Կոլլաբորացիոնիզմ
Կոլլաբորացիոնիզմ կամ համագործակցություն (ֆր.՝ collaboration), պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ ընդդեմ իր երկրի[1]։ Տերմինը առավել հաճախ օգտագործվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին առանցքային տերությունների, հատկապես նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի հետ քաղաքացիական անձանց համագործակցությունը նկարագրելու համար։ Քաղաքացիների և կազմակերպությունների կողմից համագործակցության դրդապատճառներից էին ազգայնականությունը, էթնիկական ատելությունը, հակակոմունիզմը, հակասեմիտիզմը, օպորտունիզմը, ինքնապաշտպանությունը կամ հաճախ դրանց տարբեր համադրությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ համագործակցությունների արդյունքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կամ այնպիսի վայրագություններ, ինչպես Հոլոքոստը[2]։ Ավելի հաճախ համագործակցողները պարզապես իրավիճակին «հարմարվում էին, որ համապատասխանեն» (went along to get along)՝ փորձելով օգտվել օկուպացիայից կամ պարզապես գոյատևել։ Կոլաբորացիոնիզմի սահմանումը բացարձակ չէ և մեկնաբանման ենթակա է։
Քաղաքագետ Սթենլի Հոֆմանը տարբերակում է կոլաբորացիոն համագործակցության երկու տեսակ` պարտադրված (դժկամորեն ընդունել անխուսափելիությունը) և կամավորական (փորձել օգտվել անխուսափելիությունից)։ Ըստ նրա, համագործակցայնությունը կարող է լինել կամ ստրկական (servile), կամ գաղափարական։ Ստրկական համագործակցողը ծառայություն է մատուցում թշնամուն՝ անձնական գոյատևման կամ հարմարավետության անհրաժեշտությունից ելնելով, մինչդեռ գաղափարականը թշնամու ուժի հետ գաղափարական համագործակցության ջատագովություն է[3]։ Իսկ Բերթրամ Գորդոնը օգտագործել է կոլաբորատոր - «գործընկեր» և կոլաբորացիոնիստ, որպես համապատասխանաբար, ոչ-գաղափարական ու գաղափարախոսական համագործակցություն ձևերը[4]։ Ջեյմս Մեյս Ուորդը պնդում է, որ, թեև համագործակցությունը հաճախ հավասարվում է դավաճանության հետ, Ֆիլիպիններում և հիմնականում նրանց ճապոնացի գերեվարածների միջև «օրինական համագործակցություն» տեղի ունեցավ քաղաքացիական ներկալվածների (հիմնականում ամերիկացիների) հետ՝ փոխշահավետության համար և ներկալվածների գոյատևման հնարավորությունները բարելավելու համար[5]։ Եվրոպայում և Ասիայում առանցքային տերությունների հետ համագործակցությունը տարբեր աստիճանների գոյություն է ունեցել բոլոր գրավյալ երկրներում։ Չնայած Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները երբեք չեն բռնազավթվել, սակայն Բրիտանիայի տարածքները՝ Ֆրանսիայի մերձակայքում գտնվող Նորմանդյան կղզիները գերմանական տիրապետության տակ էին, և հազարավոր ամերիկացի քաղաքացիական անձինք Ասիայում ներկալված էին Ճապոնիայի կողմից։
Առանցքային ուժերի պարտությունից հետո կոլաբորացիոնիստները հիմնականում արժանացան հասարակական նվաստացման, բանտարկվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Ֆրանսիայում, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք ՝ դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով[6]։
