Վիդքուն Քվիսլինգ
| Վիդքուն Քվիսլինգ նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Jonssøn Quisling | |
| Կուսակցություն՝ | Կենտրոնի կուսակցություն, Ազգային միասնություն կուսակցություն և Fatherland League?[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Նորվեգական ռազմական ակադեմիա և Norwegian Military College? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա և կոլաբորանտ |
| Դավանանք | Universismen? |
| Ծննդյան օր | հուլիսի 18, 1887[2][3][4][…] |
| Ծննդավայր | Fyresdal Municipality, Bratsberg |
| Վախճանի օր | հոկտեմբերի 24, 1945[5][2][3][…] (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Աքերսհուս, Օսլո[6] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Qvisling |
| Հայր | Jon Lauritz Qvisling? |
| Մայր | Anna Qvisling? |
| Ամուսին | Alexandra Voronin? և Maria Quisling? |
| Ինքնագիր | ![]() |
| Պարգևներ | |
Վիդքուն Քվիսլինգ (նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Jonssøn Quisling, հուլիսի 18, 1887[2][3][4][…], Fyresdal Municipality, Bratsberg - հոկտեմբերի 24, 1945[5][2][3][…], Աքերսհուս, Օսլո[6]), նորվեգացի քաղաքական և պետական գործիչ, կոլաբորացիոնիստ, նացիոնալ- սոցիալիստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։
1933 թվականին ստեղծել և ղեկավարել է Նորվեգիայի նացիոնալ- սոցիալիստական կուսակցությունը, որը առավել հայտնի է «Ազգային միասնություն» անունով։ Կուսակցության գործունեություն 1945 թվականից հետո արգելվել է։ 1931- 1933 թվականներին եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար։
Դանիա-Նորվեգական ռազմագործողության ժամանակ ստեղծել է «ազգային կառավարություն», որտեղ զբաղեցրել է օկուպացված Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, իսկ 1940 թվականի ապրիլի 9- 18-ը արտաքին գործերրի նախարարի պաշտոնը, որը արդյունքում վերացվեց նացիստական օկուպացիոն իշխանությունների կողմից։ 1942 թվականի փետրվարի 1-ին օկուպացիոն իշխանության որոշմամբ երկրորդ անգամ նշանակվել է վարչապետի պաշտոնում։ 1945 թվականի մայիսին ձերբակալվել է՝ կառավարության ողջ կազմի հետ։ Նորվեգական դատարանի որոշմամբ դատապարտվել է մահվան։ Դատավճիռը ի կատար է ածվել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Օսլոյում։
Կվիսլինգի անունը այսօր Նորվեգիայում հանդիսանում է ամոթանքի արտահայտություն։ Կվիսլինգ են անվանում «դավաճաններին»։
Հրեաների տեղահանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվար հրեաներին արգելվել է երկրից դուրս գալ, ինչի արդյունքում տեղի է ունեցել մասսայական ձերբակալություններ և տեղահանություններ դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Նորվեգիայի հրեական բնակչության գրեթե կես տեղափոխվեց ճամբարներ, ինչ իրականացվում էր նացիստական օկուպացիոն ուժերի հրամանով։ 1942 թվականի հոկտեմբերին Թրոնհեյմում ընդդեմ գերմանացիների տեղի է ունեցել մի քանի դիվերսիոն հարձակումներ։ Ի պատասխան օկուպանտները Թրոնհեյմում հայտարարեցին արտակարգ դրություն։ Տեղական իշխանությունները օգտվեցին դրանից և ձերբակալեցին հրեա տղամարդկանց։ Ուղիղ մեկ ամիս անց կանանց և երեխաներին հավաքեցին հատուկ ճամբարներում, որպեսզի մեկ տարվա ընթացքում ռազմական հածանավերով ուղարկեն Շտետին (լեհական ներկայիս Շեցին նավահանգստային քաղաքը), այնտեղից էլ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։
Հրեաների ձերբակալությունները և տեղահանությունները նորվեգական հասարակությանը շոկի ենթարկեցին։ «Ազգային համաձայնության» հեղինակությունը ձերբակալություններից հետո այնքան ընկավ, որ հանգեցրեց ուժգին ըմբոստությունների և արձագանքների։ Անգամ գնացքներում ուղևորները կանգնում էին իրենց նստած տեղերից, որպեսզի չնստեն նացիստների կողքին։ Պատերին գրում էին կարգախոսներ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Նորվեգիան նորվեգացիների համար է, իսկ Կվիսլինգը թող կորչի գրողի ծոցը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anders Langes saga — P. 53.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- 1 2 Квислинг Видкун // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդքուն Քվիսլինգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
