Jump to content

Խծկոնք վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խծկոնք վանք
Վանքային համալիր

Խծկոնք վանքը մինչև 1920 թ.

ՏեղադրությունԱրևելյան Հայաստան, Այրարատ, Կարս քաղաքի մոտ
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն, Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկործանման եզրին է
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Ավերում1966 թ-ին թուրքական բանակի կողմից
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվը5
Խծկոնք վանք (Թուրքիա)##
Խծկոնք վանք (Թուրքիա)
Խծկոնք վանք (Մեծ Հայք)##
Խծկոնք վանք (Մեծ Հայք)
40°22′55″ հս․ լ. 43°22′35″ ավ. ե.HGЯO

Խծկոնք վանք, համարյա ոչնչացված հայկական վանական համալիր Անիից հարավ, Խծկոնք գյուղում[1]։

Վանական համալիրն իր հինգ եկեղեցիներով կանգուն էր, երբ հայ հնագետ Աշխարհբեկ Քալանթարն այն լուսանկարել էր 1920 թվականի օգոստոսին՝ Թուրքիայի կողմից Հայաստանի այդ տարածքը գրավելուց անմիջապես առաջ[2]։ 1959 թվականին ֆրանսիացի արվեստի պատմաբան Ժան-Միշել Թիերին այցելել է վանք և պարզել, որ հինգ եկեղեցիներից չորսն ավերվել են, և պահպանվել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին[3]: Մինչ պատմաբան Թոմաս Սինքլերը 1987 թվականին շրջանառեց մի վարկած, համաձայն որի իբրև եկեղեցիներն ավերվել են «գլորվող քարերի» պատճառով[4], մյուսները, այդ թվում տեղացիները վկայել են, որ եկեղեցիները պայթեցրել է թուրքական բանակը՝ բարձր պայթուցիկ սարքերի միջոցով, ինչը 2002 թվականին վերահաստատել են Դիգոր քաղաքի բնակիչները[5]։ Նրանց տեղեկատվությունը հաստատվում է նաև տեղանքի իրեղեն ապացույցներով, որոնք խոսում են ռազմական միջոցներով շենքերի միտումնավոր ավերման մասին[6]: Ավերված եկեղեցիներն ամբողջությամբ հողին են հավասարեցվել։ Շոտլանդացի պատմաբան և գրող Ուիլյամ Դելրիմփլը 1989 թվականին նույնպես գրել է, որ «սա վնաս է, որը չի կարող տեղի ունենալ երկրաշարժի հետևանքով»[7]։

Այս գեղեցիկ վանքը, որը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե (Հինգ եկեղեցի), գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (հին անունը՝ Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթ ունեն և կառուցված են սրբատաշ քարերից։ Դրանք Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիներն են։ Մեր օրերին հասել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին։

Չկա որևէ արձանագրություն, որը կվկայի եկեղեցիների և վանքի հիմնադրման ու շինարարության մասին։ Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, Բեշքիլիսեն վերադարձվել է հայոց եկեղեցուն։

Շենքերը վերանորոգվել են, և վանքը կրկին բացվել է ծիսական արարողության համար։ Վանականների և ուխտավորների համար օթևանելու հնարավորություն է ստեղծվել։ Սրանք կառուցվել են ամենամեծ ելուստի եզրին՝ ստորին հովտով անցնող գետի կողքին, ինչպես նաև՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հյուսիս-արևելքում։ 1989 թ. Սուրբ Սարգիս եկեղեցին երկրաշարժից մեծ վնաս է կրել։ Կառույցի բետոնե հիմքը մասերի է բաժանվել, և եկեղեցին այժմ կործանման եզրին է։

Հովհաննես Առաքյալ եկեղեցի (Սուրբ Կարապետ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցին միգուցե վանքի ամենահին եկեղեցին էր և հնարավոր է, որ մնացած լինի 7-րդ կամ էլ 10-րդ դարից (սակայն գմբեթի վրայի անձրևանոցի տեսքով տանիքը պետք է որ կառուցված լինի հետագայում)։ Պատերի ամենահին գրությունը թվագրված է 1001 կամ էլ 1006 թ., որտեղ հիշատակվում է Գագիկ թագավորի կինը՝ Կատրանիդե թագուհին։

Գմբեթի ճակատային մասի անկյունային կամարների վրա հենվող եկեղեցու տանիքը ունեցել է քառանիստ ապսիդային ներքին կառույց։ Բացի պատի փոքրիկ ապսիդի հիմքերից՝ ոչինչ չի մնացել։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցին գտնվում է Հովհաննես Առաքյալ եկեղեցու հարավում։ Հավանաբար այս կոթողը պատկանում է 10-րդ դարին։ Եկեղեցու ներսը կիսաշրջանաձև ապսիդային է, գմբեթով ծածկված քառակուսուց բացի՝ ոչինչ չի եղել։ Եղել են նաև Սուրբ Կարապետ եկեղեցու և այս եկեղեցու միջև կառուցված սրահի ավերակներ։ Այսօր ոչինչ չի մնացել։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց՝ առանձին ժայռի վրա։ Հավանաբար եկեղեցին պատկանում է 10-րդ կամ 11-րդ դարին։ Դրսից ուղղանկյուն, ներսից երկկողմանի մատուռի և կիսաշրջանաձև ապսիդով խաչի ձև ունի։ Մուտքը գաղտնի է, եղել է հարավային ճակատից, որը գտնելը դժվար է։ Եկեղեցու շրջակայքը շրջապատված է եղել չպաշտպանված խաչքարներով։ Ասում են, որ եկեղեցու շրջակայքում 1208 թ. Քեչրորի (Գեչիվան-Թունչկայա) շրջափակման մեջ մահացածների գերեզմաններն են։ Մնացել է միայն հիմքերի մի մասը։