Երկրորդ աշխարհամարտում կոլաբորացիոնիզմին հակադրվում էր «դիմադրությունը», տերմին, որն ունի իմաստների և մեկնաբանությունների լայն շրջանակ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոլաբորացիա» տերմինը թվագրվում է 1871 թվականին և նախատիպն է կոլաբորատոր բառի (1802 թ.), որը ֆրանսերեն collaborateur - համագործակցող բառից է, ինչպես օգտագործվում էր Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Անգլիայի հետ մաքսանենգ առևտրով զբաղվողների և միապետների փախուստին օգնողների դեմ, և ինքնին առաջացել է լատիներեն collaboratus - համագործակցել, collaborare - համագործակցած անցյալ վաղակատար դերբայի ձևերով․ «աշխատել հետը», com - «հետ»`+ labour - «աշխատել» բառերից։ «Թշնամու հետ դավաճանական համագործակցություն» իմաստ[7] ստացել է 1940 թվականից՝ ի սկզբանե վկայակոչելով Ֆրանսիայի Վիշիի կառավարությանը, որը 1940 - 1944 թվականներին համագործակցել է գերմանացիների հետ[8]։
Համագործակցողների նկատմամբ հասարակական ընկալումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեոնիկ Քվոն Heonik Kwon: " Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրում են ժամանակակից պատերազմի իրականությունը, հատկապես երկարատև ռազմական օկուպացիայի տակ գտնվող կյանքը, անպայման բախվելու են նվաճված տեղացիների և օկուպացնող երկրի միջև կոլաբորացիոն համագործակցության պատմություններին ... Համագործակցությունը հաճախ հարկադրված է․ մարդիկ գուցե այլընտրանք չեն ունենում, քան համագործակցելը։ Քանի որ իշխանությունը, որը պահանջում է համագործակցություն, կարող է նվաճման ընթացում դաժանորեն վնասել տեղացիներին, և այդ իշխանության հետ համագործակցելը կարող է լինել բարոյապես պայթյունավտանգ խնդիր ... պատերազմի պատմությունն անխուսափելիորեն ներառում է կոլաբորացիոն պատմություններ ..."[9]
Թիմոթի Բրուք Timothy Brook. 1940 թվականի հոկտեմբերի 30-ին, Ադոլֆ Հիտլերի հետ Մոնտուար երկաթուղային կայարանում հանդիպելուց վեց օր անց Ֆիլիպ Պետենը ֆրանսիական ռադիոյով հայտարարեց, որ նախատեսվել է համագործակցություն մեր երկու երկրների միջև։ Այդ ժամանակվանից ի վեր «կոլաբորացիան» այն բառն էր, որով մենք ժխտում ենք օկուպացիոն ուժի հետ քաղաքական համագործակցությունը[10]։
Էդիլբերտո Կ․ Ջեսուս և Կառլոս Կիրինո Edilberto C. de Jesus and Carlos Quirino․ "Ճապոնացիների հետ համագործակցությունն անխուսափելի չարիք էր, որը ներկալվածների կառավարությունն ընդունեց [ Սանտո Թոմաս համակենտրոնացման ճամբար, Ֆիլիպիններ ] համարելով նախընտրելի՝ թշնամու ավելի կտրուկ և ռեպրեսիվ ղեկավարումից[11]։
Ջոն Հիքմանը նշում է տասներեք պատճառներ, թե օկուպացված բնակչությունը ինչու կարող էր արհամարհել կոլաբորացիոնիստներին[12]։
- Քանի որ նրանք ընկալվում էին որպես
- պարտության քավության նոխազներ
- պատեհապաշտական (օպորտունիստական)
- մինչև օկուպացումը իրենց իսկ առաջնորդների վատ որոշումներից օգտվողներ
- ավանդական քաղաքական կարգի նորմերը խախտողներ
- ամուր քաղաքական հավատարմություն չունեցողներ
- համագործակցությունից է՛լ ավելի մեղավորներ
- վախկոտներ
- օկուպանտի կողմից խաբվածներ
- ինքնախաբվածներ
- էժան ծախվածներ
- քաղաքական կենտրոնացումից շեղվածներ
- անզորություն ցուցադրողներ
- սեփական մեղքից խուսափողներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական օկուպացված գոտիներում գոյություն ուներ տարբեր աստիճանի կոլաբորացիոնիզմ։
