Հովտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հովտուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԱլաքիլիսա, Բայթար
Մակերես12.4 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն221[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հովտուն (Հայաստան)##
Հովտուն (Հայաստան)

Հովտուն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Հովտուն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Նախկինում Ալաքիլիսա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Բնակչություն

Նախնիները 1918-1920 թթ. գաղթել են Կարսի Գյոզեյրան գյուղից։

Հովտունի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 27 220 352 477 236 207 253 238 190 198

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Հովտունն ունի “Քանդված ժամ” (Սբ. Սարգիս) եկեղեցի և կաթոլիկ մատուռ։ Գյուղի մոտակայքում է գտնվում “Բերդեր” ամրոցը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 70
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