Վանական համալիրը մինչև 1920 թվականը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը մյուս եկեղեցիներից ավելի արևելք է։ Սա էլ հավանաբար պատկանում է 10-րդ կամ էլ 11-րդ դարին։ Փոքր հիմքը նախագծի համեմատ բարձր է եղել, և պարիսպով շրջապատված հրապարակում գերեզմանի մեջ տեղադրված հայտնի երկար խաչքար է եղել, որը թվագրվում է 1031 թ.։ Եկեղեցին այսօր ամբողջովին փլուզվել է. քարերի մի քանի բեկորներից բացի ոչինչ չի մնացել։ 1986 թ. այս եկեղեցու վերևի լանջի վրա գտնվող միջնադարյան գերեզմաններն ավերվել են գանձագողների կողմից։

Սուրբ Սարգիս եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ս. Սարգիս եկեղեցու հատակագիծ

Սուրբ Սարգիս եկեղեցու հյուսիսային ճակատի արձանագրությունը. «Հանուն Աստծո` ես՝ Գրիգորի որդի Դավիթս՝ Զաքարյան գեներալը, 1214 թ. տեսել եմ Սուրբ Խծկոնք վանքի շքեղությունը… և իմ ունեցվածքից Վահանարճեշ գյուղի կեսը ինձ և նախնիներիս համար որպես հիշատակ նվիրեցի Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Այդ իսկ պատճառով ես, վանահայր Հովհաննեսը և մյուս մեր եղբայրները ամեն տարի առանց ձախողման Դավիթի, Հակոբի, Պողոսի և Պետրոսի տոներին և Սուրբ Շողակաթին բոլոր եկեղեցիներում պատարագներին մասնակցեցինք։ Եթե կա ինչ որ մեկը, ով դեմ է այս հուշարձանին և ցանկանում է խոչընդոտել, ինչքան էլ որ վաստակած լինի աստծո հովանավորությունը, թող անիծվի։

Այս վանքը եղել է ամենամեծ եկեղեցին, և այժմ այն միակ եկեղեցին է, որը դեռ կանգուն է։ Չկա որևէ արձանագրություն, որը կպատմի կառուցման տարեթվի կամ էլ պայմանների մասին, սակայն 12-րդ դարի պատմիչ Սամվել Անեցու համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1025 թ. Սարգիս իշխանի հրամանով։ Պատերի ամենահին արձանագրությունը պատկանում է 1033 թ.։ 1211 թ. մեկ այլ արձանագրություն նշում է, որ վանքը փրկվել է մուսուլմանական ղեկավարներից։ Եկեղեցին գմբեթավոր, քառանիստ ապսիդով, կենտրոնական նախագծային է, դրիսից՝ շրջանաձև։ Գմբեթը նստեցված է խոյակներով ամրացված ճակատի վրա։ Այս գմբեթն ունի անկյունային անձևանոցի տեսքով տանիք։ Եթե սա թվագրվում է 1025 թ., ապա այս տեսակ տանիքը հայկական եկեղեցիներում հանդիպվող ամենահին օրինակն է։

Չորս անկյունն էլ երկու հարկանի փոքրիկ սենյակներ ունեն։ Ներքևի հարկերը մատուռ են։ Վերին հարկի սենյակներ հասնում են ներսի պատի բարձր, նեղ և դժվարհասանելի մուտքերից։ Հավանաբար այս սենյակները թանկարժեք իրերը պահելու և տանիք բարձրանալու համար են եղել։ Յուրաքանչյուր ապսիդում մեկական պատուհան կա։ Ներքին հատվածում այս պատուհանները ցուցադրում են բավական անսովոր քիվեր։ Սրանք ապսիդի պատերի մեջ մխրճված սյուների վրա նստած ճակատային թեք կորի ձև ունեն։ Սյուների և ճակատի միջև տարօրինակ սյան եզրազարդ կա, որը նման է շրջապատված փայտե գլանի շերտերի։ Ծայրից ծայր ձգվող քիվով եզրազարդի գագաթն ամբողջությամբ շրջապատում է ներքին ճակատը։ Էլեմենտների նման ծածկը օտար է հայկական ճարտարապետությանը։

Արտաքին պատերը պատված են նրբագեղ բութ կամարներով, որոնք կառույցի ճակատը բաժանում են քսան հատվածների։ Կամարների միջև գտնվող հարթ մակերեսների մեծամասնության վրա մեծ, պարզ և խորը փորագրված երկար արձանագրություններ կան։

Եկեղեցու հյուսիսային պատի կողքին ջանասիրաբար կառուցված մի մեծ խաչքար է եղել։ Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում ևս նման մի հուշարձան է եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 741
  2. Kalantar, Ashkharbek (1994), Armenia From the Stone Age to the Middle Ages, Selected Papers, Neuchâtel: Recherches et Publications, pp. 84-89.
  3. (fr) Thierry, Jean-Michel, "Notes Sur des Monuments Armeniens en Turquie (1964)," Revue des Études Arméniennes 2 (1965), pp. 165-84.
  4. Sinclair. Eastern Turkey, p. 421.
  5. Hofmann, Tessa (2003). Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian Minority in the Turkish Republic. Brussels: Forum of Armenian Associations of Europe, p. 40.
  6. Ivan Foletti and Stefano Riccioni, "Inventing, Transforming and Discovering Southern Caucasus," Venezia Arti27 (December 2018), p. 8.
  7. Dalrymple, William , "Armenia's Other Tragedy," The Independent Magazine, 18 March 1989.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խծկոնք վանք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 55