Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Թեհրան)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | District 8? |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետական տիպ | խաչաձև |
Կառուցման ավարտ | 1983 |
Գմբեթ | 1 հատ |
Saint Gregory the Illuminator Armenian Apostolic Church (Tehran) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մաջիդիե քաղաքամասի Շահիդ Հոմայի (2-րդ 16 մետրանոց) պողոտայի Ջամշիդ Ռոյան փողոցում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Մաջիդիե թաղամասի հայ բնակչությունը դրամ է հանգանակել՝ այդ թաղամասում եկեղեցի կառուցելու նպատակով հողատարածք ձեռք բերելու կապակցությամբ։ Եկեղեցու կառուցման նպատակով ներկայացւած 18 նախագծերից ընտրվեց երիտասարդ ճարտարապետ Ժիրայր Սիմոնյանի նախագիծը, որն ի կատար ածվեց Գրիգոր Մելիքյանի հովանավորությամբ՝ իսլամական հեղափոխությունից հետո[2]։ 1983 թվականի հունվարի 14-ին եկեղեցին օծվեց Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հատակագիծը և գմբեթի մասշտաբները նման են Էջմիածնի սուրբ Հռիփսիմե տաճարին։ Շինությունը երեսպատված է ցեմենտով, հենասյուները երկաթ-բետոնից ու աղյուսից են։ Սանդուխքը քարից է։ Մուտքի հատվածում վեր է խոյանում բարձր խաչ, որից ցած գտնվում են եկեղեցու զանգերը։ Կառույցի ներսում լույսը թափանցում է ոչ միայն հորիզոնի ուղղությամբ պատերի, այլև անկյունագծերի ներսում դրված լուսամուտներից։ Գմբեթը լուսավոր է և ունի 12 պատուհան։ Ներսում կան աստվածաշնչյան թեմայով նկարներ։ Բակում կա հայոց ցեղասանության հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող[4]։
Եկեղեցու կառուցվել է շատ ամուր. այն կարող է կայուն մնալ մինչև անգամ 10 բալանոց երկրաշարժի դեպքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
- ↑ «کلیسای گریگور لوساووریچ مقدس ؛ کلیسای ناشناخته ی تهران». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ کلیسای گریگور لوساووریچ مقدس
- ↑ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ
|