Ցելինոգրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցելինոգրադ (մինչե 1961 թվականը՝ Ակմոլինսկ), քաղաք, Ղազախական ՍՍՀ Ցելինոգրադի մարզի կենտրոնը։ Գտնվում է Ղազախական մանրաբլուրների հյուսիսում, Իշիմ գետի աջ ափին։ Երկաթուղային հանգույց է, ունի օդանավակայան։ 262 հազար բնակիչ (1985)։ Արդյունաբերության առաջատար ճյուղը գյուղատնտեսական մեքենաշինությունն է։ Ցելինոգրադում են «Ղազախսելմաշ» և «Ցելինոգրադսելմաշ» գյուղատնտեսական մեքենաների, գազի սարքավորումների, թուջաձուլման, վագոնանորոգման, պոմպերի գործարանները, խեցեգործական կոմբինատը։ Կան սննդի և թեթև արդյունաբերության, շինանյութերի ձեռնարկություններ, ջէկ։ 1954 թվականից դարձել է խոպան հողերի յուրացման կազմակերպական կենտրոն։ Ունի ինժեներա-շինարարական, գյուղատնտբժշկական և մանկավարժական ինստիտուտներ, 8 տեխնիկում, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Ցելինոգրադը հիմնադրել են 1830 թվականին ռուսական զորքերը, որպես ամրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png