Հոլոքոստի ժամանակագրություն
Հոլոքոստի ժամանակագրություն, Նացիստական Գերմանիայի կողմից կատարված իրադարձություն, որը նպատակաուղղված էր հետապնդել, սպանել հրեաներին, Հրեական կոլաբորիացիոնիզմի մասնակիցներին և այլ ազգության ու սոցիալական խմբերի անձանց 1933-ից 1945 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։
Նացիստների իշխանություն գալուց մինչև Նյուրնբերգյան օրենքների ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 30՝ Ադոլֆ Հիտլերը նշանակվում է Նացիստական Գերմանիայի կանցլեր[2]
- մարտի 22՝ ՍՍ-ի կողմից ստեղծված Դախաու համակենտրոնացման ճամբար են բերվում առաջին կալանավորները[3]
- ապրիլի 1՝ հրեական ձեռնարկությունների բոյկոտումը Գերմանիայի ողջ տարածքում․ փաստացի օրինականացվում է հակասեմականությունը երկրում[4]
- ապրիլի 7՝ օրենքի ընդունում, ըստ որի այն չինովնիկները, ովքեր նախնիների մեջ ունեին հրեա նախածնողներ, ազատվում են աշխատանքից[5]
- ապրիլի 22՝ հիվանդանոցներից հրեա բժիշկների աշխատանքից ազատում[6]
- ապրիլի 25՝ քվոտաների ընդունում՝ կրթական հաստատություններում հրեա սովորողների քանակի մասին․ ամեն դպրոցում մինչև 5 % և ավելի քան 1,5 % համալսարաններում[6][7]
- մայիսի 6՝ պրոֆեսորների և նոտարիուսների մասին օրենք, ըստ որի, ովքեր նախնիների մեջ ունեին հրեա նախածնողներ, ազատվում են աշխատանքից[6]
- մայիսի 10՝ հրապարակայնորեն այրվում են հրեական ծագման հեղինակների և հականացիստական գրքերը[8]
- հունիսի 2՝ հիվանդանոցներից հրեա ատամնաբույժերի և ատամնատեխնիկների աշխատանքից ազատում[6]
- հուլիսի 5՝ նպաստից զրկում, եթե նորապսակներից մեկը արիացի չէ[6]
- հուլիսի 14՝ Գերմանիայի «ոչ լիարժեք» քաղաքացիների հարկադիր ստերջացում (շիզոֆրենիա, էպիլեպսիա և այլ հիվանդություններով տառապող)․ մինչև 1945 թվականը ստերջացրել են 200 հազարից մինչև 400 հազար անձանց[9][10][11]
- հուլիսի 14՝ 1918 թվականից հետո հրեաներին (հիմնականում Արևելյան Եվրոպայից) տրամադրված գերմանական քաղաքացիությունից զրկում[6]
- հուլիսի 20՝ «Արիական պարագրաֆի» տարածում փաստաբանական գրասենյակներում[6]
- սեպտեմբերի 13՝ ռասայական տեսության ուսուցում դպրոցներում[12]
- սեպտեմբերի 22՝ «Մշակույթի պետական մասնաճյուղի» հիմնում, որտեղ մուտք ունեին միայն արիացիները․ հրեաներին արգելվեց աշխատել մշակույթի ոլորտում[6]
- սեպտեմբերի 29՝ գյուղացիներից պահանջվել է արիականության ծագման ապացույց[6]
- նոյեմբերի 4՝ ընդունվել է «Թերթերի խմբագրման մասին օրենք», որն արգելել է հրեաներին և հրեա ամուսիններ ունեցող անձանց խմբագրել գերմանական թերթեր[6]
1934 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 1՝ գերմանական օրացույցներից հեռացնում են հրեական բոլոր հիշարժան օրերը
- փետրվարի 17՝ Ավստրիայի կանցլեր Էնգելբերտ Դոլֆուսի հակասեմական քաղաքականության հետևանքով 5000 հրեա կորցնում է աշխատանքը Ավստրայում
- մայիսի 1՝ Յուլիուս Շտրեյխերը «Der Stürmer» շաբաթաթերթում տպում է Հրեաների արյան զրպարտանք, որտեղ նշում է, թե հրեաներն իրենց ծիսակատարություններին սպանում են «արիացի երեխաներին»
- մայիսի 17՝ Գերմանիայի հրեաները զրկվում են բժշկական ապահովագրությունից
- մայիսի 31՝ հրեաները (ըստ գերմանական ռասայական դասակարգման) ազատվում են Գերմանիայի բանակի ծառայությունից
- հուլիսի 20՝ ՍՍ-ը դառնում է ինքնուրույն կազմակեպություն, որը ենթարկվում է միայն Հիտլերին․ ՍՍ-ի ղեկավար է դառնում Հայնրիխ Հիմլերը[13]
- օգոստոսի 2՝ մահանում է նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը․ Հիտլերը դառնում է ֆյուրեր և Գերմանիայի ռայխսկանցլերը
