Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար
Bundesarchiv Bild 192-269, KZ Mauthausen, Häftlinge im Steinbruch.jpg
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ, ռազմական թանգարան, շենք և Համակենտրոնացման ճամբար
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1]
ՏեղագրությունՄաութհաուզեն[1] և Sankt Georgen an der Gusen?
ՀասցեErinnerungsstraße 1[1]
Հիմնադրված է1938
Քանդվել էմայիս 1945
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]

Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբար (գերմ.՝ KZ Mauthausen), Վերին Ավստրիա երկրամասում՝ ավստրիական Լինց քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևելք ընկած Մաուտհաուզեն քաղաքի ու շրջակա բնակավայրերի մերձակայքում 1938-1945 թվականներին գործած համակենտրոնացման ճամբար, որը հիմնադրել ու ղեկավարել են գերմանական նացիստները Գերմանիայի կողմից Ավստրիայի անեքսիայից՝ անշլյուսից գրեթե անմիջապես հետո:

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուտհաուզենի ճամբարը, Օսվենցիմի ու Դախաուի հետ մեկտեղ, եղել է ամենադաժան ու խոշորագույն համակենտրոնացման ճամբարներից մեկը Եվրոպայում[2][3]: Ունեցել է չորս հիմնական ստորաբաժանում Մաուտհաուզենում ու մերձակա Սանկտ Գեորգեն ան դեր Գուզեն ավանում և մոտավորապես հարյուր մասնաճյուղ Ավստրիայի հյուսիսային և Գերմանիայի հարավային շրջաններում[4], ինչպես նաև՝ ժամանակակից Սլովենիայի տարածքում գտնվող Լյուբելում[5]:

Սկզբնական շրջանում այդ ճամբարն են նետվել նացիստների տեսակետից անցանկալի հայացքների տեր մարդիկ, հոմոսեքսուալիստներ ու գնչուներ Գերմանիայից, Ավստրիայից ու Չեխոսլովակիայից: 1940-ական թվականների սկզբներից այստեղ՝ ճաղերի հետևում են հայտնվել լեհերի մեծաթիվ խմբեր և հատկապես լեհ մտավորականներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում ճամբարում ավելացել է այսպես կոչված՝ «հասարակության անցանկալի տարրերի» թիվը, սակայն, այդուհանդերձ, մտավորականների ու քաղաքական ընդդիմախոսների տեսակարար կշիռը շարունակել է մնալ տիրապետող[6][7]: Կալանվածներին հարկադրել են աշխատել ստրկական պայմաններում: Որպես աշխատանքային ճամբար՝ Մաուտհաուզենն ամենաարգասավորն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների հիմնադրած համակենտրոնացման ճամբարների շարքում. ճամբարականներն աշխատել են ավազի ու ածխի հանքերում, զինագործարաններում, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Ме-262՝ «Մեսսերշմիտ» ինքնաթիռներ թողարկող ձեռնարկություններում[8]:

Աշխատանքային ահավոր պայմանների ու անմիջական բռնությունների հետևանքով զոհվել են հսկայական թվով մարդիկ: Պատերազմի ավարտին մոտ՝ ճամբարի ղեկավարությունը ոչնչացրել է գրեթե բոլոր փաստաթղթերը, այդ պատճառով էլ զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է. ենթադրվում է, որ այն հասնում է մի քանի հարյուր հազարի (հաշվարկները տատանվում են 122 766-ից 320 000-ի միջև): Ըստ որոշ հաշվարկների՝ 1945 թվականի հունվարին ճամբարում եղել է շուրջ 85 հազար կալանավոր[9][10]:

Մաուտհաուզենի ճամբարում է իր մահաբեր գործունեությունը ծավալել «Դոկտոր Մահ» անվանված էսէսական սպա, «բժիշկ-գիտնական» Արիբերտ Հայմը, որն այստեղ հիմնել էր մարդկանց վրա դաժանագույն փորձեր՝ քիմիկատներ, թույներ ներարկելու, անդամահատումներ կատարելու ամենամեծ լաբորատորիան[11][12]:

1945 թվականի մայիսի սկզբներին ճամբարի հրամանատարությունը լքել է ճամբարը՝ ճգնելով խույս տալ դաշնակից երկրների հարձակվող զորքերի գերության մեջ հայտնվելուց: Ի տարբերություն այլ ճամբարների՝ այստեղ կալանավորների զանգվածային կոտորած չեն կազմակերպել, չնայած համապատասխան հրամանը վերադասից տրվել էր: Հանպատրաստից ձևավորված ղեկավարությունը զինաթափվել է ԱՄՆ-ի 11-րդ զրահատանկային դիվիզիայի մարտիկների կողմից, և ճամբարն ազատագրվել է: Գերի ընկած էսէսականներին ճամբարականներն սպանել են: Ճամբարի երկարամյա հրամանատար Ֆրանց Ցիրայսը պատերազմի ավարտից շաբաթներ անց բռնվել ու գնդակահարվել է, իսկ վարչակազմի 69 անդամներից բաղկացած խումբը ավելի ուշ ԱՄՆ-ում կանգնել է տրիբունալի առաջ և դատապարտվել մահապատժի՝ կախաղանի միջոցով[13]: Ազատագրված ճամբարականների մեջ էր նաև գերմանաբնակ հրեա Շիմոն Վիզենտալը, ով իր կյանքի մնացած մասը նվիրել է փախուստի դիմած նացիստ հանցագործների հայտնաբերմանը:

