«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 91. | Տող 91. | ||
[[Կատեգորիա:Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ]] |
[[Կատեգորիա:Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ]] |
||
[[Կատեգորիա:Պատվո շքանշանի ասպետներ]] |
[[Կատեգորիա:Պատվո շքանշանի ասպետներ]] |
||
[[Կատեգորիա:Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ]] |
18:58, 29 հունվարի 2019-ի տարբերակ
Գարեգին Բ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
Գահակալություն | նոյեմբերի 4, 1999 |
Իրավանախորդ | Գարեգին Ա Սարգիսյան |
Ծնվել է | օգոստոսի 21, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեհատ գյուղ, Էջմիածնի շրջան (ներկայիս Արմավիրի մարզ), Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Վիեննայի համալսարան Բոննի համալսարան |
Կուսակրոնության ընդունում | հոկտեմբեր 15, 1972 թ. |
Karekin II Վիքիպահեստում |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծն. օգոստոս 21, 1951, Ոսկեհատ գյուղ, ՀԽՍՀ, Էջմիածնի շրջան, (ներկայիս ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ. նոյեմբերի 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս:
Կենսագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո, 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ[1]։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ նաև ստանձնելով «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբերի 15-ին Գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ[2]։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։
1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական[3], իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[4]։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ[5], իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։
Գործունեությունը
1989 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը: 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թ. նրա նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թ.)։
Կաթողիկոսական գործունեությունը
Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, վերանորոգվել ավելի քան 40: Մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր Աթոռում։ Եկեղեցահպատակ քաղաքացիները երբեմն նրան անվանում են Գարեգին շինարար։
Կոչումներ, շքանշաններ
Գարեգին Բ կաթողիկոսը ստացել է հետևյալ կոչումները՝
- Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
- Փիլիսոփայության դոկտորի կոչում (Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի կողմից),
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում (2003 թ.),
- Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2004 թ.),
Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրվել է հետևյալ շքանշաններով և մեդալներով՝
- Հորդանանի բարձրագույն Ա կարգի շքանշան,
- Պաղեստինի «Բեթղեհեմ-2000» շքանշան,
- Ռումինիայի ազգային բարձրագույն պարգևով՝ «Ռումինիայի աստղ» շքանշան (2000 թ.),
- Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշան (2001 թ.),
- Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշան (2001 թ.),
- Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ Անդրեաս առաքյալ» շքանշան (2004 թ.)։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009 թ.)[6]:
- Պատվո շքանշան, 2015[7]
Ծանոթագրություններ
- ↑ Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29
- ↑ Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45
- ↑ Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15
- ↑ Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83
- ↑ Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3
- ↑ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 15-ամյակը
Նախորդող՝ Գարեգին Ա |
Կաթողիկոս 1999- |
Հաջորդող՝ --- |
|