1935 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ապրիլի 1՝ Գերմանիայում արգելվում է Եհովայի վկաների կազմակերպությունը, քանի որ վերջինիսի անդամները հրաժարվում են տալ զինվորական երդում և հավատարմություն պետությանը[14]
- մայիսի 31՝ Գերմանիայի բանակը հայտարարվում է «մաքուր արիական»․ հրեաներին արգելվում է ծառայել վերմախտում[14]
- հունիսի 26՝ ընդունվում է պարտադիր աբորտի օրենքը, եթե պտուղը ժառանգական հիվանդության կրող է[14]
- հունիսի 28՝ միասեռական կապերի քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացվում է[14]
- հուլիսի 1՝ հիմնադրվում է ռասիստական «Նախնիների ժառանգության ավանդման հետազոտման ընկերությունը» (գերմ.՝ Ahnenerbe Forschungs- und Lehrgemeinschaft)[14]
- սեպտեմբերի 15՝ հակասեմական Նյուրնբերգյան օրենքների ընդունում[15]
Նյուրնբերգյան օրենքների ընդունումից մինչև «Բյուրեղապակյա գիշեր»[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- նոյեմբերի 14՝ հրեաները զրկվում են ընտրության ձայնի իրավունքից։ Հստակեցվում են «հրեաներ» և «միշլինգե» (խառնածիններ) (գերմ.՝ Mischlinge) տերմինները․ 250 հազարից մինչև 500 հազար քաղաքացի համարվում է «միշլինգե»․ արգելվում են հրեաների և վերջիններիս հետ ամուսնությունները
- նոյեմբերի 26՝ գնչուներին և սևամորթներին արգելվում է ամուսնանալ գերմանական արյուն ունեցող անձանց հետ
1936 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 23՝ ԱՄՆ-ի Յուտա նահանգը ներկայացնող սենատոր Ուիլյամ Կինգն իր երկրի կառավարությանը հորդորում է «բացել դռները» Գերմանիայի հրեա փախստականների առջև
- մարտի 9՝ հրեաների նկատմամբ վայրագություններ Լեհաստանում
- մարտի 29՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը ստանում է 98 % ձայն ռայխստագի ընտրություններին
- սեպտեմբերի 7՝ Գերմանիայում հրեաներին պատկանող բոլոր ակտիվները հարկում են 25 %-ով[15]
1937 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 26՝ հրեաներին արգելվում է աշխատել Գերմանիայի որևիցե հաստատությունում
- հունիսի 12՝ գեստապոյի ղեկավար Ռայնհարդ Հեյդրիխի գաղտնի կարգադրությունը, որի համաձայն «ռասայի պղծման» մեջ մեղադրվողներին բանտարկության ավարտից հետո չթողնել ազատության մեջ
- հուլիսի 19՝ Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարի ստեղծում[16][17]
- սեպտեմբերի 7՝ Հիտլերը չեղյալ է համարում Վերսալյան պայմանագիրը
- նոյեմբերի 8՝ հակասեմական ցուցահանդես՝ «Der Ewige Jude» (Հավերժական հրեան) Մյունխենի թանգարանում
1938 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջարդված ցուցափեղկերը Բյուրեղապակյա գիշերից հետո | Հրեա փախստական դեռահասները Գերմանիայից, 1938 թվական, Միացյալ Թագավորություն |
- մարտի 12՝ Ավստրիայի անշլյուս․ սկսվում են ավստրիական հրեաների հետապնդումները
- մարտի 23՝ Գերմանիայի բոլոր հրեական կազմակերպությունների գործունեության սահմանափակում
- մայիսի 28՝ Ֆրանկֆուրտում հրեական բիզնեսի բոյկոտ
- մայիսի 29՝ Հունգարիայում ընդունվում է առաջին օրենքը, որը սահմանափակում է հրեաների իրավունքները․ հրեա չինովնիկների համար սահմանվում է նոր տոկոսաչափ առևտրում, արդյունաբերությունում և այլ զբաղմունքներում
- հունիսի 9՝ Հիտլերի անձնական հրամանով ավերվում է Մյունխենի Մեծ սինագոգը[18]
- հունիսի 14՝ ընդունվում է հրաման, ըստ որի հրեաներին պատկանող բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները անցնում են գրանցում և նույնականացում[19]