1949 թվականին Մաուտհաուզենի գլխավոր ճամբարն ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ:

Անվանի ճամբարականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Կարբիշև - ինժեներական զորքերի խորհրդային գեներալ-լեյտենանտ
  • Յուլիան Սավիցկի - ուկրաինացի ազգայնական գործիչ
  • Ջևդեդ Դոդա (1906 – 1945) - հարավսլավացի պարտիզան
  • Ժյուլիան Լաո (1884 – 1950) - բելգիացի քաղաքական գործիչ

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նապաստակների որս» (Hasenjagd) — ավստրիական գեղարվեստական կինոնկար (1994 թ.)
  • "Քսաներորդ բլոկ: Նապաստակների որս" — Վլադիմիր Սերկեզի նկարահանած կարճամետրաժ փաստավավերագրական կինոնկարը, 2015 թ.[14]
  • «Լուսանկարիչը Մաուտհաուզենից» (The Photographer of Mauthausen) — Թրիլլեր/Պատմական ժանր, 2018 թ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=at&srlanguage=de&srid=71865 — 2017.
  2. | příjmení=Dobosiewicz |jméno =Stanisław| titul =Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności | rok =2000 | strany =191–202 | vydavatel=Bellona | místo=Warsaw | isbn =8311090483|jazyk=polsky}} [Dále jen: Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności]
  3. | příjmení = Bischof | jméno = Günter | příjmení2 = Pelinka| jméno2 = Anton | titul =Austrian Historical Memory and National Identity | rok =1996 | strany=185–190 | vydavatel=Transaction | místo= New Brunswick| isbn =1560009020| url =http://books.google.com/books?ie=UTF-8&vid=ISBN1560009020&id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen&sig=bkPrYRhv5wuk1RG9fcmO-p6kYnU |jazyk=anglicky}}
  4. Rudolf A. Haunschmied; Jan-Ruth Mills, Siegi Witzany-Durda (2008St. Georgen-Gusen-Mauthausen – Concentration Camp Mauthausen Reconsidered։ Norderstedt: Books on Demand։ ISBN 978-3-8334-7610-5 
  5. |last1=Bischof |first1=Günter |last2=Pelinka |first2=Anton |title=Austrian Historical Memory and National Identity |year=1996 |pages=185–190|publisher=Transaction Publishers |isbn=1-56000-902-0 |url =https://books.google.com/?id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen}}
  6. |last=Maršálek |first=Hans |title=Die Geschichte des Konzentrationslagers Mauthausen |trans-title=Zgodovina koncentracijskega taborišča Mauthausen |year=1995 |publisher=Österreichischen Lagergemeinschaft Mauthausen u. Mauthausen-Aktiv Oberösterreich |location=Wien-Linz}}
  7. | příjmení= Gębik |jméno =Władysław | titul =Z diabłami na ty | rok=1972 | strany=332 | vydavatel=Wydawnictwo Morskie | místo=Gdańsk |jazyk=polsky}}
  8. |title=Memoriales históricos, 1933–1945 |year=2005 |chapter=Historia de los campos de concentración: El sistema de campos de concentración nacionalsocialista, 1933–1945: un modelo europeo |url=http://www.memoriales.net/}}
  9. | last= Dobosiewicz |first=Stanisław |title=Mauthausen/Gusen; obóz zagłady | trans-title=Mauthausen/Gusen; taborišče pogubljenja |year=1977 |page =449 |publisher=Založba Ministrstva za narodno obrambo Republike Poljske |location=Varšava |isbn=83-11-06368-0}}
  10. | url=http://www.delo.si/novice/slovenija/spomin-na-zrtve-taborisca-mauthausen.html |title=Spomin na žrtve taborišča Mauthausen |date=6.5.2007 |work=Delo |accessdate=25.8.2007}}
  11. Stanisław Dobosiewicz (2000Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności։ Warsaw: Bellona։ էջեր 191 – 202։ ISBN 83-11-09048-3 
  12. | author =Günter Bischof | coauthors =Anton Pelinka | title =Austrian Historical Memory and National Identity | year =1996 | pages =185 – 190|publisher =Transaction Publishers|id =ISBN 1-56000-902-0| url =http://books.google.com/books?ie=UTF-8&vid=ISBN1560009020&id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen&sig=bkPrYRhv5wuk1RG9fcmO-p6kYnU }}
  13. |last=Bard |first=Mitchell G. |year=2001 |title=The Complete History of the Holocaust |publisher=Greenhaven Press |isbn=9780737703733}}
  14. «Три фильма о побеге из Маутхаузена» (գերմաներեն)։ www.memory-austria.at։ Վերցված է 2020-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]