Սեչենյիի շղթայակապ կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox bridge1.png
Սեչենյիի շղթայակապ կամուրջ
Széchenyi lánchíd
Lánchid Budapest --CC-BY-SA-- Pont à chaines de Budapest.jpg
Երկիր Flag of the Habsburg Monarchy.svg Հունգարիա
Տեղանք Բուդապեշտ
Տեսակ շղթայաձև կամուպջ և ճանապարհային կամուրջ
Նյութ քար
Հատում է Դանուբ
Ճարտարապետ(ներ) Ուիլյամ Թիերնի Քլարկ[1]
Ճարտարագետ(ներ) Վիլյամ Թերնեյ Քլարկ,
Ադամ Քլարկ
Կառուցող Իշտվան Սեչենյի
Հիմնական թռիչք 202 մ
Երկարություն 375 մ
Կոորդինատներ: 47°29′56.000000100396″ հս․ լ. 19°2′37.000000099606″ ավ. ե. / 47.49888888891677396° հս․. լ. 19.04361111113878025° ավ. ե. / 47.49888888891677396; 19.04361111113878025
Սեչենյիի շղթայակապ կամուրջը գտնվում է Հունգարիաում
Սեչենյիի շղթայակապ կամուրջ
Chain Bridge, Budapest Վիքիպահեստում

Սեչենյիի շղթայակապ կամուրջ (հունգ.՝ Széchenyi lánchíd, ժողովրդական անունը և նախկին պաշտոնական անունը մինչև 1915 թվական՝ հունգ.՝ Lánchíd (Շղթայակապ կամուրջ), կախովի, շղթայակապ կամուրջ է Հունգարիայում, Դանուբ գետի վրա, որը կապում է երկու պատմական քաղաքներ՝ Բուդան և Պեշտը։ Գործարկվել է 1849 թվականի նոյեմբերի 20-ին, կամրջի երկարությունը 375 մետր է, լայնությունը 12,5 մետր իսկ քաշը 2,000 տոննա։ Կամրջի ծախսերը կազմել է 6.575 միլիոն ֆորինց (4,4 միլիոն դոլլար)։

Կամրջի բարձրությունը 202 մետր է որը աշխարհում համարվում է ամենաբարձրներից։

Ամառային ամիսների որոշ ազատ օրերին հատուկ առիթներով մեքենաների երթևեկությունը փակվում է, փոխարենը ճանապարհը բացվում է հետիոտների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի հեղինակը եղել է անգլիացի ճարտարագետ Վիլյան Թերնեյ Քլարկը իսկ 1939 թվականին կամրջի կառուցումը նախաձեռնել է Իշտվան Սեչենյին, նույն թվականին շինարարությունը վերահսկել է շոտլանդացի ճարտարագետ Ադամ Քլարկը։ Կամրջի կառուցումը զգալի չափով ֆինանսավորել է հույն վաճառական Գեորգիս Սինասը

Կամուրջը բացվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին, և այն դարձավ առաջին մշտական կամուրջը Բուդապեշտում: Այդ ժամանակ կամուրջը եղել է խոշորագույններից աշխարհում։ 1852 թվականին կամուրջը ենթարկվել է որոշակի փոփոխության՝ քանդակագործ Յանոշ Մարշալը կամրջի վրա ավելացրել է 4 հսկա առյուծե քանդակներ։

1915 թվականին կամուրջը հիմնովին վերանորոգվեց, փայտե մասերին փոխարինեց երկաթե և պողպատե մասեր։ Այնուհետև Բուդապեշտի գրավման ընթացքում կամուրջը պայթեցվեց գերմանական բանակի կողմից, և խնդիր առաջացավ կրկին վերանորոգել կամուրջը, որը ավարտվեց 1949 թվականին։ Կամրջի երթևեկությունը վերասկսվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին՝ կամրջի բացումից ուղիղ հարյուր տարի անց։

1957 թվականին կամուրջը լուսավորվեց էլեկտրական լույսերով։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-ին կամուրջը նկարահանվել է Ես լրտես եմ ֆիլմում։
  • 2010-ին կամուրջը նկարահանվել է Քեթի Փերրիի Firework տեսահոլովակում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]