Jump to content

Մարմաշեն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարմաշենից)
Գյուղ
Մարմաշեն
Արագածի տեսքը Մարմաշենից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ախուրյանի շրջան
Մակերես12.2 կմ²
ԲԾՄ1620 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2155[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Կաթոլիկ եկեղեցի
Տեղաբնականունմարմաշենցի
Ժամային գոտիUTC+4
Մարմաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Մարմաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Մարմաշեն (նախկին անվանումը՝ Վերին Ղանլիջա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 1 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Մարմաշեն 1946 թվականի ապրիլի 26-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարմաշենի մշտական բնակչությունը կազմել է 2032, առկա բնակչությունը՝ 2028 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Կարսից, Դերջանից և Մուշից։

Մարմաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 109 մարդ [4]
1873 644 մարդ [5]
1897 896 մարդ [5]
1926 743 մարդ [4]
1939 1066 մարդ [4]
1959 1334 մարդ [4]
1970 1404 մարդ [4]
1979 1341 մարդ [4]
1989 1727 մարդ [4]
2001 1876 մարդ [4]
2011 2032 մարդ [6]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ, նաև ճակնդեղի աճեցմամբ։

Գյուղի համայնապատկերը

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` Ախուրյան գետի ձախ ափին գտնվում է Մարմաշենի վանքը։ Մարմաշենից հարավ գտնվում են Տիրաշեն բնակատեղին, համանուն ամրոցը և դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-րդ հզմ.-X դար)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]