Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն․՝ Τιγρανης ο Μέγας, լատին․՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է «արքայից արքա» տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում: շարունակել...