Ազգային միասնություն կուսակցություն (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային միասնություն կուսակցություն
նորվ.՝ Nasjonal Samling
Nasjonal Samling insignia.svg
Տեսակ կուսակցություն
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Առաջնորդ Կուսակցական կրծքանշանՎիդքուն Քվիսլինգ
Հիմնադրված Մայիս 1933
Լուծարված Մայիս 8 1945
Գաղափարախոսություն Ազգայնականություն
Նացիոնալ-սոցիալիզմ
Շտաբ Օսլո, Նորվեգիա
Nasjonal Samling Վիքիպահեստում

Ազգային միասնություն (նաև՝ Ազգային համաձայնություն կամ Ազգային միություն, նորվ.՝ Nasjonal Samling), նորվեգական ֆաշիստական կուսակցություն, որը գործունեություն է իրականացրել 1933—1945 թվականներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային միասնություն» կուսակցությունը հիմնադրվել է 1933 թվականին Նորվեգիայի նախկին պաշտպանության նախարար Վիդքուն Քվիսլինգի կողմից, ով փորձոմ էր համադրել ժողովրդավարությունը, նացիոնալ-սոցիալիզմը և կոմունիզմը: Նրա այս գաղափարները լայն տարածում չէին գտնում երկրի բնակչության շրջանում, իսկ առաջատար քաղաքական ուժերը չէին ցանկանում համագործակցել Քվիսլինգի հետ:

1933 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազգային միասնություն» կուսակցությունը հավաքեց 2,2 % ձայն, ինչը նույնիսկ մեկ մանդատ ստանալու հնարավորություն չէր տալիս: 1934 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունը հավաքում է 1,5 %, իսկ 1936 թվականի խորհրդարանական ընտրություններում մինչև 1,8 % ձայն: 1937 թվականի տեղական ինքանկառավարման ընտրույթուններում հավաքում է ընդամենը 0,06 % ձայն:

Կուսակցությունը հիմնականում աջակցություն էր ստանում Նորվեգիայի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Արևելյան Նորվեգիայի գյուղական համայնքներում: Արևմտյան Նորվեգիայում «Ազգային միասնությունը» չափազանց թույլ էր՝ որոշ տեղերում նույնիսկ չստանալով ոչ մի աջակցություն:

Քվիսլինգն ու իր համախոհները լայնորեն օգտագործում էին հին սկանդինավյան խորհրդանիշներ՝ այդպիսով ցույց ընդգծելով, որ իրենք ունեն «վիկինգների ոգին» և «հերոսական նախագերմանական անցյալը»: Կուսակցության մարտական ջոկատները ստացան «հիրդ» (Hird) անվանումը՝ ընդօրինակելով սկանդինավյան կոնունգներին:

1940 թվականի ապրիլի 9-ին Նացիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացիայից հետո 1940 թ․–ին «Ազգային միասնությունը» սկսեց համագործակցել գերմանական օկուպացիոն զորքերի հետ՝ չնայած մեծ աջակցություն չստացավ բնակչության շրջանում: Կուսակցությունը որոշ քանակով նոր անդամներ ունեցավ, հիմնականում՝ պետական մարմինների աշխատակիցներ, ովքեր այդ կերպ փորձում էին նվազեցնել գերմանացիների ներկայությունը պետական կառավարման մարմիններում: Եթե մինչև 1940 թվականը կուսակցության անդամների հիմնական մասը բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, ապա դրանից հետո կուսակցությունում աշխատավորների թվաքանակը կազմեց 30 %: Այսպիսով «Ազգային միասնությունը» դարձավ միջդասակարգային կուսակցություն: 1943 թվականի աշնանը կուսակցությունը հասավ իր քանակական բարձրակետին՝ 43000 անդամ (այսինքն՝ երկրի չափահաս բնակչության 1,5 %-ը):[1]

1940-1945 թվականներին կուսակցությունը, կարելի է ասել, դարձավ գերմանական օկուպացիոն ուժերի՝ Նորվեգիայի ղեկավար մարմինը: 1940 թվականի սեպտեմբերի 25-ին գերմանական ռեիխսկոմիսար Յոզեֆ Տերբովենը «Ազգային միասնությունը» հայտարարեց Նորվեգիայի միակ օրինական քաղաքական ուժը: Գերմանական ուժերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի ընթացքում «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Վիդքուն Քվիսլինգը զբաղեցրեց Նորվեգիայի վարչապետի, այնուհետև նախագահ-նախարարի պաշտոն:

Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիների նահանջից և պարտությունից հետո հակահիտլերյան երկրների զորքերը մտան Նորվեգիա: 1945 թվականի մայիսի 8-ին «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ Քվիսլինգը, ձերբակալվեցին:

Կուսակցական բազմաթիվ անդամներ դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ նրանց ղեկավար Վիդքուն Քվիսլինգը գնդակահարվեց Աքերսհուս ամրոցում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Норвегия в годы Второй мировой войны // История Норвегии. М., 1980.(ռուս.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]