- հունիսի 15՝ ձերբակալվում են 1500 հրաներ, որոնք ինչ-որ ժամանակ օրենք են խախտել (նույնիսկ սխալ ավտոկայանման համար, թեպետ կրել են պատիժը) ու տեղափոխում են համակենտրոնացման ճամբարներ[18]
- հուլիսի 5՝ ֆրանսիական Էվիան լը Բեն քաղաքում սկսվում է միջազգային կոնֆերանս, որը վերաբերում է Ավստրիայից ու Գերմանիայից հրեա փախստականների խնդրին․ 32 մասնակից երկիր հրաժարվում է ընդունել փախստականներին
- հուլիսի 14՝ հրապարակվում է «Իտալական ռասայական մանիֆեստը» (իտալ.՝ Manifesto degli scienziati razzisti, Manifesto della razza)[20]
- սեպտեմբերի 27՝ հրեա իրավաբանների աշխատանքի արգելք[21]
- հոկտեմբերի 5՝ հրեաների անձնագրերում հատուկ նշագրում
- հոկտեմբերի 27-28՝ Գերմանիայի 17 հազար լեհական հրեաների վտարում[22][23]
- նոյեմբերի 9-10՝ «Բյուրեղապակյա գիշեր»․ զանգվածային հակասեմական վայրագություններ[24][25][26][27]
Բյուրեղապակյա գիշերից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- նոյեմբերի 12՝ խորհրդակցություն Հերման Գյորինգի մոտ «հրեական հարցի» հետագա լուծման համար[28]
- նոյեմբերի 15՝ հրեա երեխաներին արգելվում է սովորել գերմանական դպրոցներում
1939 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 24՝ Գյորինգը ստեղծում է «Հրեաների արտագաղթի հարցերի կենտրոնական կայսերական ծառայությունը»[29][30]
- հունվարի 30՝ Հիտլերը ելույթ ունենալով ռայխստագում, ասել է, որ եթե հրաները Եվրոպային դրդեն պատերազմի, ապա Եվրոպայում կվերանա հրեական ռասան[31]
- փետրվարի 9՝ Իտալիայում հակասեմական օրենքների ընդունում[32]
- մարտի 15՝ Չեխիայի օկուպացիա․ սկսում են այդ երկրի հրեաների հետապնդումները
- մայիսի 8՝ Գերմանիայից Լեհաստան են արտաքսվում ևս 10 հազար հրեա
- հուլիսի 4՝ հրապարակվում է «Օրենք ռեյխի քաղաքացու համար» տասներորդ լրամշակված տարբերակը, որտեղ նշվում է, որ հրեա երեխաները չեն կարող սովորել ոչ հրեական դպրոցներում[29]
- հուլիսի 29՝ Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար են արտաքսվում 4000 գնչու կին[33]
- սեպտեմբերի 1՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծում․ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա[34][35]
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից մինչև Վանզեի կոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- սեպտեմբերի 18-20՝ Գրոդնոյում հակասեմական վայրագություններ[36]
- սեպտեմբերի 20՝ արգելվում է հրեաներին Գերմանիայի տարածքում ունենալ ռադիոընդունիչներ
- սեպտեմբերի 21՝ Լեհաստանում ստեղծվում են գետտոներ[37]
- հոկտեմբեր՝ Գերմանիան սկսում է հակասեմական ռադիոհաղորդումների հեռարձակումը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, որպեսզի արաբական աշխարհը համակրի նացիստներին[38][39]
- հոկտեմբերի 7՝ Գերմանիայի հրեաների վերաբնակեցում Լյուբլինում
- հոկտեմբերի 26՝ հրեաներին օգտագործեցին հարկադիր աշխատանքներում
- նոյեմբերի 11՝ հրեաներին արգելվեց փոխել բնակության վայրը
- նոյեմբերի 20՝ Հիմլերի հրամանով ձերբակալվեցին գնչու գուշակներին
- նոյեմբերի 23՝ Լեհաստանի բոլոր հրեաներին հրամայվում է կրել տարբերանիշ․ այն խորհրդանշել է Դավթի աստղը[40][41]
1940 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվար՝ գազով սպանելու առաջին փորձարկումները
- հունվարի 2՝ Լեհաստանում արգելվում է հրեաներին մահախոսական տպագրելը[42]
- հունվարի 14-24՝ գնդակահարվում են ավելի քան 600 հրեաներ Լեհաստանի ռազմագերիներից և 225 քաղաքացիականներ Վարշավայում[42]
