Արդվի
Գյուղ | |||
---|---|---|---|
Արդվի | |||
Արդվի վանք, հեռվում՝ գյուղի տեսարան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու | ||
Համայնք | Ալավերդի համայնք | ||
Այլ անվանումներ | Արդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ | ||
Մակերես | 8.2 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲177 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | արդվեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արդվի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը նախկինում կոչվել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ և Մելիքքյանդ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում՝ անտառապատ լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա[4]։
Համայնքի վարչական կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է 19 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 53 կմ դեպի հյուսիս[4][5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք ապահովում են խմելլու ջուրը։ Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ընդգրված է եղել Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։ Ըստ տեղացիների՝ գյուղը հնում կոչվել է Մելիքգյուղ։ Նոր ժամանակներում կարելի է տեսնել նաև Արդու գրությամբ։ Հովհան Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ, կառուցել ճգնարան և եկեղեցի։ Ըստ ավանդության՝ Օձունից հեռանալով և Մելիքգյուղ գալով՝ այն անվանել է Առտվի, այսինքն մելիքն առա և Օձունը տվեցի։ Վերջին դարերում Արդվին համարվում է Լոռու մելիքների կարվածքը։ Գյուղի մոտ գտնվող ձորը կոչվում է Վիշապաձոր[6]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ ինչպիսիք են՝ VII դարերում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, X-XI դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և X-XIV դարերով թվագրվող Կիրակի մատուռները[4]։ Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում՝ տոհմական։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ Արդվի գյուղի ներկա բնակչության մի մասի նախնիները անցյալ բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից։
Արդվիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 37[7] | 115[7] | 232[7] | 279 | 236 | 188 | 255[8] | 213 | 177[9] |
Արդվիում են ծնվել նշանավոր հնագետ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը՝ Աշխարհբեկ Քալանթարը, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ[4]։ Առկա են զբոսաշրջային որոշակի հեռանկարներ կապված գյուղում առկա պատմամշակութային հուշարձանների և գեղեցիկ բնության հետ։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (153 հա), իսկ 437 հա մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով։ Գյուղը մասնագիտացված է անասնապահության մեջ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Բացի այդ բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաներ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները Արդվի են բերում հայաստանցի և արտասահմանյան զբոսաշրջիկների, որոնց այցից գյուղի բյուջե գրեթե մուտքեր չեն կատարվում։
Հայտնի արդվեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհբեկ Քալանթար, հայ պատմաբան
- Պապա Քալանթարյան, հայ ագրոքիմիկոս
- Արմեն Վահրամյան, հայ նկարիչ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օձի պորտ բնության հուշարձանը
-
Սուրբ Հովհաննես-Արդվի
-
Սուրբ Հովհաննեսի ընդհանուր տեսքը
-
Խաչքարեր Արդվիում
-
Արդվիի միջնադարյան գերեզմանոց
-
Արդվի գյուղում
-
Արդվիի միջնադարյան գերեզմանոցը
-
Սուրբ Հովհաննես եկեղեցին վերանորոգումից հետո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ Հակոբյան, Թաթուլ. «Արդվի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (PDF). Երևան: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Արդվի գյուղի մասին տեղեկատվություն Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում:
- ↑ 6,0 6,1 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 457–458.
- ↑ 7,0 7,1 7,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 569 — 916 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 17)։ |