Մասնակից:Gohar Tadevosyan/Ավազարկղ3
Երկրների ցանկ ըստ առաջատար առևտրային գործընկերների
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շատ երկրների համար արտահանման և ներմուծման առևտրային գործընկերը՝ իրենց արժեքային առումով, կա՛մ Եվրամիությունն է կա՛մ Չինաստանը որոշ չափով՝ ԱՄՆ-ն և Ճապոնիան ։ Այլ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան աշխարհի տարբեր մասերում հանդիսանում են նշանակալից շուկաներ կամ աղբյուր երկրներ։ Եվրամիության յուրաքանչյուր անդամի համար Եվրամիության մյուս բոլոր անդամների հետ առևտուրը ավելի մեծ է, քան ցանկացած այլ առևտրային գործընկերոջ հետ։ Ե՛վ Եվրամիության և՛ ԱՄՆ-ի համար ներմուծման ամենամեծ աղբյուր է հանդիսանում Չինաստանը, իսկ Չինաստանի համար ամենամեծ ներմուծման աղբյուր է հանդիսանում Եվրամիությունը։ Աշխարհի շատ մասերում Եվրամիությունը և ԱՄՆ-ն խոշորագույն առևտրային գործընկերներ են հանդիսանում, այնուամենայնիվ, աշխարհի այլ առաջատար առևտրային երկրներ կարող են աշխարհի այլ մասերում հանդիասնալ խոշորագույն առևտրային գործընկերներ։ Ռուսաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան ավելի ու ավելի են գերակշռում, որպես առևտրային գործընկերներ իրենց տարածաշրջանային տարածքներում։ Որոշ մեկուսացած երկրներ, որպես առևտրային գործընկեր կախման մեջ են ավելի մեծ հարևանից․ Վենեսուելան Կուբայի հիմնական արտահանման շուկաներից մեկն է, մինչդեռ դեպի ծով ելք չունեցող Ոզբեկստանը հիմնականում արտահանում է Տաջիկստան և Աֆղանստան՝ իր դեպի ծով առանձին ելք չունեցող հարևաններ։ Աշխարհի երկրների մեծ մասի համար արտահանման և ներմուծման ապրանքների խոշորագույն առևտրային գործընկերները թվարկված են ստորև ։ Շատ դեպքերում տվյալները վերաբերում են 2016 թվականի դասակարգման աղյուսակին։ Տվյալները վերցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրային պրոֆիլի տվյալների շտեմարանից[1] ։
30 խոշորագույն երկկողմ առևտիր ծավալները 2013 թվականին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աղյուսակում ներկայացված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված տվյալերը՝ 2013 թվականի տնթացքում 30 խոշորագույն երկկողմ առևտրի ծավալների մասին[2] ։
Համար | Արտահանող | Ներմուծող | Արտահանման արժեքը |
Ներմուծման արժեքը |
---|---|---|---|---|
1 | Գերմանիա | Եվրամիություն | 1,468,990 | |
2 | Նիդերլանդներ | Եվրամիություն | 798,744 | |
3 | Եվրամիություն | Ֆրանսիա | 745,931 | |
4 | Եվրամիություն | ԱՄՆ | 603,194 | 660,541 |
5 | Կանադա | ԱՄՆ | 594,546 | 637,270 |
6 | Բելգիա | Եվրամիություն | 628,796 | |
7 | Չինաստան | Հոնկոնգ | 400,571 | 592,147 |
8 | Չինաստան | ԱՄՆ | 526,854 | 582,291 |
9 | Եվրամիություն | Միացյալ Թագավորություն | 580,318 | |
10 | Չինաստան | Եվրամիություն | 560,536 | 533,494 |
11 | Իտալիա | Եվրամիություն | 539,556 | |
12 | Մեքսիկա | ԱՄՆ | 492,715 | 509,513 |
13 | Ռուսաստան | Եվրամիություն | 385,778 | 405,889 |
14 | Իսպանիա | Եվրամիություն | 365,191 | |
15 | Չինաստան | Ճապոնիա | 312,062 | 310,230 |
16 | Եվրամիություն | Շվեյցարիա | 328,609 | 271,657 |
17 | Հարավային Կորեա | Չինաստան | 229,073 | 273,869 |
18 | Լեհաստան | Եվրամիություն | 267,854 | |
19 | Եվրամիություն | Ավստրիա | 244,913 | |
20 | Չեխիա | Եվրամիություն | 225,091 | |
21 | Ճապոնիա | ԱՄՆ | 206,091 | 206,836 |
22 | Եվրամիություն | Շվեդիա | 204,849 | |
Չինաստան | Գերմանիա | 187,293 | ||
23 | Նորվեգիա | Եվրամիություն | 184,296 | 174,708 |
Գերմանիա | ԱՄՆ | 184,247 | ||
24 | Եվրամիություն | Թուրքիա | 159,598 | 156,813 |
25 | Հունգարիա | Եվրոպական Միություն | 154,862 | |
26 | Եվրամիություն | Ճապոնիա | 137,786 | 149,827 |
27 | Ավստրալիա | Չինաստան | 134,154 | 123,296 |
28 | Եվրամիություն | Դանիա | 129,951 | |
29 | Թայվան | Չինաստան | 124,502 | |
Միացյալ Թագավորություն | ԱՄՆ | 116,675 | ||
Գերմանիա | Շվեյցարիա | 115,041 | ||
30 | Իռլանդիա | Եվրամիություն | 105,853 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ WTO.org Country Profile
- ↑ http://stat.wto.org/CountryProfile/WSDBcountryPFExportZip.aspx?Language=E WTO statistics database