Jump to content

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2023[1]      Լավ՝  85-100 միավոր      Բավարար՝ 70-85 միավոր      Խնդրահարույց՝ 55-70 միավոր      Բարդ՝  40–55 միավոր      Շատ լուրջ <40 միավոր      Դասակարգված չէ

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս, երկրների ամենամյա վարկանիշային աղյուսակ, որը 2002 թվականից սկսած կազմվում և հրապարակվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից՝ հիմնվելով երկրների մամուլի ազատության նախորդ տարվա ցուցանիշների վերաբերյալ կազմակերպության սեփական գնահատականի վրա։ Այն նպատակ ունի ցույց տալ յուրաքանչյուր երկրում լրագրողների, լրատվական կազմակերպությունների և ինտերնետ օգտատերերի ազատության մակարդակը, ինչպես նաև իշխանությունների կողմից այդ ազատությունը հարգելու ջանքերը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը վերաբերում է բացառապես մամուլի ազատությանը։ Գնահատման ենթակա երկրներում այն չի գնահատում լրագրության որակը և չի անդրադառնում մարդու իրավունքների խախտումներին, որոնք կարող են տեղի ունենալ տվյալ երկրում[2]։

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը մասամբ հիմնված է հարցաշարի վրա[3], որը նախկինում գնահատում էր յոթ ընդհանուր չափորոշիչներ՝ բազմակարծությունը (մեդիայում կարծիքների բազմազանության աստիճանը), լրատվամիջոցների անկախությունը, միջավայրը և ինքնագրաքննությունը, օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները և չարաշահումները։

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի մեթոդաբանությունը 2022 թվականին ենթարկվել է լուրջ փոփոխությունների՝ համեմատած 2013-2021 թվականներին օգտագործված մեթոդաբանության հետ, և արդյունքում յուրաքանչյուր կատեգորիայի շեմային արժեքների համար ճշգրտումներ են կատարվել[3]։ Այժմ միավորները գնահատվում են հինգ տարբեր կատեգորիաներով՝ քաղաքական իրավիճակ, իրավական դաշտ, տնտեսական պայմաններ, սոցիալ-մշակութային միջավայր և անվտանգություն[4]։

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիան նպատակ ունի գնահատել ԶԼՄ-ների անկախությունը և լրատվամիջոցներին տրամադրվող աջակցության մակարդակը, որպեսզի նրանք կարողանան հաշվետու պահել կառավարությանը և պաշտոնյաներին։

Իրավական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցաթերթիկը հաշվի է առնում ԶԼՄ-ները կարգավորող իրավական կանոնները (ներառյալ մամուլի իրավախախտումների համար տույժերը, լրատվամիջոցների որոշ տեսակների նկատմամբ պետական մենաշնորհի առկայությունը, ԶԼՄ-ների կարգավորման մեթոդները) և հանրային լրատվամիջոցների անկախության մակարդակը։ Այն ներառում է նաև համացանցում ազատ տեղեկատվության  խախտումները։

Տնտեսական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիայի նպատակն է գնահատել տնտեսական սահմանափակումները, որոնք ազդում են մամուլի վրա՝ իր առաքելությունը կատարելիս։

Սոցիալ-մշակութային միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիան նպատակ ունի գնահատել, թե ինչպես են սոցիալական և մշակութային գործոններն ազդում լրագրողների վրա, որպեսզի նրանք ինքնագրաքննվեն և խուսափեն հատուկ թեմաների լուսաբանումից, որոնք կարող են հակասել երկրի գերիշխող մշակութային նորմերին։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կատեգորիայի նպատակն է գնահատել լրագրողների անվտանգությունն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ առանց մարմնական վնասվածքների վտանգի, հոգեբանական կամ հուզական սթրեսի կամ իրենց կարիերայի վրա բացասական հետևանքների։

Տարվա ընթացքում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մոնիթորինգի է ենթարկում լրագրողների, ինտերնետ օգտատերերի և լրատվամիջոցներին աջակցող անձնակազմի նկատմամբ բռնության դեպքերը՝ ներառյալ կառավարական կառույցների, զինված ջոկատների, գաղտնի կազմակերպությունների կամ ճնշման խմբերի կողմից իրականացված բռնության դեպքերը։ Այս միջադեպերը հաշվի են առնվում վերջնական գնահատականի մեջ։ Կազմակերպության զեկույցի համաձայն՝ ավելի բարձր միավորը վկայում է մամուլի ավելի մեծ ազատության մասին։

Հարցաթերթիկը բաժանվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գործընկեր կազմակերպություններին, որոնց թվում են հինգ մայրցամաքներում գտնվող 18 հասարակական կազմակերպություններ, որոնց գործուննեությունը կենտրոնացած է խոսքի ազատության վրա, ողջ աշխարհում կազմակերպության 150 թղթակիցներին, ինչպես նաև այլ լրագրողների, հետազոտողների, իրավական փորձագետների և իրավապաշտպանների[2]։

Վարկանիշներ և միավորներ՝ ըստ երկրների կամ վայրերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները դասակարգվում են 0-100 միավորանոց սանդղակով.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2024 World Press Freedom Index». Reporters Without Borders. 2024. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  2. 2,0 2,1 How the index was compiled Արխիվացված 19 Օգոստոս 2013 Wayback Machine, Reporters Without Borders, 2013
  3. 3,0 3,1 2022 World Press Freedom Index, Methodology Արխիվացված 7 Հուլիս 2022 Wayback Machine Reporters Without Borders, 2022
  4. «Methodology used for compiling the World Press Freedom Index 2023 | RSF». rsf.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Index 2024 – Global score». Reporters Without Borders. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  6. «Index 2023 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  7. «Index 2022 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Index 2021 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Index 2020 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Index 2019 – Global score». Reporters Without Borders. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքի հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Միջազգային վարկանիշներ Կատեգորիա:Մամուլի ազատություն ըստ երկրի Կատեգորիա:Մամուլի ազատություն