Ենթակառուցվածք, ինֆրակառուցվածք (լատ.՝ infra — ցածր, ենթա- և structura — կառուցվածք, դասավորություն), արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և տնային տնտեսություններին սպասարկող տնտեսության ճյուղերի (խճուղիների, ջրանցքների, ջրամբարների, նավահանգիստների, կամուրջների, օդանավակայանների, պահեստների շինարարություն, էներգետիկ տնտեսություն, երկաթուղային տրանսպորտ, կապ, առողջապահություն և այլն) համալիր։
«Ինֆրակառուցվածք» տերմինը ռազմական, բառապաշարից փոխառնվել է 1940-ական թվականներին։