Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Շրջան 12[4][1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1][5] |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Հիմնական ամսաթվերը | 1790[2][3] |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[4][1] |
Անվանված | Սուրբ Գևորգ[1] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն[1][2] |
Կառուցման ավարտ | 1884 |
Հիմնադրված | 1790[2][3] |
Գմբեթ | 2 հատ |
Շինանյութ | աղյուս[1] և շինարարական շաղախ[1] |
Saint George Armenian Church (Tehran) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառվազէ Ղազվին) հրապարակին կից Ղավամ օլ-Դոլէ շուկայի Քելիսա փողոցում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Թեհրանում սկսել են հաստատվել այն ժամանակ, երբ այն դարձել է Իրանի մայրաքաղաքը՝ փոխարինելով Սպահանին։ Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականին Կովկաս կատարած արշավանքների ժամանակ Արցախից հայեր են գերեվարվել և բնակեցվել Թեհրանում։ Ավանդության համաձայն, սկզբում հայ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել է փոքր մատուռ, թաղում բնակվող հայերի միջոցներով։ Այն դարձել է Թեհրանում կառուցված հայկական առաջին կրոնական կառույցը[7]։ Նոր Ջուղայից և Թավրիզից մի խումբ հայ արհեստավորներ գաղթում են Թեհրան և բնակություն հաստատում Դարվազէ Ղազվին թաղամասում[8]։
1871 թվականին մատուռի հարևանությամբ բացվել է դպրոց[9]։ Փոքր մատուռի տեղում 1884 թվականին կառուցվում է ներկայիս եկեղեցին[10]:Թեհրանում ընդունված է սուրբ Գևորգի տոնին ուխտի գալիս այստեղ։
Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կառուցվել է ծերանոց, որը կառավարում է Թեհրանի թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»[11]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունն ամբողջությամբ կառուցվել է աղյուսից, պատերը ներսից գաջված են։ Եկեղեցու հատակագիծն ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արևելքից արեւմուտք։ Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, մուտքերը երկուսն են՝ հյուսիսում և հարավում։ Գմբեթներն ունեն բազմաթիվ լուսանցքներ, հիմնված են երկշարք չորս սյուների վրա։ Եկեղեցու արտաքին պատերին և զանգակատան աշտարակի վրա կան մի քանի տապանաքարեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://iranarchpedia.ir/entry/14134
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://amordadnews.com/7432/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.yjc.ir/fa/news/4565532
- ↑ 4,0 4,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://www.armenianorthodoxchurch.org/en/archives/prelaices/the-armenian-prelacy-of-tehran
- ↑ کتاب ارمنیان ایران، نویسنده:آندرانیک هویان، صفحههای (۱۱۱ تا ۱۵۷) انتشارات:مرکز بینالمللی گفتگوی تمدنها با همکاری انتشارات هرمس، تاریخ:۱۳۸۰، شابک:۲-۰۰۷-۳۶۳-۹۶۴
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Janet D. Lazarian. Encyclopedia of Iranian Armenians. Hirmand Publication, Second Edition: 2009.
- ↑ «Թեհրանի թեմ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցի
- ↑ «Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
|