Խճուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտասահմանյան խճուղի

Խճուղի (ֆր.՝  chaussée), ամուր ծածկ (խճաքարե, երկաթբետոնե, ասֆալտե, ասֆալտբետոնե և այլն) ունեցող ճանապարհ՝ անռելս տրանսպորտի շարժման համար, բնահողային հիմքով, ջրի անցկացման համար հարմարանքով։ Հեծանվային ճանապարհների բացակայության դեպքում խճուղիով կարող են անցնել նաև հեծանիվներն ու մոտոցիկլետները։ Խճուղուն զուգահեռ կարող է լինի ռելսային (երկաթուղային) ճանապարհ։ Հատկապես Ռուսաստանում և աշխարհի մի շարք այլ պետություններում այդպես է կոչվում քաղաքի ծայրամասում գտնվող ճանապարհը, որը տանում է դեպի քաղաք: Շատ հաճախ «խճուղի» անվանումը պատմական նշանակություն ունի և միացվում է որևէ փողոցի անվան հետ, օրինակ՝ Թբիլիսյան խճուղին քաղաք Երևանում:

Անվան պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկացությունը լայնորեն կիրառվում էր 19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը «բոլոր եղանակների ճանապարհ» հասկացության փոխարեն: Սկսած 20-րդ դարի 50-ական թվականներից խճուղու տակ հասկացվում է բնակեցված վայրերի միջև գտնվող ավտոտրանսպորտային ճանապարհ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]