Սալուտ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սալուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Այլ անվանումներ | Սըկութ | |
Մակերես | 5.5 կմ² | |
ԲԾՄ | 2100 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 108[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Սալուտ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, Վարդաղբյուր գետի վերնագավառում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սալուտի մշտական բնակչությունը կազմել է 91, առկա բնակչությունը՝ 89 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի գյուղերից և Ախուրյանի տարածաշրջանի Կարմրաքար գյուղից[4]։
Սալուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1897 | 1908 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 110 | 160 | 125 | 167 | 212 | 87 | 86 | 79 | 67 | 94 | 91[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա XIX դարի կիսավեր եկեղեցի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Մելքոնյան, Մի կաթիլ ծով։ «Գարուն», 1967, № 1։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 473
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 173» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 129)։ |
|