Եվրոպական երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում տարբերություն կար collaborateur (համագործակցող) և collaborationniste (կոլաբորացիոնիստ) միջև։ Կոլաբորացիոնիստ տերմինը հիմնականում օգտագործվում էր այն անհատներին նկարագրելու համար, որոնք անդամագրված էին կեղծ-նացիստական կուսակցություններում, հիմանականում գործում էին Փարիզում և հավատում էին ֆաշիստական գաղափարախոսությանը կամ հակակոմունիստներ էին[13]։ Ի տարբերություն կոլաբորացիոնիստների, կոլաբորատորները, համագործակցում էին պրագմատիկ պատճառներով, ինչպիսիք են` պահպանել օկուպանտների ուզած կարգուկանոնին համապատասխան հասարակական կարգը (ոստիկան) կամ նորմալ կառավարման գործառույթները (քաղաքացիական ծառայողներ), առևտուրը (ներառյալ սեքս-բիզնեսի և այն կին աշխատողների, ովքեր գերմանացիների հետ հարաբերություններ ունեին, այսպես կոչված հորիզոնական համագործակցողները), կամ բավարարում էին անձնական ամբիցիաները և ագահությունը։ Պարտադիր չէր, որ կոլաբորատորները լինեին ֆաշիզմի կամ նացիստական Գերմանիայի կողմնակիցներ[14][15]։
Բրիտանացի պատմաբան Սիմոն Քիթսոնի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն սպասել, մինչև the Liberation-ը սկսեր հետապնդել կոլաբորացիոնիսներին։ Վիշիի կառավարությունը, որն ինքնին մեծապես համագործակցում էր կոլաբորացիոնիստների հետ, ձերբակալեց շուրջ 2000 անձանց՝ գերմանացիներին տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով։ Դրա նպատակն էր` կենտրոնացնել համագործակցությունը` ապահովելու համար, որ պետությունը պահպաներ մենիշխանությունը ֆրանկո-գերմանական հարաբերություններում և պաշտպաներ ինքնիշխանությունը, որպեսզի նրանք կարողանային բանակցել ուժի դիրքերից։ Սա բազմաթիվ փոխզիջումներից մեկն էր, որ կառավարությունը ձեռնարկեց այդ ճանապարհին[16]։
Ցածրադիր երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայում կոլաբորատորները համախմբվեցին Ֆլամանդական ազգային կուսակցության (հոլ.՝ Vlaamsch Nationaal Verbond - VNV) և DeVlag (գերմ.՝ Deutsch-Vlämische Arbeitsgemeinschaft - Գերմանա-ֆլամանդական աշխատանքային խումբ) շարժման մեջ Ֆլանդրիայում, և ռեքսիստական (ֆր.՝ Parti Rexiste - Ռեքսիստական կուսակցություն) շարժման մեջ Վալոնիայում[17]։ 1940-1945 թվականներին Նիդեռլանդներում էլ ակտիվ կոլաբորացիոն շարժում կար[18]։
Նորվեգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդկուն Քվիսլինգը (1887-1945), Նորվեգիայի բանակի մայոր և նախկին պաշտպանության նախարարը, նացիստների օկուպացիայից հետո ծառայել է որպես երկրի վարչապետ։ Պետական բարձրաստիճան համագործակցությունը այժմ հայտնի է որպես քվիզլինգ - Quisling (դավաճան, կոլաբորացիոնալիստ)[19]։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի Հունաստան ներխուժումից հետո ստեղծվեց նացիստական կառավարություն։ Բոլոր երեք քվիզլինգ վարչապետները (Գեորգիոս Ցոլակօգլու, կոնստանտինոս Լոգոտետոպուլոս, Իոանիս Ռալիս) համագործակցել են Առանցքի իշխանությունների հետ։ Փոքր, բայց ակտիվ Հունական ազգային-սոցիալիստական կուսակցությունները, ինչպես Հունաստանի ազգային սոցիալիստական կուսակցությունը կամ բացահայտ հակահրեական կազմակերպությունները, ինչպես Հունաստանի ազգային միությունը, օգնել են գերմանական իշխանություններին պայքարել Դիմադրության դեմ և հայտնաբերել և տեղահանել հույն հրեաներին։
