: 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը: Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ: 1919 թվականին ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք: Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում:

Դերասանուհիներ Լուիզա Ռայների, Շիռլի Թեմպլի, Մորին Օ'Հարայի, Էնն Ռուտերֆորդի, Դինա Դուրբինի և քրոջ Ջոան Ֆոնտեյնի պես Օլիվիա դե Հևիլլենդը մնում է ներկայումս կենդանի, Հոլիվուդյան 1930-40 ական թթ. աստղերից մեկը, շարունակել...

Շաբաթ 42

Ջալալ Ա (Հասան-Ջալալ). Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ իշխել են Արցախի Խաչեն գավառում։

Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր Սյունիքի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261-ին)։

Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր Զաքարյաններին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։, շարունակել...

Շաբաթ 43

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլ.՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958հունիսի 25, 2009), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ):

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։

Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել: Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը շարունակել...

Շաբաթ 44

Գրիգորեան, Կեսարեան, Կոստանդնուպոլսեցի, առաւելապէս յայտնի է որպէս Պաղտասար Դպիր (Յունիս 7, 1683 - 1768, Յունուար 30, Կ.Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսաւորման շարժման գործիչ, եղած է նախակենդանացման շրջանի առաջնորդ դէմքերէն։

Բաղդասար Դպիրի կենսագրութիւնը գրի չէ առնուած, հակառակ որ ան եղած է կարևոր գործիչ մը: Այդ պատճառաւ իր մասին կենսագրական տեղեկութիւնները քիչ են: Գ. Լևոնեան կը հաղորդէ որ Բաղդասար Դպիրի ծնողները, Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայէն կը գաղթեն Կոստանդնուպոլիս, ուր ան կը ծնի: Ան իր նախնական ուսումը կը ստացանայ տեղական դպրոցներէ ներս, և կ'աշակերտէ Էջմիածնայ Կաթողիկիսի նուիրակ՝ Աստուածատուր Եպիսկոպոս Ջուղայեցիի : 1741-ին Բաղդասար Դպիր կը նշանակուի Գումգափույի դպրանոցի տեսուչ: Իր աշակերտներէն շատեր կ'ըլլան ապագայի երևելի դէմքեր, գրողներ և առաջնորդներ, ինչպէս Էջմիածնայ Կաթողիկոս՝ Սիմէոն Երևանցին (գհ. 1763-1780), և բանաստեղծ Պետրոս Ղափանցին։

Հայկական բանաստեղծութիւնը վաղ միջնադարուն կը գրուէր գրաբարով։ 12-րդ դարէն սկսեալ գրաբարը աստիճանաբար կը դադրի գործածութենէ և կը զիջի խօսակցական լեզուին՝ միջին հայերէնին: 18-րդ դարուն կը սկսի նոր շարժում մը, վերակենդանացնելու համար գրաբարը, ոչ թէ եկեղեցական մտայնութիւնը վերականգնելու նպատակով, այլ որովհետև այն ծանր պայմանները որոնց մէջ կ'ապրէր հայ ժողովուրդը թրքական և պարսկական տիրապետութիւններու երկարատև ժամանակաշրջանին, մեծապէս տկարացուցած էին հայ միտքը և լեզուն, և զանոնք հասցուցած անկման եզրին շարունակել...

Շաբաթ 45
Մեսրոպ Մաշտոց նկար, երբ հրեշտակը նրան տեսիլքով ցույց է տալսի հայոց գրերը

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361թ․, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ), 440թփետրվարի 17, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու` «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 - ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր շարունակել...

Շաբաթ 46
Լեբրոն Ջեյմսը 2008 օլիմպիադայի ժամանակ

Լեբրոն Ռայմոն Ջեյմս (անգլ.՝ LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ.` Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում` 6 համարի ներքո: Կրելով «Ջեյմս արքա» ("King James") մականունը` Լեբրոն Ջեյմսը Օհայոյի քոլեջի տարիներին հաղթել է «Միստր բասկետբոլ» տիտղոսը, իսկ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում հանդես գալու ժամանակ նրան մամուլում արդեն ներկայացնում էին որպես «NBA-ի ապագա գերաստղ»: Առաջնություն Լերրոն Ջեյմը մուտք է գործում 2003թ.-ի NBA դրաֆթով: Նրան ընտրում է «Կլիվլենդ Կավալիերսը»` #1 ընտրության իրավունքով: Ջեյմսն հանդես է գալիս որպես թեթև հարձակվող:

Ջեյմսը Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 2004թ.-ի Աթենքի (բրոնզե մեդալ), 2008թ.-ի Պեկինի (ոսկե մեդալ) և 2012թ.-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին: Ջեյմսը մտնում է աշխարհի ամենահարուստ մարզիկների հնգյակի մեջ:

Ջեյմսը ծնվել է 1984թ.-ի դեկտեմբերի 30-ին` Ակրոնում (Օհայո նահանգ): Մայրը` Գլորիա Մարի Ջեյմսը ծննդաբերելիս եղել է ընդամենը 16 տարեկան, իսկ կենսաբանական հայրը` Էնթընի Մաքլելընդ անունով, եղել է նախկինում ազատազրկման ենթարկված մի անձնավորություն, ով լքում է կնոջը` երեխայի հոգսը ամբողջովին թողնելով վերջինիս ուսերին: շարունակել...