- հունվարի 24՝ Լեհաստանում կառավարությունը հրամայում է գրանցել հրեաներին իրենց բոլոր սեփականությունները[42]
- հունվարի 25՝ Լյուբլինում ստեղծվում է յուդենռադ
- փետրվարի 7՝ Վարշավայում հրեաներին արգելվում է այցելել հանրային գրադարաններ[42]
- փետրվարի 8՝ ստեղծվում է Լոձի գետտոն[43][44]
- փետրվարի 12՝ սկսվում է հրեաների արտաքսումը Գերմանիայից դեպի Լեհաստան[42]
- ապրիլի 30՝ արգելվում է հրեաներին լքել Լոձի գետտոն[42]
- մայիսի 20՝ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի հիմնադրում[45]
- հունիսի 14՝ առաջին կալանավորներն են գալիս Օսվենցիմ[46]
- հունիսի 18՝ Հիտլերը Բենիտո Մուսոլինիին է ծանոթացնում է Մադագասկարյան նախագծի հետ[42][47]
- հունիսի 30՝ Դոբրուջայում ռումինական զինվորների կողմից հրեական ջարդեր․ 52 հրեա է սպանվում[48]
- Օգոստոսի 8՝ Ռումինիայում ընդունվում են երկու հակասեմական օրենքներ՝ Նյուրնբերգյան ռասայական օրենքների նմանությամբ[49]
- հոկտեմբերի 2՝ Վարշավայի գետտո ստեղծելու հրաման[50][51]
- հոկտեմբերի 3՝ Վիշի ռեժիմի ղեկավարները հրապարակում են «Հրեաների կարգավիճակի մասին օրենք»՝ հրաժարվելով օրենսդրորեն օգնել օտարերկրացի հրեաներին[52]
- նոյեմբերի 15՝ արգելվում է հրեաներին լքել Վարշավայի գետտոյի տարածքը[52]
- նոյեմբերի 28՝ գերմանացի ռեժիսոր ֆրից Հիպլերի գերմանական հակասեմիտական պրոպագանդական «Հավերժական հրեան» ֆիլմի պրեմիերան[53]
1941 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 9՝ կոտորածներ Բուխարեստում․ սպանվում է 6 հազար հրեա[54]
- փետրվարի 22՝ Նիդերլանդներից 400 հրեաների արտաքսում Մայդանեկ համակենտրոնացման ճամբար[54]
- ապրիլի 9՝ արգելվում է հրեաներին լքել Լյուբլինի գետտոն
- մայիսի 14՝ Լեհաստանում ձերբակալվում է ավելիք քան 3600 հրեա
- մայիսի 22՝ Խորվաթիայի հրեաներին հրամայվում է կրել դեղին աստղ
- հունիսի 22՝ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ վրա[55]
- հունիսի 29՝ հրեաների զանգվածային սպանություններ Յասիում (Ռումինիա)
- հունիսի 30՝ Լուցկում (Ուկրաինա) սպանվում են 300 հրեաներ
- հունիսի 30՝ Լվովի առումը․ մինչև հուլիսի 3-ը այստեղ սպանում են տեղացի 4000 հրեա
- հուլիս՝ սկսվում են սպանությունները հարավային Վիլնյուսում
- հուլիսի 1՝ այնզացխումբ D-ն սկսում է Բեսարաբիայի գործողությունը․ մինչև օգոստոսի 31-ը սպանվում են 160 հազար հրեա
- հուլիսի 4՝
- լեհ գիտնականների և գրողների սպանություն Լվովում
- Ռիգայի ջարդեր․ 500 հրեա ողջ-ողջ այրվում է Մեծ սինագոգում, իսկ ողջ Ռիգայում սպանվում են 2000 հրեաներ
- հուլիսի 20՝ Մինսկի գետտոյի ստեղծում
- հուլիսի 24՝ Քիշնևի գետտոյի ստեղծում․ այստեղ սպանվել է 10 հազար հրեա
- հուլիսի 25՝ Լվովի ջարդեր․ Գալիցիայում սկսվում են հրեաների զանգվածային սպանությունները, որին մասնակցել են ուկրաինական ազգայնամոլական «Նախտիգալ» և «Ռոլանդ» գումարտակները
- օգոստոս՝ հրեաների սպանությունը խորվաթական Յասենովաց մահվան ճամբարում․ այստեղ սպանվել է 25 հազար հրեա
- օգոստոսի 1՝ Բելոստոկի գետտոյում ձերբակալում են 50 հազար հրեայի
- օգոստոսի 4՝ Կաունասի գետտոյի ստեղծում
- օգոստոսի 5՝ Սպանություններ Պինսկում (Բելառուս)․ 10 հազար հրեա սպանվում է երեք օրում
- օգոստոսի 26-28՝ զանգվածային սպանություններ Կամենեց-Պոդոլսկում․ սպանվում են 23 600 հրեա[56]
- սեպտեմբերի 3՝ Աուշվիցում գազով սպանությունների առաջին փորձերը
- սեպտեմբերի 5՝ Վիլնյուսի երկրորդ գետտոյում հրեաների ձերբակալում
- սեպտեմբերի 10՝ Մարտին Զանդենբերգերի հրամանով հրեաներից Էստոնիայի «մաքրումը»[57]