Օկուպացիայի վերջին երկու տարիների ընթացքում վերջին քվիզլինգ վարչապետը՝ Իոաննիս Ռալիսը, ստեղծեց Անվտանգության գումարտակներ, որոնք ռազմական կորպուսներ էին, որոնք բացահայտ համագործակցում էին գերմանացիների հետ և ունեին ուժեղ հակակոմունիստական գաղափարախոսություն։ Անվտանգության գումարտակները, զանազան ծայրահեղ աջ և ռոյալիստական կազմակերպությունների և այդ ժամանակաշրջանի երկրի ոստիկանության զորքերի մի մասի հետ միասին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու էին օկուպացիայի ընթացքում հազարավոր հույների դաժան սպանության համար։ Ի տարբերություն նրան, ինչ պատահեց եվրոպական այլ երկրների հետ, այս կորպուսի անդամները երբեք չեն դատվել կամ պատժվել իրենց հանցագործությունների համար, որոնք ազատագրումից անմիջապես հետո բռնկվեցին Դեկեմվրիանայի (հուն․՝ Δεκεμβριανά - «դեկտեմբերյան իրադարձություններ») դեպքերի պատճառով, որին հաջորդեցին Սպիտակ ահաբեկչությունն ու երկու տարի անց Հունաստանի քաղաքացիական պատերազմը։
Հարավսլավիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի գլխավոր կոլաբորացիոնիստական ռեժիմը Խորվաթիայի Անկախ պետությունն էր, մարիոնետային պետություն, որը կիսակախված էր Նացիստական Գերմանիայից։ Լեոն Ռուպնիկը (1880-1946) սլովենացի գեներալ էր, որը համագործակցում էր այն ժամանակ, երբ նա հսկում էր Իտալիայի կողմից գրավված հարավային Սլովենիայի կիսանկախ շրջանը, որը հայտնի էր որպես Լյուբլյանա նահանգ, որը 1943 թվականին գտնվում էր գերմանական տիրապետության տակ[20]։ Արևելյան Հարավսլավիայում հիմնական կոլաբորացիոնիստները Ազգային փրկություն մարիոնետային սերբական կառավարությունն էր և Չետնիկները, որոնք Առանցքի երկրների հետ համագործակցում էին 1941 թվականից հետո[21]։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի քաղաքացի և ոչ-նացիստ Ֆրանց Օպպենհոֆը 1944 թվականին ընդունեց Աախեն գերմանական քաղաքի քաղաքագլուխ իրեն նշանակելու առաջարկը. քաղաքն այդ ժամանակ Ալյանսի ռազմական հրամանատարության լիազորությունների ներքո էր գտնվում։ Նա սպանվեց Հեյնրիխ Հիմլերի հրամանով 1945 թվականին[22]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանացի բարձրաստիճան կոլաբորատորների թվում էին հոլանդացի դերասան Յոհաննես Հեստերսը կամ անգլալեզու ռադիո-անհատականությունը Ուիլյամ Ջոյսը (առավել հայտնի Լորդ Հավ-Հավ )[23]։
Հետպատերազմյան օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլաբորացիոնիզմի հետագա օրինակներ, ըստ ոմանց, ներառում են Աֆղանստանի առանձին հաստատություններ և անհատներ, որոնք մինչև 1989 թվականը համագործակցում էին խորհրդային օկուպացիայի հետ, և Իրաքում և Աֆղանստանում գտնվող անձինք, ովքեր շարունակում են աշխատել ամերիկյան ռազմական ուժերի հետ առ այսօր։ 2014 թվականին Ղրիմի գրավման և Դոնբասում շարունակվող (Զինված հակամարտություն Ուկրաինայի արևելքում) պատերազմի ընթացքում, Ուկրաինայի որոշ քաղաքացիներ համագործակցել են ռուսական զավթող ուժերի հետ։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաղեստինյան հասարակության մեջ Իսրայելի հետ համագործակցությունը դիտվում է որպես լուրջ հանցագործություն և սոցիալական բիծ[24] և որոշ դեպքերում դատապարտվում է (դատական կամ արտադատական) մահվան[25]։ Բացի այդ, 2007-2009 թվականների ընթացքում դատարանը մահապատժի է դատապարտվել շուրջ 30 պաղեստինցիների՝ համագործակցության հետ կապված մեղադրանքներով, չնայած պատիժներն ի կատար չեն ածվել։
