Գուսանագյուղ
Գյուղ | ||
---|---|---|
Գուսանագյուղ | ||
ադրբ.՝ Qusanagyuğ ադրբ.՝ Qapılı | ||
Գյուղի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Անիի շրջան | |
Մակերես | 23.5 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1056[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2905 | |
| ||
Գուսանագյուղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Գափուլու, Կապլի, Կապուլի, Կափուլի, Ղափըլչի, Ղափլու, Ղափչի, Ղափուլու անվանումները։ Գտնվում է Երևան-Գյումրի երկաթուղու վրա։ Գուսանագյուղ է վերանվանվել 1977 թվականին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիները 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 923 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 49%, հետաշխատունակներ՝ 19%։
Գուսանագյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 138 | 1466 | 1062 | 1433 | 1207 | 978 | 876 | 1261[3] | 898 | 937[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 97 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 668 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 368 և 995 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում է դպրոց, որտեղ 2016 թվականից սկսած իրականացվում են ՔՈԱՖ-ի արտադասարանային խմբակներ՝ «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, Առողջ ապրելակերպի սեմինարներ։ Դպրոցում վերանորոգվել և գործում են ճաշարան և ատամնակայան տարրական դպրոցականների համար։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի կանգուն եկեղեցի (11-րդ դար)։ Շրջակայքում պահպանվել են նախնադարյան և ուրարտական ժամանակներին վերաբերող հնավայրեր՝ ավերակ բերդ, որին տեղացիներին անվանում են Ղալա։ Պահպանվել են նաև կիկլոպյան շինությունների հետքեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գուսանագյուղում
-
Գյուղի ամրոցը
-
Գուսանագյուղի եկեղեցին
-
Գուսանագյուղի եկեղեցին հարավ-արևմուտքից
-
Գուսանագյուղի ամրոցը
-
Գուսանագյուղի եկեղեցին հյուսիսից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 648
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/611/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|