Մասիս (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Մասիս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | ||
Հիմնադրված է | 1953 թ. | ||
Այլ անվանումներ | Ուլուխանլու, Զանգիբասար. | ||
Մակերես | 5,7 կմ² | ||
ԲԾՄ | 854±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 24 674 մարդ (2021) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մասիսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (236) | ||
Փոստային դասիչ | 0801 և 0802 | ||
Պաշտոնական կայք | masiscity.am | ||
| |||
Մասիս, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ բնակավայրը Մասիս է կոչվել։ Մինչ այդ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում այն կոչվում էր Ուլուխանլի։ Այդ անունը ստացել էր այնտեղ բնակություն հաստատած մուսուլմանների կողմից։ Ներկայում ադրբեջանցիները շարունակում են Մասիս քաղաքն անվանել թուրքական անվամբ[1]։ Որոշ ժամանակ կոչվել է նաև Հրազդան ավան, Զանգիբասար։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։
Մայրաքաղաք Երևանից հեռու է 14 կմ դեպի հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատ քաղաքից՝ 20 կմ դեպի արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Թադեոս եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասիս քաղաքում է գտնվում Սուրբ Թադեոս եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Գործարար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2005 թվականին սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այն օծվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։
2021 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 24734 մարդ։
Մասիսի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1975 | 1980 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 2800 | 2098 | 1195 | 3138 | 4961 | 8142 | 13248 | 21376 | 21400 | 20500 |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական գյուղատնտեսական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ PDF versiyası. // Qərbi Azərbaycanın türk mənşəli toponimləri. Müəllifi: İ. M. Bayramov; խմբագիրներ։ B. Ə. Budaqov, H. İ. Mirzəyev, S. A. Məmmədov. Bakı: "Elm" nəşriyyatı, 2002, 696 səh. ISBN 5-8066-1452-2(ադրբ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 131-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիս (քաղաք)» հոդվածին։ |
|
|