2009 թվականի հունիսին, 15-ամյա պաղեստինցի Ռաեդ Սուալան դաժանորեն խոշտանգվեց և կախվեց իր ընտանիքի կողմից, քանի որ նրանք կասկածում էին, որ նա համագործակցում է Իսրայելի հետ[25]։ Պաղեստինյան իշխանությունները գործի քննություն սկսեցին և ձերբակալեցին հանցագործներին[26]։ Ոստիկանության կարծիքով, քիչ հավանական է, որ այդպիսի մի երիտասարդ տղայի օգտագործեին որպես տեղեկություններ փոխանցող։
Համագործակցություն ISIL- ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունները, ոչ պետական գործիչները և մասնավոր անձինք համագործակցեցին և օգնություն ցույց տվեցին Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը (ISIL կամ ISIS), Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Իրաքի քաղաքացիական պատերազմի և Լիբիայի քաղաքացիական պատերազմի տարիներին[27][28]։
Այլ համատեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ գաղութատիրական կամ օկուպացիոն հակամարտություններում տեղաբնիկ զինվորներին համարում էին կոլաբորացիոնիստներ։ Այդպիսի օրինակներից կարելի է համարել Օսմանյան կայսրությունում մամլուքների ու ենիչերիների մատուցած ծառայությունը։ Որոշ դեպքերում, սկզբում անհարգալից իմաստ չուներ այն, սակայն հետագայում փոխվեց կիրառական նշանակությունը, երբ սկսեցին օգտագործել որպես փոխառություն այլ երկրներում. Օսմանյան sipahi զինվորների տերմինը դարձավ sepoy Բրիտանական Հնդկաստանում, որն իր հերթին էլ փոփոխվեց որպես cipayo իսպաներեն կամ zipaio բասկերեն ավելի բացահայտ շահադիտական «վարձկան» [զիվորներ] նշանակություն ստանալով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլաբորացիոնալիզմը Առանցքի երկրների հետ
- Սիփահիներ
- Հանջիան (չինարեն՝ 漢奸 - Hànjiān)
- Օժանդակ ոստիկանություն (գերմ.՝ Hilfspolizei, կրճատ Hipo)
- Մեդիզմ
- Քվիզլինգ (նորվ.՝ Quisling)
- Օգտակար հրեա (անգլ.՝ Useful Jew)
- James E. Connolly: Collaboration (France and Belgium), in: 1914-1918-online. International Encyclopedia of the First World War.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Collaborationism", The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition
- ↑ "Collaboration," Holocaust Encyclopedia,, accessed 3 May 2019
- ↑ Stanley Hoffmann. 'Collaborationism in France during World War II." The Journal of Modern History, Vol. 40, No. 3 (Sep., 1968), pp. 375–395
- ↑ Bertram N. Gordon, Collaborationism in France during the Second World War (Cornell University Press, 1980)
- ↑ Ward, James Mace (May 2008), "Legitimate Collaboration: The Administration of Santo Tomas Internment Camp and its Histories, 1942-2003," Pacific Historical Review, Vol 77, No. 2, p. 159, 195-200. Downloaded from JSTOR.
