Դսեղ
Գյուղ | |||
---|---|---|---|
Դսեղ | |||
Դսեղ գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռի | ||
Համայնք | Թիֆլիսի նահանգ, Բորչալուի գավառ, Թումանյանի շրջան և Լոռու մարզ | ||
Մակերես | 39.47 կմ² | ||
ԲԾՄ | 1250-1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2698[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դսեղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtaes.am/about-communities/497/ (հայ.) | ||
| |||
Դսեղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ[2]:
Ընդհանուր տվյալներ
- Բնակչությունը՝ 2500,0
- Մակերեսը՝ 39.47 կմ2
- Գյուղի մակարդակը ծովից բարձր է՝ 1250-1350 մ
Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն`բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ:
Բնակչություն
Դսեղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 473 | 1231 | 2655 | 3482 | 2990 | 3114 | 2554 | 2573 | 2149 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։
Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության` օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման:
Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։
Բնական հուշարձաններ
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։
Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։
Հասարակական կառույցներ
2013 թ.-ի դրությամբ գյուղում կա միջնակարգ դպրոց, որտեղ աշխատում են մոտ 50 ուսուցիչ։ Դսեղի նոր հիվանդանոցը կառուցվել է «Կարմիր Խաչի» միջոցներով` Սպիտակի ավերիչ երկրաշաժից հետո որպես օգնություն գյուղին։[2]
2014 թվականից համայնքում հիմնվել է Ստեղծագործարան դպրոցում՝ տեխնոլոգիայով հագեցած դասասենյակ, Արվեստի սենյակ, վերանորոգվել է դպրոցական ճաշարանն ու ստողծվել ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով գյուղում գործում է նաև բուժկետ։
Նշանավոր անձինք
- Հովհաննես Թումանյան - հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ
- Գևորգ Առաքելյան - ավիակոնստրուկտոր
Պատկերադարան
-
«Ծովեր» լիճը Հոկտեմբեր ամսին 2006 թ.
-
Սուրբ տերունական խաչ
-
Ձորագետը Դսեղից
-
Ձորագետի ՀԷԿ-ը Դսեղից
-
Սբ. Քառասնից Մանկաց եկեղեցի
-
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Արտաքին հղումներ
- Ս. Քոչարյան «Հովհաննես Թումանյանի բնաշխարհը. Դսեղ» (էջ 28)։
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Ծանոթագրություններ
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Դսեղ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դսեղ» հոդվածին։ |
|