Ուիլյամ Ջոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Ջոյս
անգլ.՝ William Brooke Joyce
The Capture of William Joyce, Germany, 1945 BU6910.jpg
Ծնվել է ապրիլի 24, 1906(1906-04-24)[1][2][3]
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել է հունվարի 3, 1946(1946-01-03)[1][2][3] (39 տարեկանում)
Մահվան վայր HM Prison Wandsworth, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱՄՆ
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրթություն Coláiste Iognáid, Galway, Քինգս քոլեջ և Բիրքբեք, Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, լրագրող և ռադիոհաղորդավար
Քաղաքական կուսակցություն British Union of Fascists և National Socialist League
William Joyce Վիքիպահեստում

Ուիլյամ Բրուք Ջոյս (անգլ.՝ William Joyce, ապրիլի 24, 1906(1906-04-24)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 3, 1946(1946-01-03)[1][2][3], HM Prison Wandsworth, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), նացիստ քարոզիչ, որը գերմանական ռադիոյով վարել է անգլալեզու հաղորդում։ Բրիտանիայում նա հայտնի է Լորդ Հո Հո անունով (անգլ.՝ Lord Haw-haw)[6]։ Պատճառը Ջոյսի բրիտանական առոգանությունն էր, որը բնորոշ էր Անգլիայի բարձր դասակարգին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կաթոլիկ իռլանդացու և բողոքական անգլիացու ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը։ Ջոյսը եղել է յունիոնիզմի մոլի կողմնակից և դեռ մանուկ տարիքում Իռլանդիայի հանրապետական բանակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել բրիտանացիներին։ Յունիոնիզմը գաղափար էր, որի կողմնակիցները ցանկանում էին Իռլանդիան տեսնել Մեծ Բրիտանիայի կազմում։

1923 թվականին դարձել է հակակոմունիստական ոչ մեծ խմբի անդամ։ 1924 թվականին Պահպանողական կուսակցության նիստի ժամանակ հարձակման է ենթարկվել, որի արդյունքում վնասվել է Ուիլյամի այտը։ 1932 թվականին անդամակցել է Ֆաշիստների բրիտանական միությանը (British Union of Fascists), որի ղեկավարումն ստանձնել է Օսվալդ Մոսլին։ Զբաղվել է քարոզչական հարցերով։

1937 թվականին վիճել է Մոսլիի հետ, դուրս եկել Ֆաշիստների բրիտանական միությունից և խորհրդարանի պատգամավոր Ջոն Բեքեթի հետ միասին հիմնադրել Նացիոնալ-սոցիալիստական լիգան (National Socialist League), որը դավանում էր հակահրեական և հակակապիտալիստական գաղափարներ։

1939 թվականի օգոստոսի վերջին, տեղեկանալով հնարավոր ձերբակալության վերաբերյալ, կնոջ հետ միասին փախել է Գերմանիա։

1940 թվականին ընդունել է գերմանական քաղաքացիություն (մինչ այդ եղել է ԱՄՆ քաղաքացի), դարձել «Խոսում է Գերմանիան» (անգլ.՝ Germany calling) ռադիոկայանի անգլալեզու հաղորդման վարող։ Ջոյսի հաղորդումներն իր սարկաստիկ կատակների համար մեծ հեղինակություն է վայել բրիտանացիների շրջանում, սակայն բովանդակությունը վստահություն չի առաջացրել։

1945 թվականին ձերբակալվել է բրիտանական զորքերի կողմից։ Պետական դավաճանության համար կախաղան է բարձրացվել բրիտանական իշխանությունների կողմից, չնայած, որ չի եղել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Դահիճը եղել է բրիտանացի հայտնի դահիճ Ալբերտ Փիրփոինթը։ Դատավճիռը ի կատար է ածվել Ուանդսվորթ բանտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]