Թափանցիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թափանցիկություն միջավայրի (նյութի) բնութագիր, որոշվում է միջավայրում, առանց տարածման ուղղությունը փոխելու, միավոր երկարության ճանապարհ անցած ճառագայթման հոսքի (տեսանելի լույսի դեպքում՝ լուսային հոսքի) և զուգահեռ ճառագայթների փնջի ձևով այդ միջավայր մտնող հոսքի հարաբերությամբ։ Թափանցիկության ընդհանուր դեպքում ալիքի երկարության ֆունկցիա է և բնորոշում է միաժամանակ նյութում ճառագայթման հոսքի կլանման և ցրման երևույթները։ Թափանցիկությունը այնքան ավելի մեծ է, որքան թույլ է կլանվում և ցրվում ճառագայթումը, առավել մեծ թափանցիկությամբ են օժտված հիմնականում օպտիկական ճառագայթման ուղղորդված թողունակությամբ միջավայրերը։ Թափանցիկությունը պետք է տարբերել թողունակությունից (ընդհանրապես), քանի որ միջավայրը կարող է անթափանց լինել, սակայն անցկացնել ցրված լույսը (օրինակ, բարակ թուղթը)։ Օպտիկական քվարցի 1 սմ հաստությամբ շերտի թափանցիկություն մոտ 0,999 է, օպտիկական ապակունը՝ ~0,99–0,995:

Մթնոլորտի թափանցիկությունը, որը պայմանավորում է էլեկտրամագնիսական էներգիայի թափանցումը մթնոլորտում, կախված է օդի զանգվածից, ինչպես նաև օդում ջրային գոլորշիների և փոշու պարունակությունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 152