Jump to content

Արփենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արփենի
Արփենիի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ղուկասյանի շրջան
Այլ անվանումներՓալութլի
Մակերես19.8 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն399[1] մարդ (01.01.2014)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Տեղաբնականունփալութլեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245
Արփենի (Հայաստան)##
Արփենի (Հայաստան)

Արփենի (նախկին անվանումը՝ Փալութլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք։ Արփենի է վերանվանվել 1978 թվականին[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենի գյուղի մոտակա գյուղերն են Թորոսգյուղը և Փոքրաշենը (Փոքր Քեթի)։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Ոչ պաշտոնապես բաժանվում է Նոր և Հին Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։

Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունը օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ Այն մոտ 2255 մ[Ն 1] բարձրություն ունի և լեռան տափարակ գագաթային հատվածում կա աղոթատեղի։ Լեռնագագաթը ԽՍՀՄ օրոք կոչվել է Շիշթափա։

Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին[3]։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը։ Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և մասամբ տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի։ 2013 թ.-ի առաջին քառորդում ձյան պատճառով փլուզվել է եկեղեցու տանիքի մեջտեղային հատվածը, իսկ հետագայում նաև՝ տանիքի դիմացի հատվածը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արփենիի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը՝ 249 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1970 1980 1989 2001 2011 2012 2014
Բնակիչ 127[6] 367[6] 598 479 404 369 381 373 276[4] 402 410

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ, այգեգործությունը բավարար չափով զարգացած չի)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենին ունի XIX դարի եկեղեցի։ Այստեղ է գտնվում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. V - III դարեր)։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ.-ի դեկտեմբեր ամսին Հայաստանի կառավարության որոշմամբ իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրվեց 15 մլն. դրամ, որով հիմնանորոգվեց Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքը։

2011 թ.-ի 2-րդ կեսի ընթացքում վերանորոգվել է Արփենիի Սաբիր Ստեփանյանի անվան մշակութային տունը։ Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով (հատկացվել է 30 միլիոն դրամ)։ Իսկ բացումը կատարվել է 2012 թ.-ի հունվարի 21-ին[7]։

Հայկական տարազների փառատոն Արփենիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ.-ի հունիսի 28-ին Արփենի գյուղում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը։ Փառատոնի մասնակիցների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը[8]։

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական կառույցների պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 513
  3. «Արփենի գյուղի էջը Հայաստանի համայնքների միության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. WordPress.com
  8. Հայկական տարազների փառատոն Արփենիում (լուսանկարներ)
  1. Ստուգված է «Google Earth» ծրագրի միջոցով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփենի» հոդվածին։