Յոզեֆ Տերբովեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոզեֆ Տերբովեն
Josef Antonius Heinrich Terboven
Josef Terboven.jpg
 
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 23, 1898({{padleft:1898|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Ծննդավայր Էսսեն, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն, Գերմանական ռայխ
Վախճանի օր մայիսի 8, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (46 տարեկանում)
Վախճանի վայր Ասքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա
Ի ծնե անուն գերմ.՝ Josef Antonius Heinrich Terboven

Յոզեֆ Տերբովեն (գերմ.՝ Josef Heinrich Terboven, մայիսի 23, 1898({{padleft:1898|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Էսսեն, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն, Գերմանական ռայխ - մայիսի 8, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Ասքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա), գերմանացի պետական, քաղաքական գործիչ և կուսակցական առաջնորդ:

Եղել է Նորվեգիայի ռազմակալումից հետո ստեղծված Նորվեգիայի ռայխսկոմիսարիատի առաջին պաշտոնական ղեկավարը, որն ինքնին համարվում է Ադոլֆ Հիտլերի խամաճիկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Տերբովենը ծնվել է 1898 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում: Միջնական դպրոցն ավարտելուց հետո Յոզեֆը 1915 թվականին կամավոր կերպով գերմանական բանակում անցել է ծառայության: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և պատերազմից հետո ստացել լեյտենանտի զիվորական կոչում:

1918 թվականին զորացրվել է, իսկ 1923-1925 թվականներին աշխատել է բանկում: Այդ ընթացքում 1923 թվականին նա միացել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությանը:

1928 թվականին նշանակվել է հայրենի Էսսեն քաղաքի կառավարիչ: 1930 թվականի սեպտեմբերի 14-ին դարձել է Գերմանիայի Ռայխստագի պատգամավոր Արևմտյան Դյուսելդորֆից, իսկ 1933 թվականից՝ պրուսական խորհրդարանական է: Համարվում է Ադոլֆ Հիտլերի առավել մոլեռանդ կողմնակիցներից մեկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է, որպես ռազմական առաջնորդ: 1940 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է Նորվեգական ռազմագործողության հանձնակատար: Նորվեգիայի գրավումից հետո Հիտլերի որոշմամբ դարձել է նորաստեղծ Նորվեգիայի ռայխկոմիսարիատի առաջին կոմիսարը:

Սակայն նրա իշխանավարությունը երկար չի տևում: 1945 թվականին Անտանտի դաշնակից ուժերը ներխուժում են Նորվեգիա: Վախենալով վերահաս գերությունից նա ինքնասպան է լինում՝ նռնակի միջոցով պայթեցնելով իրեն: Մահացել է մայիսի 8-ին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский К.А. Вожди и военачальники Третьего рейха: Биографический энциклопедический словарь.. — М.: «Вече», 2000. — С. 358—359. — 576 [16 илл.] с. — ISBN 5-7838-0550-5.
  • Залесский К.А. Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь.. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. — С. 593—595. — 942 (2) с. — ISBN 5-17-015753-3
  • Залесский К.А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 506—507. — 672 с. — ISBN 5-699-09780-5.
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.