Նիկոսիան (հուն․՝ Λευκωσία, թուրքերեն՝ Lefkoşa), Կիպրոս կղզի-պետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է, նաև երկրի բիզնես կենտրոնը[4]։ Այն գտնվում է Մեսաորիա դաշտի կենտրոնին մոտ, Կիպրոսի ամենաերկար գետի՝ Պեդիեոսի ափին։
Նիկոսիան մայրաքաղաքն է և Կիպրսի Հանրապետության կառավարության նստավայրը։ Այն նաև Եվրոպական Միության անդամ երկրներիմայրաքաղաքներից ամենահարավարևելյանն է։ Լինելով ավելի քան 4500 տարի բնակեցված բնակավայր 10-րդ դարում դարձել է կղզու մայրաքաղաքը։ Մայրաքաղաքը բաժանված է երկու մասի՝ հարավային հույն-կիպրականի և հյուսիսային թուրք-կիպրական մասերի 1963 թվականից սկսած, ներհամայնքային բռնությունների պատճառով։ Այսօր քաղաքի թուրք կիպրական մասը դե-յուրե անկախ ՀԿԹՀ-յան մայրաքաղաքն է, և միջազգային հանրության կողմից համարվում է օկուպացված տարածք։
Տարիների ընթացքում Նիկոսիան դարձել է թե՛ երկրի ֆինանսական մայրաքաղաք, թե՛ բիզնես-կենտրոն։ 2012 թվականին Նիկոսիան դարձել է աշխարհի 5-րդ ամենահարուստ քաղաքը հարաբերական գնողունակությամբ[5]։
Դեռևս 4-5-րդ դարերում Նիկոսիայում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Այժմ Նիկոսիայում ապրում են 1000-ից ավել հայեր։ Գործում է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, հայկական կիրակնօրյա դպրոցներ։
↑«KKTC 2011 Nüfus ve Konut Sayımı» [TRNC 2011 Population and Housing Census] (PDF) (թուրքերեն). TRNC State Planning Organization. 2013 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
↑Derya Oktay, "Cyprus: The South and the North", in Ronald van Kempen, Marcel Vermeulen, Ad Baan, Urban Issues and Urban Policies in the new EU Countries, Ashgate Publishing, Ltd., 2005, ISBN 978-0-7546-4511-5, p. 207.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 295)։