Jump to content

Բայանդուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայանդուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Բայանդուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Գորիսի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ
ԳյուղապետԴավիթ Դավթյան
Մակերես10.6 կմ²
ԲԾՄ1480 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն725[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բայանդուր (Հայաստան)##
Բայանդուր (Հայաստան)
«Բայանդուր 2» մղիչ կետը

Բայանդուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները։ Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ։

Հին գյուղը եղել է Ախուրյանի ափին, որը 1926 թ.-ի երկրաշարժից ավերվել է, և այդ պատճառով էլ տեղափոխվել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները գաղթել են Կարսից, Մուշից և Բասենից։ Նախնիների մի մասը 1828-1830 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Բասենի շրջաններից և Կարսի մարզից։ Այստեղ բնակվել են նաև հույներ։

1831 թ-ին գյուղն ունեցել է 176 հայ և 326 հույն բնակի։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 676 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 18%։

Բայանդուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 176 948[4] 966 626 659 567 589 586 732 711 634[5]

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով՝ ջրհան կայանի միջոցով։ Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 532 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 360 և 190 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ[6]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայանդուրից հյուսիս-արևմուտք գտնվում են հայկական և հունական եկեղեցիներ։ Գյուղում կան նաև Սբ. Պապ և “Մարիամ մամ” մատուռներ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]