Շաբաթ 47

Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։

Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ շարունակել...

Շաբաթ 48
Քեյթ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար

Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. 1973 հուլիսի 26), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։ Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։

Քեթրին Բեքինսեյլը ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ Նա Ռիչարդ Բեքինսեյլ և Ջուդի Լո դերասանների ընտանիքի միակ զավակն է։ Նա ըստ հայրական գերդաստանի ունի բիրմանական արմատներ։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 4 տարեկան հասակում` իր հոր մասին պատմող «Սա քո կյանքն է» (This Is Your Life) ֆիլմում:

Երբ նա հինգ տարեկան էր, սրտի կաթվածից մահացավ նրա 31-ամյա հայրը։ շարունակել...

Շաբաթ 49
Ֆրիդրիխ Նիցշե, 1875 թ. լուսանկար

Ֆրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche, 1844թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900. օգոստոսի 25, Վայմար), գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:

Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում: Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան: Այդ ժամանակվանից նա, իբրև անհայրենիք և չճանաված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: 45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները: Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն:

Նիցշեի միտքը փիլիսոփայության համար շրջադարձային նշանակություն ունի: Նրա ոճը, նրա գրությունների, բանաստեղծական ժառանգության և պաթեթիկ-քնարական շնչով գրված «Այսպես խոսեց Զրադաշտը» երկի հետ միասին, ապահովել են նաև նրա գրողական կշիռը շարունակել...

Շաբաթ 50
Շոն Քոնների, 1999 թ. լուսանկար

Սըր Թոմաս Շոն Քոնների (անգլ.՝ Thomas Sean Connery; 25 օգոստոսի 1930, Էդինբուրգ, Շոտլանդիա), շոտլանդացի կինոդերասան: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մի այլ երկրների շարք պետական պարգևների դափնեկիր է:

Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան: Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների: Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են` գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն:

Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Հայրը` Ջոզեֆ Քոններին բանվոր էր, իսկ մայրը` Էֆեմիի Մակլինը, հավաքարարուհի: Առաջին մասնագիտությունը, որով նա աշխատել է եղել է կաթնամթերքի վաճառող: Դրանից հետո ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերում: Շոն Քոններին 2 անգամ ամուսնացել է: Նրա հոբբին գոլֆն է: Գոլֆից բացի նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է, իսկ իր նախընտրած թիմեր են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» և «Սելթիկը»: Երիտասարդ ժամանակ մարզվել է բոդիբիլդինգով շարունակել...

Շաբաթ 51
Ալբերտ Այնշտայն, 1921 թ. լուսանկար

Ալբերտ Այնշտայն (գերմ.՝ Albert Einstein, Լսել [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n]) (14 մարտի 1879 — 18 ապրիլի 1955), ծնունդով գերմանացի տեսական ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը Ֆիզիկայում հեղափոխություն իրականացրեց։

Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Միևնույն ժամանակ նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքություն բանաձևը E = mc2 (որը արդեն կրկնակի կոչվեց "աշխարհի ամենահայտնի հավասարումը"), 1921 թ. տեսական ֆիզիկայում իր ներդրումների համար նա արժանացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայում։ Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան արդեն բավարար չէ համաձայնեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Սա ուղղորդեց դեպի նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Նա հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թ գրավիտացիոն տեսությունը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։

1933 թ. երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության Այնշտայնը այցելության էր Միացյալ Նահանգներում և նա չվերադարձավ Գերմանիա, որտեղ նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։ շարունակել...

Շաբաթ 52

Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չին.՝ 成龍, Չեն Լուն; բնագիր Բնագիր անունը չին.՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց:); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չին.՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անցկացրել է կոնսուլի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում:

Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման իսկ առաջին տարում դուրս մնաց դպրոցից, որի պատճառով էլ նրա ծնողները հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերա` Ավստրալիա, որտեղ աշխատում էր որպես գլխավոր խոհարար ամերիկյան դեսպանատանը: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի նա սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը շարունակել...

Շաբաթ 53
Կոմս Իշտվան Սեչենյի

'Կոմս Իշտվան Սեչենյի (հունգարերեն՝ Gróf Széchenyi István) (1791 թ. սեպտեմբերի 21 - 1860 թ. ապրիլի 8), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ:

Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար: Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը: Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը: Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից էր, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը: Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ):

Կոմս Իշտվան Սեչենյին ծնվել է 1791 թ. սեպտեմբերի 21-ին Վիեննայում: 1808-1826 թթ. ծառայել է Ավստրիայի բանակում, մասնակցել է Նապոլեոնյան պատերազմում: Նա արձակուրդներն անցկացնում էր ճանապարհորդություններով Ֆրանսիայում, Անգլիայում՝ ուսումնասիրելով տեղական մշակույթը և արդիական տեխնիկայի նվաճումները: Եղել է նաև Իտալիայում, Հունաստանում և Օսմանյան կայսրությունում: շարունակել...

Emblem-star.svg Գլխավոր էջի բաժիններ – Օրվա հոդվածԱյսօր պատմության մեջԳիտեի՞ք որՕրվա պատկերՆորություններ