- սեպտեմբերի 11՝ բռնազավթված Էստոնիայի կառավարության կողմից հրամայվում է սահմանափակել հրեաների իրավունքները
- սեպտեմբերի 15՝ Բերդիչևում 12 հազար հրեայի գնդակահարություն
- սեպտեմբերի 18՝ Հիմլերի հրամանով հրեաների անհապաղ վտարում Ռայխի տարածքից[58]
- սեպտեմբերի 19՝ Ժիտոմիրի գետտոյի ոչնչացում․ սպանվում է 10 հազար հրեա
- սեպտեմբերի 27՝ Էյշիշկեսում սպանվում է ավելի քան 3200 հրեա
- սեպտեմբերի 29-30՝ Կիևի մերձակայքում՝ Բաբի յառում 33 771 հրեայի սպանություն
- հոկտեմբերի 8՝ Վիտեբսկի գետտոյի ոչնչացում․ սպանվեց 16 հազար հրեա
- հոկտեմբերի 9՝ հրեաների աքսորում Բուկովինայից, Մոլդովայից և Ռումինիայից դեպի Տրանսնիստրիայի համակենտրոնացման ճամբարներ և գետտոներ
- հոկտեմբերի 10՝ Տերեզինում գետտոյի ստեղծում
- հոկտեմբերի 15՝ Գերմանիայից առաջին «յուդենտրանսպորտն» ուղևորվում է Լոձ
- հոկտեմբերի 17-նոյեմբերի 15՝ զանգվածային սպանություններ Օդեսայում, զոհվում է շուրջ 35 հազար հրեա
- հոկտեմբերի 18 (այլ տվյալներով հոկտեմբերի 23)՝ վերջնականապես արգելվում է հրեաների արտագաղթը այն տարածքներից, որոնց վրա Նացիստական Գերմանիայի իշխանությունն էր տարածվում[59]
- հոկտեմբերի 28՝ հրեաների զանգվածային սպանությունները Կաունասում․ Լիտվայի ազգայնականները սպանում են 19 հազար հրեայի, հետո՝ 80 հազար, 35 հազար և 8 հազար հոգու
- նոյեմբերի 1՝ Բելժեց մահվան ճամբարի կառուցում[60][61][62]
- նոյեմբեր-դեկտեմբեր՝ Լատվիական կոլաբորիացիոնիստները Արայսի ջոկատից սպանեցին 30 հազար հրեայի
- դեկտեմբերի 1՝ Ռիգայի գետտոյի ոչնչացում
- դեկտեմբերի 8՝ սկսեց գործել Խելմնո մահվան ճամբարը[63][64][65]
- դեկտեմբերի 21՝ «Նվեր Ստալինին» գործողության սկիզբ Բոգդանովկայաում (Նիկոլաևի մարզ)
- դեկտեմբերի 22՝ Վիլնյուսում 57 000-ից 33 500 հրեան պանվում է
- դեկտեմբերի 31՝ Վիլնյուսում պարտիզանական առաջին ակցիան
1942 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվար՝ ամսի 1-31 Բելառուսում այնզացխմբերը գնդակահարում են 33 210 հրեայի[66]
- հունվարի 20՝ Վանզեի կոնֆերանսի մասնակիցները որոշում են ընդունում ոչնչացնել Եվրոպայի հրեաներին
Վանզեի կոնֆերանսից մինչև պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 31՝ Էստոնիան հայտարարվում է հրեաներից լիովին «մաքրված»
- փետրվար՝ Խաշչևատոյե (Ուկրաինա) գյուղում զանգվածային սպանություններ․ գերմանացի և ուկրաինացի կոլաբորիացիոնիստները գնդակահարեցին 986 հրեայի, որից 376-ը՝ երեխա
- փետրվարի 24՝ Սև ծովում «Щ-213» խորհրդային սուզանավը խորտակեց բուլղարական Ստրումա նավին, որի վրա կային 769 հրեա փախստականներ․ փրկվեց 1 ուղևոր[67]
- մարտի 2՝ Մինսկի գետտոյի ոչնչացում․ սպանվել է 5000 մարդ․ ամսաթիվը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր Բելառուսում
- փետրվար-մարտ՝ Լեհաստանի գետտոների վերացում և հրեաների աքսոր դեպի մահվան ճամբարներ
- մարտ-հուլիս՝ սկսեցին գործել Սոբիբորի և Տրեբլինկայի սպանությունների կենտրոնները
- մարտի 27՝ Փարիզից Օսվենցիմ է ժամանում հրեաների առաջին խումբը
- հուլիսի 15՝ Սմոլենսկի գետտոյի կալանավորների գնդակահարություն
- հուլիսի 22՝ Վարշավայի գետտոյից հրեաների աքսորը դեպի մահվան ճամբարներ․ այն ուղեկցվել է սպանություններով, որին մասնակցել են ուկրաինական և լիտվական օժանդակող ստորաբաժանումները
- օգոստոսի 15՝ Ռադոմի գետտոյից 25 հազար հոգի ուղարկվեց Տրեբլինկա մահվան ճամբար[68]
- օգոստոս՝ Զմիյովսկի ձորակում (Դոնի Ռոստով) զանգվածային սպանություններ, որի արդյունքում զոհվեց 27 հազար մարդ
- սեպտեմբերի 5՝ Չեխիայի, Գերմանիայի և Կենտրոնական Եվրոպայի հրեաների զանգվածային սպանություններ Կալևի Լիյվա բնավայրում[69][70]