- ↑ Jackson, Julian (2003), France: The Dark Years, 1940–1944, Oxford: Oxford University Press, p. 577
- ↑ collaborate in The Oxford English Dictionary Online (2014)
- ↑ Webster 1999
- ↑ Kwon, Heonik (2008), "Excavating the History of Collaboration," Asia-Pacific Journal, Vol. 6, No. 7, p.2
- ↑ Brook, Timothy (2008), "Collaboration in the History of Wartime East Asia," Asia Pacific Journal, Vol. 6, No. 7, p.
- ↑ Ward, pp. 160-161
- ↑ John Hickman. The Occupier's Dilemma: Problem Collaborators. Comparative Strategy, Vol. 36, No. 3 (2017)
- ↑ George Grossjohann. 2005. Five Years, Four Fronts. New York: Ballantine Books. p. 155
- ↑ Philippe Burrin, France Under the Germans: Collaboration and Collaboration (1998)
- ↑ Gerhard Hirschfeld and Patrick Marsh, eds. Collaboration in France: Politics and Culture During the Nazi Occupation 1940–1944 (1989)
- ↑ Kitson 2008
- ↑ Eddy de Bruyne and Marc Rikmenspoel, For Rex and for Belgium (2004)
- ↑ Gerhard Hirschfeld Nazi Rule and Dutch Collaboration: The Netherlands under German Occupation, 1940–45, Berg Publishers (1992). Transl. by Louise Wilmot
- ↑ Hans Fredrik Dahl, Quisling: A Study in Treachery (2008)
- ↑ Stevan K. Pavlowitch, Hitler's new disorder: the Second World War in Yugoslavia (2008) p. 142
- ↑ Milazzo, Matteo J. (1975). The Chetnik Movement & the Yugoslav Resistance. Baltimore: Johns Hopkins University Press. էջ 182. ISBN 978-0-8018-1589-8.
- ↑ Rempel, Gerhard (1989). Hitler's Children: The Hitler Youth and the SS. UNC Press. էջեր 244–245. ISBN 0-8078-4299-0.
- ↑ «Nederlanderse-entertainer-sin-Duitsland». Die Welt (Dutch). 2010 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Woman Convicted as Israeli Abettor». EXPRESS.co.uk. 2009 թ․ հունիսի 15. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 25,0 25,1 «Palestinian boy 'hanged for collaboration'». BBC News. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Palestinian teen killed by his family, United Press International 12-06-2009
- ↑ Cockburn, Patrick (2014 թ․ նոյեմբերի 6). «Whose side is Turkey on?». London Review of Books. 36 (21): 8–10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Hersh, Seymour Hersh (2016 թ․ հունվարի 7). «Military to Military». London Review of Books. 38 (1): 11–14. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kitson, Simon (2008), The Hunt for Nazi Spies, Fighting espionage in Vichy France, Chicago: University of Chicago Press. (թարգմանությունը ֆրանսերենից Vichy et la chasse aux espions nazis, Paris, Autrement, 2005.)
- Littlejohn, David (1972), The Patriotic Traitors: A History of Collaboration in German-Occupied Europe, 1940-45, London: William Heinemann Ltd., ISBN 0-434-42725-X
- Sweets, John F (1997 թ․ սեպտեմբեր), «Review: La France a l'heure Allemande, 1940–1944», The Journal of Modern History, University of Chicago Press, 69 (3): 611–613, doi:10.1086/245567
- Webster, Paul (1999), Petain's Crime: The Complete Story of French Collaboration in the Holocaust, Ivan R. Dee, ISBN 978-1566632492
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլլաբորացիոնիզմ» հոդվածին։ |
|