Չետնիկներ
Չետնիկներ, Բալկանյան թերակղզում
- 1․ 15—19-րդ դարերում օսմանյան լծի դեմ ազգային-ազատագրական պայքարի պարտիզանական ջոկատների (չետ) զինված մասնակիցներ (հիմնականում՝ հայդուկներ)։ 19-րդ դարի 60-ական թվականներին Բուլղարիայում չետնիկների շարժման աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Գ․ Ռակովսկին, Պ․ Իփտովը, Ֆ․ Տոտյոն, Ս․ Ղարաջան, Հաջի Դիմիտրը։
- 2․ 20-րդ դարի Հարավսլավիայում սերբական մեծապետական շարժման մասնակիցներ (գեներալ Դ․ Միխայլովիչի գլխավորությամբ), որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939 —1945) պայքարում էին ժողովրդական-ազատագրական ուժերի դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |