Օսվալդ Մոսլի
Օսվալդ Էռնալդ Մոսլի (անգլ.՝ Oswald Ernald Mosley, նոյեմբերի 16, 1896[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1980[1][2][3][…], Orsay), բարոնեյտ, բրիտանական ֆաշիստների պարագլուխ, Հիտլերի հետևորդ, մոլի հակակոմունիստ և ռասիստ։ 1918 թվականին ընտրվել է պառլամենտի դեպուտատ պահպանողական կուսակցությունից (1922 թվականին դուրս է եկել այդ կուսակցությունից), 1924-1931 թվականներին՝ լեյբորիստներից (1931 թվականին հեռացել է լեյբորիստներից և այլն)։ 1932 թվականին հիմնել է ֆաշիստների բրիտանական միությունը։ Կողմնակից էր ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի հետ համագործակցությանը և Մեծ Բրիտանիայում ֆաշիստական կարգեր հաստատելուն։ 1940- 1943 թվականներին ներկալվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո նորից աշխուժացրել է ֆաշիզմի պրոպագանդան՝ 1948 թվականին հիմնելով այսպես կոչված Ցունիոնական շարժումը (անգլ.՝ Union movement)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Lundy D. R. The Peerage
- ↑ LIBRIS — 2004.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Hansard 1803–2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ ![]() |
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1980 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ֆաշիստներ
- Բրիտանացի քաղաքական գործիչներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Կուսակցության հիմնադիրներ
- Ֆրանսիայում մահացածներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական առաջնորդներ