- հոկտեմբեր՝ ավելի քան 600 կալանավոր Ռավենսբրյուկ ճամբարից, այդ թվում 522 հրեա կանայք, աքսորվել են Օսվենցիմ
- դեկտեմբերի 17՝ Դաշնակցային ուժերը նացիստներին մեղադրում են հրեաների զանգվածային սպանությունների համար
1943 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 18-21՝ Վարշավայի գետտոյում առաջին զինված ապստամբությունը, որի ղեկավարն էր Մորդեխայ Անելևիչը
- մարտ՝ Հունաստանի հրեաներին սկսում են տեղափոխել Լեհաստանի համակենտրոնացման ճամբարներ․ առաջինը աքսորվեցին Սալոնիկի հրեաները[71]
- մարտի 31՝ Օսվենցիմի նոր դիակիզարանի բացում
- ապրիլի 19՝ Վարշավայի գետտոյի ոչնչացում․ երկրորդ ապստամբությունը ղեկավարում է Մորդեխայ Անելևիչը
- օգոստոսի 2՝ Տրեբլինկա ճամբարի կալանավորների ապստամբություն
- օգոստոսի 29՝ գերմանացիները օկուպացրած Դանիայում հայտարարեցին արտակարգ դրություն և սկսեցին նախապատրաստական աշխատանքներ, որ աքսորեն հրեաներին
- սեպտեմբերի 8՝ ֆաշիստական Իտալիայի կառավարությունը կապիտուլացվեց․ Իտալիան դուրս եկավ պատերազմից։ Դրանից հետո գերմանացիները օկուպացրին Իտալիայի մեծ մասը՝ զավթած տարածքներով (տարածքներ Ֆրանսիայից, Հարավսլավիայից, Հունաստանից և Ալբանիայից) և այդ տարածքներից սկսեցին հրեաներին աքսորել դեպի մահվան ճամբարներ
- հոկտեմբերի 14՝ Սոբիբորի կալանավորների ապստամբություն
- հոկտեմբերի 18՝ Հռոմից դեպի Օսվենցիմ հրեաների աքսորում
1944 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- լույս տեսավ Ռաֆայել Լեմկինի «Պետությունների կառավարումը․ «Առանցքները» օկուպացված Եվրոպայում» գիրքը․ այստեղ առաջին անգամ հեղինակը օգտագործել է «գենոցիդ»[72][73][74][75][76] տերմինը
- ապրիլի 2՝ Օսվենցիմ են բերվում հրեաներ Աթենքից
- մայիս-հուլիս՝ նացիստները օկուպացնում են Հունգարիան և հունգար կոլլաբորացիոնիստների օգնությամբ 500 հազար հունգարաբնակ հրեայի ուղարկում գերմանական և լեհական համակենտրոնացման ճամբարներ, որտեղ և սպանում են վերջիններիս
- հունիսի 28՝ Օսվենցիմ ճամբարի պատմության մեջ մեկ օրում ռեկորդային թվով մարդ է սպանվում՝ 24 հազար[77]
- հուլիսի 23՝ Տրեբլինկա-1 ճամբարի կալանավորների ոչնչացում[78]
- օգոստոսի 5՝ խորհրդային սուզանավի կողմից՝ Պաղեստին ուղևորվելու ճանապարհին խորտակվում է ռումինական Մեֆկուրա նավը, որի վրա կային 300 հրեա փախստականներ[79][80]
- հոկտեմբերի 7՝ Օսվենցիմի զոնդերխմբի ապստամբություն[77]
- նոյեմբերի 27՝ նացիստները պայթեցնում են Օսվենցիմի դիակիզարանները
1945 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 27՝ Խորհրդային բանակն ազատագրում է Օսվենցիմ
- ապրիլի 11՝ Բուխենվալդ ճամբարի կալանավորների ապստամբություն․ պահակախումբը զինաթափվում է և անդամները գերի են վերցվում
- ապրիլի 15՝ Բրիտանիայի բանակը ազատագրում է Բերգեն-Բելզենը
- ապրիլի 29՝ ամերիկյան զորքերը ազատագրեցին Դախաուն
- ապրիլի 30՝ Բեռլինի իր բունկերում ինքնասպան է լինում Ադոլֆ Հիտլերը
- մայիսի 8՝ Գերմանիայի կապիտուլյացիա
- մայիսի 9՝ ԽՍՀՄ զորքերն ազատագրում են Տերեզինշտադտ համակենտրոնացման ճամբարը
Պատերազմի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1945 թվականի նոյեմբերի 20-ից 1946 թվականի հոկտեմբերի 1՝ Նյուրնբերգյան դատավարություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Михман Д. Еврейские лидеры и еврейское сопротивление // Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 4. — С. 263. — ISBN 965-06-0233-X
- ↑ Kershaw J. Hitler. London, 1991.
