Սուրբ Թադեոս եկեղեցի (Մասիս)
Սուրբ Թադեոս եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան Անահիտ Թարխանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 2015, հոկտեմբերի 4 |
Առաջին հիշատակում | 1991 |
![]() | |
![]() | |
Սուրբ Թադեոս եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրվել է եկեղեցու կառուցման վայրը, և նույն տարում կատարվել է Եկեղեցու հիմնարկեքը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2003 թվականին՝ բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 2015 թվականին եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները։
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կառուցված այս եկեղեցին կոչվել է Սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Սուրբ Թադեոս եկեղեցին օծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին։
Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահը։ Եկեղեցու բակում է գտնվում Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուրը։
2016 թվականի ապրիլի 24-ին եկեղեցու բակում բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված 1,5 միլիոն նահատակների հիշատակին։ Խաչքարը կերտված է մեկ ամբողջական տուֆ քարից (քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան)[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Թադեոս եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները։ Այն հայկական եկեղեցաշինության ավանդույթների ու ժամանակակից ճարտարապետական և շինարարական լուծումների համադրություն է[2]։ Եկեղեցին եռաստիճան է, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով։ Ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը, և որոնց միջոցով ձևավորվում է ամբողջ կոնստրուկտիվ համակարգը։ Գմբեթը հենված է կիսախաչվող կամարների վրա։ Եկեղեցին դրսից և ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով։ Կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, իսկ հիմքից դեպի գմբեթը՝ ավելի մուգ[3]։ Տաճարի բարձրությունը, առանց գմբեթի խաչի, 33 մետր է, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի տարիները։ Եկեղեցին շրջապատող պարսպի ամբողջ երկայնքով փորագրված է աստվածաշնչյան 33 պատգամ [4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Միքայել և Կարեն Վարդանյանների հովանավորությամբ խաչքար է տեղադրվել Սուրբ Թադեոս եկեղեցու բակում
- ↑ Հայ եկեղեցաշինական ավանդույթների և ժամանակակից ճարտարապետական լուծումների համադրություն` Սուրբ Թադեոս
- ↑ Մասիսի նորաօծ Սուրբ Թադեոս եկեղեցին կառուցվել է ճարտարապետական հնարքով. Անահիտ Թարխանյան
- ↑ 20 տարի առաջ սկսվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու կառուցումը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Թադեոս եկեղեցի (Մասիս) կատեգորիայում։ |