«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit |
|||
Տող 45. | Տող 45. | ||
1979 թվականին [[Գերմանիա]]յից տեղափոխվել է [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]] և իր ուսումը շարունակել [[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ Եկեղեցու]] Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]] և նշանակվել [[Արարատյան հայրապետական թեմ]]ի Առաջնորդական փոխանորդի օգնական<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1980/1980(2-3).pdf Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15]</ref>, իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]]-ի կողմից արժանացել է [[եպիսկոպոս]]ական ձեռնադրության<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1983/1983(9-10).pdf Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83]</ref>։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիո]] [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Բ]] Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Ա]] Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1998/1998(10-11).pdf Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3]</ref>, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։ |

||
2020 թվականի ապրիլի 14-ին Գարեգին Բ-ն հանդես է եկել ամբաստանյալ [[Ռոբերտ Քոչարյան]]ի խափանման միջոցի փոփոխության առաջարկությոամբ՝ [[Նոր կորոնավիրուսի բռնկումը Հայաստանում (2020)|կորոնավիրուսային համավարակի]] տարածման շրջանում «ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»<ref>[https://www.civilnet.am/news/2020/04/14/%D4%BF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%A1%D6%83%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%AB-%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D4%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6-%D4%B2/381801 Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. Գարեգին Բ]</ref>: |
|||
== Գործունեություն == |
== Գործունեություն == |
18:23, 17 Ապրիլի 2020-ի տարբերակ
Գարեգին Բ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
Գահակալություն | նոյեմբերի 4, 1999 |
Իրավանախորդ | Գարեգին Ա Սարգիսյան |
Ծնվել է | օգոստոսի 21, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեհատ գյուղ, Էջմիածնի շրջան (ներկայիս Արմավիրի մարզ), Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Վիեննայի համալսարան Բոննի համալսարան |
Կուսակրոնության ընդունում | հոկտեմբեր 15, 1972 թ. |
Karekin II Վիքիպահեստում |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, օգոստոսի 21, 1951[1], Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս:
Կենսագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Խորհրդային Հայաստանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ[2]։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբեր]]ի 15-ին Գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ[3]։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։
1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական[4], իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[5]։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ[6], իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։
Գործունեություն
1989 թվականին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը: 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թվական)[փա՞ստ]։
Կաթողիկոսական գործունեություն
Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, վերանորոգվել ավելի քան 40: Մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր Աթոռում։ Եկեղեցահպատակ քաղաքացիները երբեմն նրան անվանում են Գարեգին շինարար[փա՞ստ]։
Կոչումներ, շքանշաններ
Գարեգին Բ կաթողիկոսը ստացել է հետևյալ կոչումները՝
- Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
- Փիլիսոփայության դոկտորի կոչում (Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի կողմից),
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում (2003 թվական),
- Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2004 թվական),
Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրվել է հետևյալ շքանշաններով և մեդալներով՝
- Հորդանանի բարձրագույն Ա կարգի շքանշան,
- Պաղեստինի «Բեթղեհեմ-2000» շքանշան,
- Ռումինիայի ազգային բարձրագույն պարգևով՝ «Ռումինիայի աստղ» շքանշան (2000 թվական),
- Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշան (2001 թվական),
- Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշան (2001 թվական),
- Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ Անդրեաս առաքյալ» շքանշան (2004 թվական)։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009 թվական)[7]:
- Պատվո շքանշան, 2015[8]
Ծանոթագրություններ
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29
- ↑ Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45
- ↑ Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15
- ↑ Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83
- ↑ Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3
- ↑ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բ» հոդվածին։ |
|
Նախորդող՝ Գարեգին Ա |
Կաթողիկոս 1999- |
Հաջորդող՝ --- |
|