- ↑ «Концентрационный лагерь Дахау (Dachau)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Антиеврейская политика нацизма в 1933-39 гг» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Сколько еврейских солдат было у Гитлера?» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Антиеврейская политика нацизма в 1933—1939» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ на основании закона «О засорении чуждыми элементами германских школ и университетов», Краткий очерк германского национал-социалистического права (1933—1939) Д. А. Кошелев, 2004
- ↑ «День книги в Германии». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Пленков О. Ю. Третий рейх. — Olma Media Group, 2004. — С. 278—289. — 474 с. — ISBN 5765435238 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Как Гитлер устанавливал контроль над рождаемостью». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Хен, Юлия Вонховна. (2006). «Евгеника: основатели и продолжатели». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Chronology of Jewish Persecution: 1933». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Похороны Гинденбурга». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Chronology of Jewish Persecution: 1935» (անգլերեն). Jewish Virtual Library. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 15,0 15,1 «Положение в Германии в 1934—1935 гг. и Нюрнбергские законы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Бухенвальд՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «День освобождения узников фашистских концлагерей. Справка». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 18,0 18,1 От дискриминации к уничтожению. Решающий 1938 год
- ↑ «Chronology of Jewish Persecution: 1938». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Documentazione» (իտալերեն). olokaustos.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Niewyk, Donald L., 1940– (2000). The Columbia guide to the Holocaust. Nicosia, Francis R., 1944–. New York: Columbia University Press. ISBN 0-231-11200-9. OCLC 43385495.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Niemieckie miasta deportacji». Zbąszyń 1938 (լեհերեն). Samorząd Województwa Wielkopolskiego. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Sławomir Kmiotek. «Walizka. Historia zbąszyńskich Żydów» (լեհերեն). rozbrat. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «'German Mobs' Vengeance on Jews», The Daily Telegraph, 11 November 1938, cited in Gilbert, Martin. Kristallnacht: Prelude to Destruction. Harper Collins, 2006, p. 42.
- ↑ «World War II: Before the War» Արխիվացված 2015-01-07 Wayback Machine, The Atlantic, June 19, 2011. «Windows of shops owned by Jews which were broken during a coordinated anti-Jewish demonstration in Berlin, known as Kristallnacht, on Nov. 10, 1938. Nazi authorities turned a blind eye as SA stormtroopers and civilians destroyed storefronts with hammers, leaving the streets covered in pieces of smashed windows. Ninety-one Jews were killed, and 30,000 Jewish men were taken to concentration camps».
- ↑ «Euronews: «Хрустальная ночь» длиной в несколько лет». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Multiple authors Kristallnacht // The Hutchinson Encyclopedia 1998 edition. — 18 (1998). — England: Helicon Publishing, 1998. — Т. 1998. — С. 1199. — (Hutchinson Encyclopedias). — ISBN 1-85833-951-0
- ↑ «Указ об устранении евреев из экономической жизни Германии (12 ноября 1938 года)» (ռուսերեն). Яд ва-Шем. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 29,0 29,1 ««Общеимперское объединение евреев Германии»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Создание «Центральной имперской службы по делам еврейской эмиграции» Արխիվացված 2012-03-17 Wayback Machine.
- ↑ «…Результатом войны будет… уничтожение еврейской расы в Европе…» Արխիվացված 2012-01-18 Wayback Machine. Яд ва-Шем
- ↑ «Chronology of Jewish Persecution: 1939» (անգլերեն). Jewish Virtual Library. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Концлагерь Равенсбрюк». Вторая мировая война 1939-1945. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ Weinberg, 2005, էջ 6
- ↑ «https://argumenti.ru/history/n130/37528». argumenti.ru. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Гродно՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Юденрат՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Военная пропаганда «Третьего рейха» на арабском языке объединяла нацистский и исламский антисемитизм». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Профессор Джеффри Херф: Корни исламского фундаментализма на Ближнем Востоке лежат в нацистской пропаганде». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Отличительный знак՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ D'Ancona, Jacob (2003). The City Of Light. New York: Citadel. էջեր 23–24. ISBN 0-8065-2463-4. «But the wearing of a badge or outward sign — whose effect, intended or otherwise, successful or not, was to shame and to make vulnerable as well as to distinguish the wearer…»
- ↑ 42,0 42,1 42,2 42,3 42,4 42,5 42,6 «Chronology of Jewish Persecution: 1940» (անգլերեն). Jewish Virtual Library. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Chronology of Jewish Persecution: 1940» (անգլերեն). Jewish Virtual Library. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Shirley Rotbein Flaum (2007). «Lodz Ghetto Deportations and Statistics». Timeline (անգլերեն). JewishGen Home Page. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին. «Source: Encyclopedia of the Holocaust (1990), Baranowski, Dobroszycki, Wiesenthal, Yad Vashem Timeline of the Holocaust, others.»
- ↑ Выставка в Аушвице, посвященная его освобождению, пройдёт 27 января // ՌԻԱ Նովոստի, 5.12.2009.
- ↑ «Auschwitz-Birkenau — The number of victims»(անգլ.)
- ↑ Brechtken, Magnus (1998). "Madagaskar für die Juden": antisemitische Idee und politische Praxis 1885 - 1945. Studien zur Zeitgeschichte (2. Aufl ed.). München: Oldenbourg. ISBN 978-3-486-56384-9.
- ↑ Румыния՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Солонарь В. А. Очищение нации. Насильственные перемещения населения и этнические чистки в Румынии в период диктатуры Иона Антонеску (1940–1944). — СПБ.: Нестор-История, 2020. — С. 85. — 456 с. — ISBN 978-5-4469-1675-7
- ↑ Dokumente dazu abgebildet hier.
