Սպանդարյան (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սպանդարյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1825 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1763[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3023 | |
|
Սպանդարյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջափնյակում։ Սպանդարյան բնակավայրը հիմնադրվել է 1830 թվականին՝ վերաբնակեցումից հետո։ Մինչև 1946 թվականի մայիսի 31-ը կոչվել է Ղուլիջան[3]։ Գյուղը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։ Մայրաքաղաքից գտնվում է 125 կմ հեռավորության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների մի մասը 1829 թվականից 1830 թվականը գաղթել է Ալաշկերտի գյուղերից։
Սպանդարյանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 65 | 429 | 632 | 816 | 881 | 856 | 873 | 1131 | 1118 | 1446 | 1482 | 1662[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան բազալտի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հարուստ է մեր հայրենի պատմության և մշակութային խոսուն վկաներ հանդիսացող բազմաթիվ հուշարձաններով՝ բրոնզի դարաշրջանի պեղված և չպեղված դամբարաններ, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոց իր միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություն, նույն ժամանակաշրջանի քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ գերեզմանոց և «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Ինչպես նաև Սպանդարյանը ունի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Շիրակի մարզպետարան». shirak.mtad.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 182» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|