- ↑ «Kalendarium». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 52,0 52,1 «Шоа — события». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
- ↑ Hippler, Fritz (1940 թ․ նոյեմբերի 28), Der ewige Jude, Curt Bois, Charles Chaplin, Albert Einstein, Deutsche Filmherstellungs- und -Verwertungs- GmbH, Berlin (DFG), Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին
- ↑ 54,0 54,1 «Шоа — события». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Der Russland-Feldzug». www.balsi.de. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Каменец-Подольский՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Марипуу М. Холокост эстонских евреев и эстонцы // Vikerkaar. — авг.-сент. 2001. — ISSN 0234-8160. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2014.
- ↑ Կաղապար:Нп1. По поводу моей книги «Истоки „окончательного решения“»: замечания об «окончательном решении», его предпосылках и важнейших последствиях Արխիվացված 2013-05-10 Wayback Machine
- ↑ Фридленедер С. От антисемитизма к уничтожению: историография нацистской политики по отношению к евреям и попытка интерпретации // Даниил Романовский, Давид Зильберкланг Яд ва-Шем: исследования : сборник. — Иерусалим: Яд ва-Шем, 2010. — Т. 2. — С. 68-69. — ISSN 1565-9941. Архивировано из первоисточника 16 Մայիսի 2013.
- ↑ «Система уничтожения - Белжец - Образование - Яд Вашем». yadvashem.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Benz, Wolfgang; Distel, Barbara; Königseder, Angelika (2005). Der Ort des Terrors: Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. München: C. H. Beck. ISBN 978-3-406-52960-3.
- ↑ «Евреи в армиях западных стран (1939—1945 гг.)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ USHMM (2012 թ․ մայիսի 11). «Chelmno» (permission granted to be reused, in whole or in part, on Wikipedia; OTRS ticket no. 2007071910012533 confirmed). Holocaust Encyclopedia. United States Holocaust Memorial Museum, Washington, DC. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին. «Text from USHMM has been released under the GFDL. The website can offer no guarantee that the information is correct in each circumstance.»
- ↑ JVL (2013). «Chelmno (Kulmhof)». The Forgotten Camps. Jewish Virtual Library.org. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Хелмно՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Из донесения начальника полиции безопасности и СД. Истребление евреев на оккупированных территориях // Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1941-1944). Сборник документов и материалов / Ицхак Арад. — Иерусалим: Яд ва-Шем, 1991. — С. 191. — 424 с. — ISBN 9653080105
- ↑ D. Frantz and C. Collins: Death on the Black Sea: The Untold Story of the Struma and World War II’s Holocaust at Sea, ISBN 0-06-093685-1 или 0066212626
- ↑ Тувья Фридман. «Охотник на нацистов». Издание Института документации нацистских военных преступлений. Хайфа, p.o.b. 4950. Израиль 2007
- ↑ Каталог Еврейского музея Эстонии Արխիվացված 2013-08-14 Wayback Machine, стр 6-7
- ↑ Kersti Lepik. «Koduvald Jõelähtme» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Я возмущена ложью» («Kathimerini», Греция)
- ↑ «Геноцид. Хронология». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Raphael Lemkin Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation — Analysis of Government — Proposals for Redress Chapter IX: Genocide a new term and new conception for destruction of nations Արխիվացված 2007-05-26 Wayback Machine, (Washington, D.C.: Carnegie Endowment for International Peace, 1944), pages 79 — 95
- ↑ William Schabas Genocide in international law: the crimes of crimes, Cambridge University Press, 2000(անգլ.)
- ↑ “Axis Rule in Occupied Europe”
- ↑ Sevak Joseph Manjikian Genocide and the Failure to Respond в сборнике Naomi Kramer (ed.) Civil courage: a response to contemporary conflict and prejudice — Peter Lang, 2007. — стр. 48
Although it is often assumed that Lemkin created the word to specifically address the Holocaust, his original intention was to create a term that would describe an ancient military tactic revived by the Nazis.
- ↑ 77,0 77,1 Освенцим՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Треблинка». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Submarine of the SC (Scuka) class» (անգլերեն). uboat.net. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
- ↑ Ioanid R. Ransom of the Jews: The Story of Extraordinary Secret Bargain Between Romania and Israel. — Dee, Ivan R. Publisher, 2005. — P. 21. — 240 p. — ISBN 9781566635622 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Стефан Брухфельд, Пол А. Левин. Оглавление // Передайте об этом детям вашим…. — М., 2000. — 104 с. — 20 000 экз. — ISBN 5-7516-0284-6
- Fiscel J. R. Historical Dictionary of the Holocaust. — 2. — Scarecrow Press, 2010. — Т. 42. — P. xiii-xxvii. — 349 p. — (Historical Dictionaries of War, Revolution, and Civil Unrest Series). — ISBN 9780810867741
- У. Перл. Заговор Холокоста